Բախման ցանկացած փորձ օրենքի ողջ խստությամբ կարժանանա հակազդեցության. պատգամավորը՝ ընդդիմության գործողությունների մասին

Շուրջ երկու շաբաթ է՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մայրաքաղաքում փողոցային ակցիաներ են իրականացնում, որոնք ուղեկցվում են ոչ միայն բռնության կոչերով, այլև այդպիսի գործողություններով:

«Հայկական ժամանակ»-ը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ զրուցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ:

- Պարոն Պապոյան, ընդդիմության փողոցային գործողություններն ուղեկցվում են բռնության կոչերով և մինչև անգամ դրանց դրսևորմամբ: Մասնավորապես արդեն երկու նման դեպք է արձանագրվել: Զանգվածային բախումների հավանականություն նկատո՞ւմ եք:

- Բռնությունն ու հայհոյանքն ընդհանրապես անակնկալ չեն մեզ համար: Դա ընդդիմության հոգեկերտվածքն է, նրանց աշխարհայացքը: Իրենք, երբ նորից գան իշխանության, ժողովրդի հետ վարվելու են հենց այդպես: Իսկ մեծ բախումների մասով կարող եմ ասել, որ պետական ինստիտուտները շատ պինդ են, և նման փորձերն օրենքի ողջ խստությամբ այնպիսի հակազդեցության կարժանանան, որ դա կավարտվի նրանց համար ուղղիչ աշխատանքային վայրեր տեղափոխվելով:

- Նշեցիք, որ երբ կրկին գան իշխանության, բռնությամբ են ղեկավարելու: Կա՞ հավանականություն, որ կարող են կրկին վերադառնալ:

- Ո՛չ, ամեն կերպ մենք դա չպետք է թույլ տանք: Ժողովուրդն էլ թույլ չի տա, որ նրանք գան իշխանության: Գալու են իշխանության ու նորից հայհոյեն, ծեծեն, կողոպտեն, թալանեն ու մնան անպատիժ: Եթե գան իշխանության, ինչ արել են առաջ, հիմա անելու են դրա կրկնակին:

- Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին ուժային կառույցների աշխատանքը:

- Իրավապահները մեղմ են գործում, կոշտացնելու տեղ կա: Սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, այս օրերին ոստիկանությունը շատ լավ է աշխատում:

- ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն ասում է, որ մայիսի 1-ին Երևանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը: Հավանական համարո՞ւմ եք:

- Վարչապետի գլխավորությամբ ցանկացած պահի, եթե մենք հանրահավաք անցկացնեք, 5 անգամ ավելի շատ մարդ է գալու, քան իրենց պատկերացրած «հուժկուները»:

- 2018 թվականին Սերժ Սարգսյանը թերահավատորեն էր վերաբերվում իշխանափոխությանը, սակայն տեղի ունեցավ հեղափոխություն: Այժմյան իշխանությունը կարծես նույն թերահավատությամբ է վերաբերվում ընդդիմադիրների գործողություններին: Ամեն կերպ բացառո՞ւմ եք դա:

- Դուք կարծում եք, որ մեր ժողովուրդը գնալու է հայհոյանք տվողի, բռնության կոչ անողի, անպատժելիության մթնոլորտ տարածողի, ծեծողի, թալանողի, կոռուպցիոների, գողի, խաղաղությունը մերժողների, ՀՀ-ի ինքնիշխանությունն ու սուվերենությունը կասկածի տակ դնողների հետևի՞ց: Դուք կարծում եք՝ մեր ժողովուրդը դրանց հետևի՞ց է գնալու: Մեր ժողովուրդը դրանց վերջնական մերժել է և ուղարկել ամենահեռու տեղը:

- Բայց չէ որ ընդդիմությունն Արցախի հարցն է որպես գործողությունների հիմնավորում նշում, իսկ Արցախի հարցը շատ նուրբ և զգացմունքային թեմա է, և հենց սա էլ կարող է մարդկանց դրդել գնալ Ազատության հրապարակ:

- Արցախի թեման շահարկողները 44-օրյա պատերազմի ժամանակ գնացել են Արցախ, սելֆի են արել ու փախչել: Նիկոլ Փաշինյանի տղան պատերազմի ժամանակ կռվում էր, իսկ իրենց երեխաներն ու թոռները ԱՄՆ-ում են ծնվել, որ Ամերիկայի քաղաքացի լինեն ու պատերազմների չմասնակցեն: Ժողովուրդն էլ դրա մասին շատ լավ գիտի: Սուտ հայրենասիրական լոլոներով ու շահարկումներով, բայց Արցախը ծախելով՝ նրանք ոչ ոքի չեն կարողանա մոլորության մեջ գցել:

- Օրեր առաջ ավտովթարի ենթարկված հղի կնոջ մահվան դեպքը նույնպես քաղաքական երանգ ստացավ: Մինչև անգամ բանը հասավ նրան, որ ոմանք պնդում էին, թե միտումնավոր է արվել: Սա ինչի՞ մասին է խոսում:

- Այդ մարդիկ ստոր են: Այդ մարդկանց համար, ցավոք սրտի, 28-ամյա կնոջ մահը հնարավորություն էր: Իրենք ա՛յ այդքան ստոր են: Այդպիսի քայլերով ստվեր չեն կարող գցել իշխանությունների վրա: Հակառակը, իրենք ժողովրդին իրենց դեմ են տրամադրում:

- Արթուր Վանեցյանին Ազատության հրապարակում այցելել են Ձեր նախկին գործընկերները՝ Արա Այվազյան, Դավիթ Անանյան, Վալերիյ Օսիպյան և այլք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միասնությունը:

- Նախկիններով իրար գլխի են հավաքվում, շատ լավ է: Թող հավաքվեն, դա լավ ցուցիչ է: Նույն կատեգորիայի մարդիկ նույն տեղում են լինում: Յուրահատուկ մի մագնիս է:

- Իսկ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

- Այս անգամ մի քանի միլիոնատերերն ու միլիարդատերերն են դուրս եկել պայքարի: Նրանք, ովքեր իրենց հռչակել են էլիտա, իսկ ժողովրդին՝ ժեխ: Սակայն ժողովուրդը դրանց տեղը ևս մեկ անգամ ցույց կտա:

Անյուտա Աթանեսյան

Տպել
11099 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը