Ինչպես գետն ամեն անգամ գերան չի բերում, այնպես էլ ապրիլը՝ հեղափոխություն

Դեռևս մեկ տարին չի լրացել, ինչ տեղի են ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն արդեն փոշմանել է դրանց մասնակցելու համար։ Ասում է՝ ճիշտ չէր արտահերթին մասնակցելն ու հավելում, թե ինքն այլեւս չի կարողանում մտնել խորհրդարան, իրեն մանդատն այլեւս չի հետաքրքրում, իր տեղը հետեւապես դրսում է։  

Ցավալի է արձանագրել, որ գործող խորհրդարանը ձեւավորվել է այսպիսի համամասնությամբ, երբ ընդդիմադիրի մանդատ են ստացել իբրեւ թե «պատիվ ունեցող» ուժեր, որոնց, պարզվում է, այլեւս պատիվ չի բերում եւ դիսկոմֆորտ է պատճառում երկրի թիվ մեկ սահմանադրական ամբիոնում լինելը։ Կարելի է փաստել, որ այս մարդիկ՝ Վանեցյանի գլխավորությամբ, պարզապես թքած ունեն իրենց քաղաքական դաշինքին ձայն տված ընտրողների քվեարկության վրա: Ինչո՞ւ թքած, որովհետեւ նրանց այդ մանդատը տրվել է ոչ թե ինքզինքը կամավոր անգործության մատնվելու, այլ խորհրդարանում գործելու, ոչ թե հրապարակներում իրենց նստատեղերը, այլեւ ուղեղն ու մկանները մարզելու համար։  

Վերադառնանք ընտրություններին ու փորձենք ենթադրել, թե ինչո՞ւ է Վանեցյանը փոշմանել։ Ակնհայտ է՝ առաջին հերթին այն պատճառով, որ չեն արդարացել իր նախընտրական սպասելիքները․ «Պատիվ ունեմ»-ը, չնայած այն հանգամանքին, որ երկու նախկին ԱԱԾ-ականների կուսակցությունների դաշինք է, չի կարողացել սրտի ուզածի չափ տոկոսներ «խփել», ճիշտ այնպես, ինչպես ժամանակին խփում էր Սերժ Սարգսյանն ու մոնոպոլացնում իշխանությունը։ Իսկ այժմ խորհրդարանում ունենալով համեստ ներկայություն՝ իրեն տրված մանդատն իրացնելու, ի բարօրություն ժողովրդի եւ ի շահ պետության աշխատելու փոխարեն՝ Սարգսյանի փաստացի ղեկավարմամբ գործող ընդդիմությունն իրեն վերապահել է «կույրաղիքային» ընդդիմության ֆունկցիաներ, որը, համաձայնենք, պատիվ չբերող կարգավիճակ է իշխանական մեծ հավակնություններ ունեցող նախկին ԱԱԾ-ականի համար։  

Ի դեպ, քանի որ խոսք բացվեց փոշմանելու մասին, նշենք, որ, ըստ լուրերի, Վանեցյանը փոշմանել է նաեւ իրեն պատասխանատու պաշտոն վստահած իշխանության դեմ դուրս գալու համար, քանի որ իշխող թիմը լքելուց հետո բարձր հեղինակություն ունեցող պաշտոնյայից նա վերածվեց զրոյին մոտ ռեյտինգով շարքային ընդդիմադիրի, որը ռեաբիլիտացվելու համար այժմ փորձում է իշխանափոխություն անել՝ 2018 թվականի հեղափոխության ֆենոմենը կրկնելու, ցանցային պայքարի մեթոդները կապկելու միջոցով։  

Ու թեեւ այժմ արդեն ընդդիմադիրի դիրքերից պայքարող Վանեցյանն ամեն կերպ փորձում է կոծկել իշխանափոխության իր նկրտումները՝ նստացույցը ներկայացնելով որպես հանուն Հայաստանի եւ Արցախի համար մղվող պայքար, նաեւ պնդում է, թե հեղափոխության մեթոդները չի կրկնօրինակում, միեւնույն է, ակնհայտը քողարկել չի հաջողվում։ Ի դեպ, «Պատիվ ունեմի» մեկ այլ անդամ՝ Վանեցյանի հավատարիմ զինակից Թագուհի Թովմասյանն էլ խրոխտ հայտարարում է, թե՝ «մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա»։ Արդ, եթե Փաշինյանի հեռացման պահանջը իշխանափոխության պահանջ չէ, ապա ի՞նչ է։ Երբ նույն թիմի երկու անդամ իրար հակասող հայտարարություններ են անում միեւնույն միջոցառման մասին եւ չեն կողմնորոշվում, թե ինչի՞ համար են Ազատության հրապարակը օրեր շարունակ «բրոնյա արել», ապա ինչպե՞ս են կողմնորոշվելու իրենց հետագա անելիքներում: Բացի այդ, ինչպե՞ս են կողմնորոշելու ՀՀ գլխավոր նստացույցավորին միանալ պատրաստվող քաղաքացիներին միանալ իրենց՝ Արցախն ու Հայաստանը փրկելո՞ւ, թե՞, այնուամենայնիվ, իշխանափոխություն անելու համար։ 

Խորհրդարանական ընդդիմությունը, եթե քաղաքական ռացիոնալության գեթ մեկ տոկոս ունի, պիտի վերջապես հասկանա, որ ռեաբիլիտացվելու միակ ու արդյունավետ ճանապարհը անդուլ աշխատանքն է, կոնստրուտկտիվ օրակարգեր առաջադրելն ու նման օրակարգերին աջակցություն հայտնելը եւ ոչ թե այսրոպեական էֆեկտով հրապարակային մոնոներկայացումներ կամ շոուներ կազմակերպելը։ Կառուցողականության դաշտում աշխատելու դեպքում ընդդիմությունն այսօր ունեցած իր մանդատն իրացնելուց զատ, կարող է կոմպենսացնել նաեւ իր՝ իշխանություն եղած տարիներին կորսված ժամանակը, չկատարած աշխատանքը՝ այսպիսով ձերբազատվելով «նախկին իշխանության» անպատվաբեր հռչակից։

Եվ, ինչպես Սերժ Սարգսյանն էր 2018 թվականին վարչապետ ընտրվելիս հորդորում «Ելք» դաշինքին բոլոր ջանքերը գործադրել՝ իրենց գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին, «փողոցից բերելու համար», այժմ Սարգսյանը բոլոր ջանքերը պիտի գործադրի՝ իր կոալիցիոն գործընկերոջը հրապարակից խորհրդարան վերադարձնելու համար։ Քանի որ ինչպես գետն ամեն անգամ գերան չի բերում, այնպես էլ ապրիլն ամեն անգամ՝ հեղափոխություն։  

Հեղինե Մանուկյան

Տպել
3863 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է