Ծրագրեր են հաստատում, հետո բերում քննարկման. նոյեմբերյանցիները բողոքում են, «Ապրելու երկրի» համայնքապետը՝ պարզաբանում

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել Նոյեմբերյան խոշորացված համայնքի մի քանի բնակիչներ և դժգոհել համայնքապետի ու աշխատակազմի աշխատանքներից: Նշենք, որ այստեղ համայնքապետը «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն է: Բնակիչների պնդմամբ՝ նրանք արդյունավետ չեն օգտագործում իրենց լիազորությունները և համայնքային կարևոր խնդիրները թողած՝ զբաղվում են երկրորդական հարցերով:

Ըստ նրանց՝ օրեր առաջ համայնքապետարանը հրավիրել է հանրային լսումներ, որի օրակարգում եղել է արդեն Կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի քննարկումը, այնինչ դրանք սկզբում պետք է դրվեին հանրային քննարկման, հետո նոր՝ ուղարկվեին հաստատման: Քաղաքացիների պնդմամբ՝ հանրային լսումներին անգամ ներկա չեն եղել համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, համայնքապետի տեղակալը: Նախագիծը ներկայացրել է Աղաբաբյանի խորհրդականը, որն էլ քննարկմանը մինչև վերջ չի մասնակցել:

Նոյեմբերյան խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու որոշ անդամներ էլ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ համայնքի ճիշտ զարգացման համար ծրագրերը պետք է քննարկվեն, սակայն քննարկումներ տեղի չեն ունենում:

Նրանց խոսքով՝ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելուց առաջ համայնքապետը պետք է զրուցեր ոլորտի մասնագետների, նախկին ավագանու հետ, որոնք տեղյակ են համայնքի խնդիրներից:

«Ծրագիր գրելուց ավագանու հետ որևէ քննարկում չեն արել: Հանրային լսումն էլ պետք է շուտ կազմակերպեին, որպեսզի կարծիքներ հավաքին: Ոչ թե ընդունվեր, նոր հանրային լսում անեին: Կանգնում ասում են՝ մեկ գիշերում ենք գրել ծրագրերը, ու դա ասում է մարդ, որը նորմալ տեղյակ չէ Նոյեմբերյանի կյանքից»,- ասաց ավագանու անդամներից մեկը:

Նրանց խոսքով՝ նոյեմբերյանցիների զայրույթը շարժել է այն փաստը, որ համայնքի բյուջեն կազմելիս հաշվի չեն առել իրենց կարծիքը. «Քաղաքացիները պատրաստ են իրենց կարծիքն ու մտահոգությունները հայտնել, բայց համայնքապետարանը չի լսում նրանց: Փոփոխություններ անել այլևս հնարավոր չէ, այդ դեպքում ինչո՞ւ եք կազմակերպում հանրային լսումներ: Ապահովագրում են իրենց ուղղակի, որ ասեն՝ օրենքի կետ կա, արել ենք: Բայց պետք է հանրային լսումները մեկ ամիս առաջ արած լինեին»:

Վերջիններիս խոսքով՝ «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության» ուժերը միասին կոալիցիա են կազմել և միանձնյա որոշումներ են կայացնում: «Քննարկումների ժամանակ, երբ մենք ինչ-որ առաջարկություններով ենք հանդես գալիս, իրենք ոչ թե լսում կամ քննարկում են, այլ ընդունում են նախագծերը՝ հաշվի չառնելով օրինականությունը»,- պնդեցին ավագանու անդամները:

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով հանրային լսումներ կազմակերպելուն և այն պնդումներին, որ դրանք անիմաստ են եղել, նշեց՝ ավելի շուտ լսումներ կազմակերպելու հնարավորություն չի եղել: «Դեկտեմբերի 5-ին է եղել ընտրությունը, ես ընտրվել եմ դեկտեմբերի 24-ին, աշխատակազմը ձևավորված չի եղել, հիմա էլ դեռ ձևավորված չէ: Սուբվենցիան հատուկ ժամկետներ ունի, որ մինչ այդ ծրագրերը պետք է ներկայացվեին: Ծրագրերն էլ կազմվել են՝ ըստ անհրաժեշտության՝ կարևորություն տալով համայնքային խնդիրներին: Օրենքի սահմաններում է եղել ամենը»,- հավելեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ ինքն անձամբ չի մասնակցել հանրային լսումներին, որտեղ հավաքված են եղել իր համայնքի բնակիչները, Աղաբաբյանն ասաց. «Տեղակալն է մասնակցել, ես Երևանում եմ եղել, չեմ կարողացել մասնակցել: Սուբվենցիոն ծրագրերը գրել է իմ խորհրդականը, հենց նա էլ ներկայացրել է: Տեղակա՞լը ներկայացներ, թե՞ ինքը, դա ի՞նչ է տալիս մարդկանց: Եթե իրենք ցանկանում են աջակցել մեզ, թող աջակցեն»:

Խոսելով միանձնյա կառավարման և մյուս խմբակցության կարծիքը հաշվի չառնելու պնդումների մասին՝ համայնքապետը հերքեց դրանք. «Այսօր էլ քննարկում ունենք հաստիքացուցակների մասով, չկա նման բան: Մենք իրենց հետ ամեն բան էլ քննարկում ենք: Չգիտեմ՝ ինչ են բողոքում, բայց ամեն բան կարգին է»:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ընտրությունները կայացել էին 2021-ի դեկտեմբերի 5-ին: Դրանց արդյունքներով՝ հաղթել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5710 ձայնով: Սակայն «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները կոալիցիա էին կազմել և համայնքապետ ընտրել «Ապրելու երկրի» թեկնածուին:

Անյուտա Աթանեսյան

Տպել
3912 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)