Լրագրողներին չեն հետապնդում և փողոցում ծեծում. ՀՀ-ն մամուլի ազատության ցուցանիշով բարելավել է դիրքերը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը, որը հրապարակվում է ամեն տարի մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ։ Նշենք, որ Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին: Հայաստանը 2021 թվականի ցուցանիշով այս տարի ինդեքսում 12 բալով բարելավել է իր դիրքերը: 180 երկրների շարքում ՀՀ-ն գտնվում է 51-րդ հորիզոնականում, նախորդը 63-ն էր:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ սա կարևոր առաջընթաց է ՀՀ-ի համար, այն ցույց է տալիս, որ 2021 թվականին մեր երկրում լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու և ֆիզիկական բռնությունների դեպքերը նվազել են, կամ բացահայտ դեպքեր չենք ունեցել:

«Այս տարի կազմակերպությունը նաև իր գնահատման ձևաչափն է փոխել: Գնահատվել է մամուլը շատ ավելի ընդարձակ կերպով, այսինքն՝ ոչ միայն ավանդական լրատվամիջոցները, այլ նաև որքանով են հասարակության անդամները կարողացել լիարժեք օգտվել իրենց ազատ արտահայտման իրավունքներից: Այսինքն՝ հեռուստատեսությունից, ռադիոյից բացի՝ նաև հասարակության յուրաքանչյուր անդամ ունի հնարավորություն արտահայտվելու և քննադատելու Կառավարությանը: Սա կարևոր փոփոխություն է, որը նույնպես էական ազդեցություն է ունեցել Հայաստանում գնահատման նման արդյունքների դեպքում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Դոյդոյանը:

Այս տարվա ինդեքսը ցույց է տալիս նաև, որ 2021 թվականի ընթացքում մի քանի անգամ նվազել են լրատվամիջոցների փոխհատուցման դեպքերը. «Թեև մեծ դեպքեր կան մամուլի դեմ բերված դատական գործընթացների, բայց դատարանները չեն բավարարել առավելագույն պատասխանատվության փոխհատուցման պահանջները: Մի քանի անգամ նվազել են լրատվամիջոցների փոխհատուցման դեպքերը»:

Ըստ Դոյդոյանի՝ Հայաստանում մամուլը թերևս բավականաչափ ազատ չէ, սակայն ունի ազատ արտահայտվելու հնարավորություն: Այս կամ այն քննադատության համար լրատվամիջոցը չի ենթարկվում բռնության և հետապնդումների, սակայն երբեմն ենթարկվում է պատասխանատվության:

«Ես ինքս ամենօրյա ռեժիմով պայքարում եմ ազատ մամուլի ձևավորման համար: Սակայն մամուլը ունի հնարավորություն ազատ արտահայտվելու, քննադատելու և իր անհամաձայնությունը հայտնելու այս կամ այն գործողության վերաբերյալ: Հատկապես առցանց տիրույթում ընդարձակ հնարավորություններ ունեն լրատվամիջոցները՝ իրացնելու իրենց առաքելությունը և օգտվելու ազատ խոսքի իրավունքից: Պետք է նշել նաև, որ իրենց քննադատական վերաբերմունքը չի բերում բացասական հետևանքների: Այսինքն՝ լրատվամիջոցները թիրախ չեն դառնում, նրանց չեն բռնում և փողոցում ծեծում»,- նշում է ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով էլ՝ այս ինդեքսը ապացուցում է, որ ՀՀ-ում մամուլը իշխանության կամ պետության կողմից հետապնդումների չի ենթարկվում և գործում է ազատ. 2018 թվականից հետո լրագրողների հանդեպ բռնության և ճնշումների դեպքերը նվազել են:

«ՀՀ-ն առաջատարն է ամբողջ տարածաշրջանում և հետխորհրդային երկրների ցանկում զիջում է միայն մեծ բալթյան երկրներին և Մոլդովային: Վերջին շրջանում Հայաստանը տարբեր ինդեքսներում բարելավում է իր դիրքերը, և դա շատ կարևոր է: Օրինակ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում ժողովրդավարության ինդեքսում արձանագրվել էր, որ ժողովրդավարության տեսանկյունից ՀՀ-ն առաջընթաց է գրանցում, որի համար կարևոր դեր են ունեցել նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները: Իսկ մամուլի ազատությունը, որպես ժողովրդավարական զարգացումների հետևանք, ևս մեկ կարևոր բաղադրիչ է, որը արձանագրում են միջազգային կազմակերպությունները»,- ասում է պատգամավորը:

Նրա խոսքով՝ թեև կարող ենք ասել, որ ՀՀ-ում մամուլը ազատ է, սակայն պետք է արձանագրել, որ Հայաստանի լրատվական դաշտը ունի մի քանի խնդիրներ. «Այդ խնդիրներից մեկը մամուլի բևեռացվածությունն է, որը նաև զեկույցում է նշված: Չեն լուծվել թե՛ լրատվական դաշտի հետ կապված օրենսդրական խնդիրները, թե՛ լրատվամիջոցների պատկանելիության հետ կապված հարցերը: ՀՀ-ում շատ լրատվամիջոցներ կան, որոնք ունեն մեծ լսարան և շարունակում են ծառայել որպես քաղաքական գործունեության գործիք: Եթե մինչև հեղափոխությունը այդ լրատվամիջոցները կառավարող ուժի ձեռքում էին, ապա հեղափոխությունից հետո դրանք, շարունակելով մնալ այդ ձեռքերում, ծառայում են ընդդիմադիր քաղաքական օրակարգին»:

Խանդանյանի կարծիքով՝ այս ինդեքսներից յուրաքանչյուրը կարևոր է ՀՀ-ի համար թե՛ արտաքին քաղաքականության գրավչության առումով, թե՛ որոշ ընկերությունների համար Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությամբ. «Այս ցուցանիշներով ՀՀ-ն գրավիչ է դառնում որպես երկիր, որտեղ կարելի է ներդրում անել կամ նմանատիպ գործունեությամբ զբաղվել»:

Հավելենք, որ Ադրբեջանն այս ինդեքսում զբաղեցնում է 154-րդ, Թուրքիան՝ 149-րդ, Ռուսաստանը՝ 155-րդ, Իրանը՝ 178-րդ, իսկ Վրաստանը՝ 89-րդ հորիզոնականը։

Մերի Խաչատրյան

Տպել
1342 դիտում

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է