Քրեաօլիգարխիայից մնացել է մեկ կտոր, որը փորձում է հիշեցնել տալ իրեն. քաղաքագետը՝ ընդդիմության և դրա պարագլուխների մասին

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը ինքնաոչնչացման ճանապարհին է՝ փորձելով վարկաբեկել նաև ժողովրդավարությունը Հայաստանում: 

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը ոչ ընտրական ճանապարհով ցանկացող ընդդիմությունը միանշանակ ձախողելու է իր պայքարը, քանի որ որևէ կերպ չունի հանրային աջակցություն:

«Ընդդիմությունը ոչ ընտրական ճանապարհով է ցանկանում իշխանության գալ, սակայն իրենց ցանկությունները ապահովված չեն: Նրանք պարզապես ցանկանում են կեղտոտել իշխանությանը և ժողովրդավարությունը, որը ձեռք է բերվել տասնամյակների և զրկանքների գնով»,- ասում է Մեհրաբյանը:

Ըստ քաղաքագետի՝ ընդդիմության ցանկությունների և տեղի ունեցող իրականության մեջ առկա են բազմաթիվ սկզբունքային անհամապատասխանություններ: Քաղաքագետը փաստում է՝ ժողովրդի կողմից բոլոր տեսանկյուններից մերժվածները որևէ աջակցության չեն արժանանում, դրա վառ ապացույցն այն դեպքերն են, երբ փակում են ճանապարհներ, սակայն դրանք բացում են ՀՀ քաղաքացիները:

«Որքան էլ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում կատարում է համապատասխան գործողություններ, սակայն հաճախ քաղաքացիներն են բացում փողոցը, անգամ վիրավորում և վռնդում ճանապարհը փակածներին: Ընդ որում՝ դա անում է այն ժողովուրդը, որը 4 տարի առաջ ինքն էր ճանապարհ փակում»,- նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ ոստիկանությունն էլ իր հերթին է փայլուն կատարում գործառույթները:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը փորձում է ընդօրինակել Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի իրականացրած հեղափոխության ոճը, Իշխան Սաղաթելյանն էլ կարծես թե փորձում է ընդօրինակել Փաշինյանի հեղափոխական կերպարը, հարցադրմանը՝ ինչո՞ւ են ընտրել պայքարի այս մարտավարությունը, Մեհրաբյանը նկատում է՝ ընդդիմության ներկայացուցիչն ու այն ժամանակվա հեղափոխական կերպարը միմյանց հետ համեմատվել չեն կարող:

«Նիկոլ Փաշինյանը իշխանությանը չէր վիրավորում: Այդ մարդն էլ չի կարող նմանվել Փաշինյանին, որովհետև քաղաքական ծագումնաբանության առումով հակոտնյա են: Հետևաբար փորձերը անիմաստ են. հնարավոր չէ այս աստիճան թերագնահատել քաղաքացիների մտավոր ունակությունները»,- ասում է զրուցակիցը:

Ընդդիմության ներկայացուցիչների մտածողությունն այլասերված է, նշում է Մեհրաբյանը: Նրա խոսքով այդ մարդիկ շարունակում են առաջնորդվել այն քաղաքականությամբ, որով տարիներով առաջնորդվում էր Հայաստանի քրեաօլիգարխիկ ռեժիմը. «Մտածում են՝ հիմա էլ իրենք հոգեխանգարում սարքեն, կարող է հաջողվի, բայց չեն գիտակցում, որ իրենց ունակությունները չեն հերիքում իշխանափոխության կամ այլ միջոցների հասնելու համար: Ինչ տեխնոլոգիա էլ կիրառեն, մեկ է, ոչ մի արդյունքի չեն հասնելու: Տեխնոլոգիան չի կարող դատարկ տեղը հեղափոխություն իրականացնել: Այն կարող է արհեստական իրավիճակներ ստեղծել, սակայն դրանք շատ արագ փլուզվում են, որին մենք ականատես եղանք անցած օրերի ընթացքում»:

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանում նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմից մնացել է ընդամենը մեկ սեգմենտ, որը մերթընդմերթ փորձում է հիշեցնել իր գոյի մասին: «Իրենք երբեմն այսպես կհայտնվեն, քանի նրանց գողացված նյութական բազան պահպանվում է»,- ասում է քաղաքագետը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործողություններին ներկա գտնվելու, սակայն հրապարակային միմյանց հետ չառնչվելու փաստին՝ Մեհրաբյանն ընդգծում է. «Երկու նախկին ղեկավարներին այս ամենի մեջ միավորում է կորցրածը վերադարձնելու մոլուցքը և «ամեն ինչ թույլատրելի է» սկզբունքը»:

Քաղաքագետի կարծիքով՝ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը գուցե լինի այն, որ առաջանա սաբոտաժի խնդիր, ինչի հետևանքով անհնար դառնա երեք ուժերի միասին աշխատելը:

«Ինչ երեսով են գնալու Ազգային Ժողով, գնալու են՝ ի՞նչ ասեն կամ անեն, ինչպե՞ս են բարևելու իրենց գործընկերներին, չեմ պատկերացնում: Գուցե անգամ բանը հասնի նրան, որ իշխանությունը եզրահանգի՝ մեզ անհրաժեշտ են նոր ընտրություններ, քանի որ առկա խորհրդարանում ուժերի դասավորությունը չի արդարացնում հանրության նախապատվությունները: Իրերի նման դասավորության պարագայում ես կարծում եմ, որ նրանք կանցնեն անցյալի գիրկը և խորհրդարանում այլևս տեղ չեն ունենա»,- ասում է քաղաքագետը:

Մերի Խաչատրյան

Տպել
3752 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը