Հաստատապես ասում եմ՝ ընդդիմության այս վարքագիծը հանդուրժելը կարող է արնահեղության հիմք դառնալ. Սեդա Սաֆարյան

Այն քաղաքական գործիչները, որոնք սահմանափակ թվով մարդիկ են իրենց հետևից տանում, ոչ մի լավ փոփոխություն չեն ցանկանում երկրում իրագործել, այլ զուտ իշխանափոխություն են ուզում անել: Ստացվում է՝ ընդդիմությունը շարունակում է երկիրը քանդելու գործողությունները, և այստեղ ես որևէ ժողովրդավարություն չեմ տեսնում: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր համոզմունքն է հայտնում իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ նախկին իշխանությունը ջանում է հետ գալ իր երբեմնի դիրքերին:

Սաֆարյանի խոսքով՝ ոչ ոք չի կարող հերքել, որ «հաբրգածության» նախկին աստիճանն այլևս չկա, որքան նախկինների օրոք էր, և հենց դրա կարոտից է, որ նրանք դուրս են եկել փողոց:

«Փողոցում հայտնված մարդիկ երկիրն այս վիճակին հասցնողներն են: Տեսնում եմ նրանց հղփացած դեմքերը և հասկանում, որ այդ մարդիկ ուղղակի կարոտել են իրենց ապրելակերպը»,- ասում է նա:

Իրավապահները, չխախտելով մարդկանց իրավունքները, բացարձակապես քաղաքական նպատակ չհետապնդելով, զուտ արարքների իրավական որակումների համապատասխանելիությունից ելնելով, պետք է պատժիչ գործառույթ իրականացնեն, ասում է Սաֆարյանը: Նրա համոզմամբ՝ պիտի պատժվեն բոլոր այն մարդիկ, որոնք այս օրերին քրեորեն անթույլատրելի արարքներ են կատարում:

«Այսօր շարունակվում է ընդդիմության գործունեության անպատժելի վիճակը: Բռնության կոչերը, գործնականում դրանց կիրառումը քրեական օրենսդրությամբ արգելված են: Կարծում եմ՝ ընդդեմ պետականության քաղաքականությունը պետք է արգելվի: Իրավական համակարգը մինչ այսօր շարունակում է պաշտպանել նախկին իշխանություններին: Պետք է համարձակ քայլերի գնալ: Այսօրվա ոստիկանության մեջ բավականին զգուշավորություն կա: Սակայն այն արարքները, որոնք կատարվում են փողոցում, և դրանք հանցավոր են, ոստիկանը պետք է նկատի ու մեկուսացնի՝ համապատասխան ապացույցներով: Եթե իշխանությունը շարունակի այս վարքագիծը, հաստատապես ասում եմ՝ արնահեղության հիմք կարող է դառնալ»,- ասում է իրավապաշտպանը:

Սեդա Սաֆարյանը վստահ է՝ փողոցում գտնվող մարդիկ արյան սիրահար են, և երբ տեսնում են՝ իրենց թույլ են տալիս 2 քայլ առաջ գնալ, իրենք 10 քայլ են առաջ գալու. «Իշխանությունը չպետք է թույլ տա, որ նրանք անգամ այդ 2 քայլը անեն, քանի որ ընդդիմության ամեն քայլի մեջ հանցագործություն կա»:

Միևնույն ժամանակ իրավապաշտպանը շեշտում է՝ կողմ չէ բռնություն կիրառելուն, ապօրինի հալածանքներին, սակայն այն մարդիկ, որոնք իրենց անպատժելի են համարում, և այդ մարդկանց վարքագիծը տարիներ շարունակ չի փոխվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Այդ պահվածքի «դեմը չառնելու» դեպքում մենք կարող ենք երկրում ունենալ բախումներ: Իրենց ընդդիմադիր ավանող որոշ խմբավորումների հետ առողջ ուժերը կարող են բախման մեջ մտնել: Եթե պետական մարմինները համապատասխան քայլեր չձեռնարկեն, մենք ունենալու ենք լարված իրավիճակներ: Այդպիսի իրավիճակներից խուսափելու միակ ճիշտ որոշումը օրենքի ճիշտ կիրառումն է»,- կարծում է Սեդա Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ՝ իշխանություններն իրավունք չունեն թերագնահատելու ընդդիմությանը, քանի որ տասնյակ տարիներով տեսել ենք՝ ինչ ունակություններ և ինչ հենարաններ ունեն նրանք: «Այդ թերահավատության պատճառով ձախողվեց Մարտի 1-ի գործը: Եթե այդ գործը ժամանակին ճիշտ մոտեցում ստանար, մենք չէինք ունենա այս պատկերը: Մենք էլ թերագնահատեցինք այդ ձգձգումները, քաշքշուքները, ու եղավ այն, ինչ եղավ»,- ասում է նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ այս ուժերը կարող են կրկին Մարտի 1 հրահրել, իրավապաշտպանը նկատում է. «Մի մոռացեք, որ այդ ընդդիմադիր ուժեր կոչվածներն են եղել Մարտի 1-ի հիմնական կազմակերպիչները: Նրանց մեծ մասն առնչվել է Մարտի 1-ի գործողություններին: Պատահական մարդ նրանց շարքում չկա: Ինչպես այն ժամանակ էր, հիմա էլ կարող են օգտագործել կիլերներ, հանցավոր խմբեր»:

Իրավապաշտպանը ափսոսանքով նկատում է՝ հայ ժողովրդի մի որոշ հատված ժամանակին զանգվածային կեղծիքների է գնացել և գումարի դիմաց կրկին պատրաստ է դրան:

«Ընդդիմությունը, երբ տեսնի՝ այս ակցիաները չեն տալիս այն արդյունքը, որն իրենք ակնկալում են, ավելի կոշտ միջոցների է դիմելու, իսկ հետո՝ է՛լ ավելի կոշտ, և այդպես շարունակ, իսկ վերջում անցնելու են սպանությունների: Պետությունը պետք է իր գործն այնպես անի, որ այս անձինք չդառնան մարդասպան, հակառակն էլ կարող է լինել՝ սադրեն, որ այն մարդիկ գնան այդ քայլին, որոնք իրենց հետ համամիտ չեն: Իսկ մեր իրավապահ համակարգը միշտ չէ, որ օբյեկտիվ է շարժառիթների մասով: Կարող են մի շարք անմեղ մարդիկ դատապարտվել: Չեմ ուզում մեր երկրում ստեղծվի անիշխանություն»,- եզրափակում է զրուցակիցը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
9468 դիտում

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին