Երևանում ծեծել են ՊԵԿ բաժնի պետի տեղակալի և գլխավոր հարկային տեսուչների

Ոստիկանության կենտրոնական բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված նյութերը նախապատրաստվում են ապրիլի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ Մաշտոցի պողոտայում գործող «Ածուխ» ռեստորանի մոտ ծեծել են իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնող պետական կառույցի աշխատակիցներին:

Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Ածուխ» ռեստորանի մոտից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 28-ամյա Հարություն Կ-ին, որը, կայքի տեղեկություններով, աշխատում է «Անդորր» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար, 24-ամյա Հայկ Տ-ին, որը աշխատում է «Ֆայտոն» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր, 26-այա Արմեն Դ-ին, որը աշխատում է «Ածուխ» ռեստորանում՝ որպես խոհարար, 30-ամյա Լևոն Դ-ին, 27-ամյա Ստեփան Մ-ին, որը «Ածուխ» ՍՊԸ-ի տնօրենն է և ոստիկանություն են հրավիրել 41-ամյա Վարդգես Ղ-ին, 35-ամյա Աշոտ Մ-ին, 30-ամյա Գրիգոր Խ-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Ածուխ» ռեստորանի դիմաց Ստեփան Մ-ն և վերջինիս հայրը՝ Երևանի բնակիչ 49-ամյա Արսեն Մ-ն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցների կողմից իրենց գործառութային պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել են վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել ՊԵԿ 3-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ 29-ամյա Հայկ Մ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հայկ Մ-ին և Աշոտ Մ-ին հայտնաբերելու ուղղությամբ:  

Կայքի տեղեկություններով՝ Վարդգես Ղ-ն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՀՀ ՊԵԿ թիվ 3 բաժնի պետի տեղակալ, Աշոտ Մ-ն՝ ՀՀ ՊԵԿ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ, Գրիգոր Խ-ն էլ՝ ՀՀ ՊԵԿ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ:

Տպել
3681 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել