Բռնությունն արդարացնող մշակույթի գործչի խոսքն ու գործն այլևս չի ողջունի հանրությունը, դրանով նա արժեզրկվում է. Մելիքյան

Այն, որ Հայաստանում մշակութային գործչներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ, նոր բան չէ, շատ դեպքերում էլ նրանցից ոմանք ինքնակամ են հայտնվում այս կամ այն քաղաքական ճամբարում՝ այդպիսով «տապանաքար» դնելով իրենց տարիների վաստակի վրա: Սակայն այն, որ կարող է մշակույթի ոլորտի մարդը բացահայտ աջակցել բռնության գործադրմանը, դառնալ դրա պաշտպանը, անհավանական է թվում, քանի որ ամբողջ աշխարհում մշակութային անձինք մարդասիրական ծրագրերի իրականացման և դրանց կազմակերպման կենտրոնում են:

Երեկ երեկոյան ոստիկանության Կենտրոնական բաժանմունքի դիմացից ԲՀԿ-կան նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը և դերասան Հրանտ Թոխատյանը ուղիղ եթերի միջոցով առանձնակի հրճվանքով տեղեկացնում էին, որ ոմն Գրիգոր Հարությունյան ծեծել է Ռոման Բաղդասարյանին, որը հայտնի է որպես բլոգեր: Հետագայում պարզ դարձավ, որ Գրիգոր Հարությունյանի և Ռոման Բաղդասարյանի միջև ծեծկռտուքի պատճառը քաղաքական տարբեր հայացք ունենալն է եղել:

Եթե Արագած Ախոյանի և Արմեն Գրիգորյանի առանձնակի հրճվանքը բռնության նկատմամբ այնքան էլ զարմանալի չէր, քանի որ վերջիններս հաճախ են նման կոչեր հնչեցնում, ապա անհավանական էր թվում, որ կարող է բռնությունը խրախուսել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որին հանրությունն ընկալում է որպես երկար տարիների վաստակ ունեցող մշակույթի գործչի:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ մշակույթի գործիչը պետք է հասարակությանն օրինակ ծառայի իր վարքագծով և խնդիրներին քաղաքակիրթ լուծումներ տալով, իսկ մենք ականատես ենք լինում շատ հաճախ նրանց կողմից դրսևորվող փողոցային վարքագծի: Միևնույն ժամանակ Աշոտ Մելիքյանը նկատում է՝ այդ գործիչների դրսևորած նման վարքը վկայում է, թե ինչպիսի անհանդուրժողականության մթնոլորտ է տիրում մեր հասարակության շրջանում:

«Մեզանում չի ձևավորվել այն մշակույթը, որ խոսքին պետք է պատասխանել խոսքով, փաստարկին՝ փաստարկով և չդիմել բռնության: Որևէ այլ տեսակետ լսելով՝ մարդիկ շատ հանգիստ կարող են անցնել ծեծկռտուքի, և, ցավոք, դրանում մասնակցություն են ունենում մարդիկ, որոնք իրենց ինդենտիֆիկացնում են մշակութային գործչի, էլիտայի կամ հայրենասեր անձնավորության հետ: Մենք շատ հաճախ նրանցից տեսնում ենք փողոցային վարքագիծ, փողոցային բառապաշար»,- ասում է Մելիքյանը:

Նրա խոսքով՝ այն մշակույթի գործիչները, որոնք խրախուսել են բռնությունը, պարզապես արժեզրկել են իրենց: Եվ հենց սա է պատճառը, որ նրանց խոսքը կամ գործը այլևս արժեք չունեն, չեն ընդունում քաղաքացիները և բացասական վերաբերմունքից բացի, այլ վերաբերմունքի չեն արժանացնում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի կարծիքով՝ անհանդուրժողականության վարքագծը և անպարկեշտ խոսքը համացանցում տարածելը միայն խորացնում է անհանդուրժողականության մթնոլորտը:

«Մշակույթի գործիչները բաժանվել են ճամբարների, հասարակությունն էլ իր հերթին մի քանի ճամբարի է բաժանվել: Սակայն սա ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Երկու կողմն էլ՝ և՛ բռնության ենթարկված անձը, և՛ այդ բռնությունը կիրառողները, իրենց բառապաշարով ամենևին էլ պարկեշտ չեն: Կարծում եմ՝ այն հայհոյախոսությունը, որը տարածվում է, հանրային տիրույթի համար չէ, իսկ նրանք այդ ամենը ներբեռնել են սոցիալական ցանցեր, և սրանով միայն անհանդուրժողականության մթնոլորտ Է ստեղծվում, որը մեր երկրին լավ բան չի խոստանում»,- շեշտում է Մելիքյանը:

Բռնությունն արդարացնող մշակույթի գործիչները հասարակության շրջանում որևէ ակնածանք այլևս չեն կարող ունենալ, ասում է նա: Նրանց արարքը կողջունի միայն այն քաղաքական ուժը, որին սպասարկում են:

«Այդ միջադեպը հանդարտեցնելու փոխարեն ոմանք, ովքեր իրենց իրավապաշտպան են համարում, ավելի են հրահրում և քաջալերում բռնությունը: Հասկանալի է, որ այդ տիպի մարդիկ չեն կարող որևէ հարգանք վայելել հասարակության շրջանում: Իրենք իրենց են արժեզրկում և դրդում, որ շարքային քաղաքացին իրենց նկատմամբ վերաբերմունքը փոխի և  գործունեությունը մերժի»,- կարծում է զրուցակիցը:

Մշակույթի այն գործիչները, որոնք, հայրենասիրության քողի ներքո սպասարկելով որոշ քաղաքական ուժերի, ցանկանում են հարգանքի արժանանալ, ընդհակառակը, այդ քայլով միայն օրեցօր արժեզրկում են իրենց, ասում է նա: Միևնույն ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը շեշտում է՝ պետք է նման վարքագծին վերջ տալ: Խնդիրները լուծել առանց բռունցքի, խաղաղ մթնոլորտում:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, ռեժիսոր, դերասան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի խոսքով էլ՝ բռնության կոչ անող մշակույթի գործիչները նման են ամեն ինչ այրել ցանկացող հրշեջի: Մանուկյանն ընդգծում է՝ մշակույթի գործիչը պետք է ցույց տա, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ եթե ինքն է որևէ մարդու նկատմամբ դիմում բռնության, դա խոսում է նրա մասին, որ այդ մարդը բացարձակապես կապ չունի մշակութային կյանքի հետ:

«Ամբողջ աշխարհի մարդկության մշակույթի նպատակն այն է, որպեսզի բացառվի բռնությունը բոլոր դեպքերում: Սակայն, երբ մշակութային գործիչն է բռնության կոչ անում, դա խոսում է նրա մասին, որ նա պետք է նորից ուսումնասիրի և հասկանա՝ ինչ է մշակույթը: Բռնությունը մերժելի է, իսկ բռնության կոչն ու մշակութային գործիչը՝ միմյանց հետ անհամատեղելի»,- ասում է Մանուկյանը:

Տպել
10060 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)