Մարիուպոլն ամբողջությամբ ազատագրված է. Շոյգուն ռազմական գործողությունների մասին զեկուցել է Պուտինին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ուժերն ամբողջությամբ ազատագրել են Մարիուպոլ քաղաքը։ Այդ մասին հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

«Մարիուպոլն ազատագրվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերի կողմից»,- ասել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ ազգայնական կազմավորումների մնացորդները ապաստանել են Ազովստալ գործարանի արդյունաբերական գոտում։

«Այսօր ամբողջ Մարիուպոլը գտնվում է ռուսական բանակի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական աշխարհազորայինների վերահսկողության տակ, իսկ Ազովստալ գործարանի տարածքը, որտեղ տեղակայված են ազգայնականների և օտարերկրյա վարձկանների մնացորդները, ապահով արգելափակված է»,- ասել է նա։

Շոյգուն նշել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ռուսական կողմը հրադադարի ռեժիմ է հայտարարել ժամը 14:00-16:00-ն, բոլոր ռազմական գործողությունները դադարեցվել են, բացվել են մարդասիրական միջանցքներ խաղաղ բնակիչների ելքի համար, որոնք կարող են գտնվել երկրի տարածքում: 

Նրա խոսքով՝ Մարիուպոլի շրջափակման ժամանակ ազգայնականների և օտարերկրյա վարձկանների թիվը կազմում էր մոտ 8100 մարդ։ «Քաղաքի ազատագրման ժամանակ ավելի քան 4000-ը ոչնչացվել է, 1478-ը՝ հանձնվել, մնացած 2000-ից բաղկացած խումբը արգելափակվել է Ազովստալ արդյունաբերական գոտում»,- ասել է պաշտպանության նախարարը։

Շոյգուն ասել է, որ ռուսական զորքերին երեք-չորս օր է անհրաժեշտ՝ Ազովստալում աշխատանքները ավարտելու համար։

«Ինչ վերաբերում է «Ազովստալ» գործարանից փախչելու փորձին, նրանք արգելափակված են այնտեղ հիմնովին և ամբողջ պարագծով: Մեզ մոտ երեք-չորս օր է անհրաժեշտ՝ «Ազովստալ»-ում այս աշխատանքներն ավարտելու համար»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

ՌԴ զինված ուժերը և Դոնբասի հանրապետությունների Մարիուպոլ ստորաբաժանումները ձեռնարկել են բոլոր միջոցները բնակչությանը պաշտպանելու համար, Պուտինին զեկուցել է Շոյգուն։

«Մարիուպոլն ազատագրելիս ռուսական բանակը և ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ձեռնարկել են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար: Այստեղ, ձեր հանձնարարությամբ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, մարտի 21-ից ամեն օր մարդասիրական միջանցքներ են բացվում՝ քաղաքացիներին և օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու համար»,- ասել է նա:

Նախարարը նաև նշել է, որ, չնայած զինյալների և այլ ուժերի հակազդեցությանը, Ռուսաստանին հաջողվել է Մարիուպոլից տարհանել 142.711 խաղաղ բնակչի։ «Բոլոր պատանդները, որոնք գտնվել են առևտրային նավահանգստում, ազատ են արձակվել, այդ թվում՝ նավերի անձնակազմերը, ոչնչացվել են կապի բոլոր համակարգերը, որպեսզի չկարողանան որևէ մեկի հետ կապ հաստատել։ Նավահանգիստը ականապատված է, ծովային տարածքը՝ արգելափակված, հույս ունեմ, որ այժմ նրանք կկարողանան լքել այս նավահանգիստը»,- ասել է Շոյգուն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել չեղարկել այն:

Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։ Փոխարենը ՌԴ նախագահը հրամայել է այնպես «արգելափակել այդ արդյունաբերական գոտին, որպեսզի նույնիսկ ճանճ չթռչի»:

Տպել
1756 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը