Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության մի քանի ոլորտում. Freedom House-ը հրապարակել է տարեկան զեկույցը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր Nations in Transit 2022 տարեկան զեկույցը՝ անդրադառնալով Եվրոպայի և Ասիայի 29 երկրներին, այդ թվում՝ Հայաստանին՝ ներկայացնելով տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը:

Հայաստանը, ըստ զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից: Այժմ ՀՀ-ն ունի առավել ժողովրդավար երկրի ցուցանիշ՝ ստանալով 3.04 միավոր՝ նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն:

Հայաստանն առաջընթաց է գրանցել մի քանի ոլորտում միաժամանակ, ներառյալ՝ ժողովրդավարական կառավարման, ընտրական գործընթացի և դատաիրավական համակարգի զարգացման ու անկախության ոլորտները: Միևնույն ժամանակ, մեր երկիրը նահանջել է անկախ մամուլի ցուցանիշում:

Տոկոսային ցուցանիշով ՀՀ ժողովրդավարության զարգացման մակարդակը, ըստ զեկույցի, կազմում է 34%, Հայաստանն այս տարի հիբրիդային երկրների թվին է դասվել: Ըստ Freedom House-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել հիբրիդայինի, առավել խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»:

Հատկանշական է, որ Հայաստանը Մոլդովայի հետ միասին դասվել է այն երկրների թվին, որտեղ խորհրդարանում միայն մեկ կուսակցություն է գերակշռող։ Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության առաջ քաշած մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր իշխանական վերահսկողության ներքո։

Հայաստանը, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմին, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերի դեմ սկսած Ադրբեջանի զինված հարձակման հետևանքով հազարավոր մարդիկ սպանվել կամ տեղահանվել են։

Ըստ զեկույցի՝ հակամարտությունը, որը լրջորեն ապակայունացրել է տարածաշրջանի անվտանգության համակարգը, հանգեցրել է տարածքային ձեռքբերումների՝ հօգուտ Բաքվի, ամրապնդել են Ալիևի քաղաքական դիրքերը և առիթ ստեղծել ազատ խոսքի ու ազատությունների հետագա բռնաճնշման համար:

Freedom House-ը նշել է, որ «Ալիևի՝ ռազմական ագրեսիայի օգտագործմամբ ակնհայտ հաջողությունը իր իշխանությունն ամրապնդելու հարցում կարող է նպաստած լինել Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու մասին որոշմանը»:

Տպել
1077 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը