Այդ պապիկներից որևէ մեկը պապիկ չէր. Մանուկյանն արդարացնում է որդու և նրա ընկերներից կողմից Գյումրիում տարեցներին ծեծելը

ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Գյումրիում ՀՅԴ-ական և հանրապետական երիտթևերի ներկայացուցիչների կողմից ծեծի ենթարկված պապիկներից որևէ մեկը պապիկ չէ: Ի դեպ, տարեց տղամարդկանց ծեծողներից մեկը եղել է Մանուկյանի որդին, որին ձերբակալել են:

«Էդ պապիկների պահվածքը, հայհոյանքը, ագրեսիվությունն ու 2 կոպեկի համար նման պատվեր կատարելը, վստահաբար, նորմալ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր»,- այսպես է մեկնաբանում Ազգային ժողովի պատգամավորը որդու և նրա ընկերների արարքը:

Վերջինս նաև հավելում է. «Տվյալ դեպքում դիմացը կանգնած էին ամենաայլանդակ հայհոյանքով, ինչպես գյումրեցիներն են ասում՝ լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ, որոնք ուղղակի հատուկ հանձնարարությամբ եկել էին: Բազմաթիվ մեքենաների վրա էին հարձակվում, հավկիթ էին նետում, հարվածում էին: Մեր տղաներից մեկի մեքենան ամբողջությամբ վնասվել է: Կարծում եմ՝ նախաքննությունը կպարզի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուս անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ դեպքը տեղի էր ունեցել Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին նշված վայրում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: 

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Տպել
2532 դիտում

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ