Ձեր տեքստը ինքնաբուխ շարադրվա՞ծ էր, թե՞ արժանապատվորեն պարտադրված. Ծովինար Վարդանյանը՝ Արմեն Գևորգյանին

Ծանոթացա Ազգային Ժողովի «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գրառմանը և հիասթափված եմ։ Սա միայն այն պատճառով, որ չէի պատկերացնում, որ իմ սերնդակիցը ունակ է նավթալինի հոտով տեքստ երկնել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում, ի պատասխան Արմեն Գևորգյանի գրառման, գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ շարունակելով.

«Նշել եք, որ Հայաստանում ժողովրդավարությունը չի կանխել Ադրբեջանի ագրեսիան, հետո ավելի հեռու եք գնացել՝ ժողովրդավարությունը ներկայացնելով որպես նոր ազգային աղետի պատճառ։

Իսկ ամենաուշագրավը դա միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին որպես հակառուսական շարժառիթ ներկայացնելն է։ Էստեղ թարմացնեմ Ձեր երիտասարդ հիշողությունը՝ ասելով, որ մեր ռազմավարական գործընկերը նույնպես աջակցում է այդ օրակարգին։

Ընթացքում, սակայն, չեք մոռացել ասել, թե Հայաստանում իրականում ավտորիտարիզմ է, իսկ դուք ռևանշիստներ չեք, այլ արժանապատվության առաքյալներ։

Հարց եք ուղղել դեպի տիեզերք․ «Ինչպե՞ս բանակցություններ վարել եւ աշխատել մի պետության հետ, որն ապօրինաբար պահում է մեր քաղաքացիներին եւ օկուպացրել է մեր տարածքները»։ Կներեք, բայց բանականությունս այս հարցից տագնապում է։ Իսկ ո՞ւմ հետ պետք է բանակցել, եթե ոչ այն պետության, որի հետ խնդիր ունենք։ Իսկ ի՞նչ եք առաջարկում անել։ Պատերազմե՞լ։

Պարոն Գևորգյան, Ձեր տեքստից մի բան է հորդում։ Ձեր թշնամին ժողովրդավարությունն է։ Պայքարը, որը դուք այսօր ծավալել եք, հանուն չէ, այլ ընդդեմ։ Թիրախում իրականում ժողովրդավարությունն է, որն այսօր մեր իշխանության դեմքով է։ Այս պարզ ճշմարտությունն է, որը հաճախ դուրս է պոռթկում ձեր թիմակիցների շուրթերից վիրավորանքի տեսքով դեպի ժողովուրդը։

Եվ վերջում մի հարց ունեմ։ Ձեր տեքստը ինքնաբուխ շարադրվա՞ծ էր, թե՞ արժանապատվորեն պարտադրված»։

Նշենք, որ Արմեն Գևորգյանն իր գրառման մեջ պնդել է. «Նախապատերազմական Հայաստանի, այսպես կոչված, ժողովրդավարական բնույթը չի կանգնեցրել ավտորիտար Ադրբեջանի ագրեսիան եւ չի կանխել հազարավոր մարդկանց մահը»:

Ըստ պատգամավորի՝ միջազգային հանրությունը պետք է տեսնի եւ լսի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք այլ կերպ են ընկալում հետպատերազմական իրականությունը եւ տարածաշրջանում համագործակցություն ու երկխոսություն հաստատելու եղանակները: Եվ դա ռեւանշիզմ չէ, այլ ձգտում՝ վերականգնելու եւ պահպանելու ազգային արժանապատվությունը:

Տպել
2709 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը