Արման Եղոյանն Աթենքում քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, հայ ռազմագերիների Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր Աթենքում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ:

Եղոյանն այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հանդիպման մեկնարկին երկուստեք անդրադարձանք հայ-հունական հարաբերությունների ջերմ պատմական ընթացքին և համոզմունք հայտնեցինք, որ եղբայրական ժողովուրդների միջև կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասը իր շնորհավորանքը հղեց մեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության կապակցությամբ և մեզ փոխանցեց խորհրդարանի նախագահի և իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք  ներկա անկայուն աշխարհքաղաքական իրավիճակը, Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, առանձին և ընդհանուր անվտանգային մարտահրավերները: Գործընկերս կարևորեց մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտեց հայ ռազմագերիների` մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը և այդ համատեքստում շեշտեց միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարևորությունը:

Խոսեցինք նաև հայկական սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:

Հանդիպմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Տեղեկացնեմ, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի և Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով»:

Տպել
1388 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց