Ուկրաինայի Բուչա քաղաքի սարսափելի դեպքերի թեմայով ապրիլի 5-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ կկայանա

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որը հրավիրվել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի խնդրանքին համապատասխան, նախատեսված է երեքշաբթի՝ ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-ին (ՀՀ ժամանակով՝ 18:00-ին): Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրում։

Ավելի վաղ Ռուսաստանը Ուկրաինայի Բուչա քաղաքում տիրող իրավիճակի հարցով առանձին հանդիպում էր խնդրել երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին (ՀՀ ժամանակով՝ 23:00-ին): Ուկրաինայի՝ ավելի վաղ ուղարկված խնդրանքով էլ հանդիպումը նախատեսված էր ապրիլի 5-ին։

Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը նախագահը կայացնում է ամեն ամիս՝ ըստ հարցերի հրատապության։ Ապրիլից այս պաշտոնը զբաղեցնում է Մեծ Բրիտանիան։

Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բուչայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու և գլխավոր քարտուղարին լսելու նպատակով։

«Որոշման մի մասն ընդունվել է, քանի որ կներգրավվի գլխավոր քարտուղարը, կլինեն նաև ՄԱԿ-ի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, որը մեկնում է Կիև, ուստի, կարծում եմ, մենք կունենանք շատ ավելի տեղեկատվական հանդիպում վաղը, որը ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու հիմնական միջոցն է»,- ասել է նա։

Նշենք, որ Ուկրաինայի իշխանություններն ու լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ և լուսանկարներ, որոնք արվել են Կիևի մարզի Բուչա քաղաքում, որտեղ մահացած տասնյակ մարդկանց դիերն ուղղակիորեն ընկած են ճանապարհի տարբեր կողմերում։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պահանջել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Բուչայի իրադարձությունները, որոնք նրանք տարբեր կերպ են նկարագրում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, սարսափազդու որակելով հրապարակված կադրերը, հայտարարել է, որ լուսանկարներում քաղաքացիական անձանց դիեր են, ռուսական կողմն էլ լուսանկարները՝ շինծու, տեսարանն էլ բեմադրված է որակել և մեկ անգամ ևս հայտարարել, որ ՌԴ զինված ուժերը քաղաքացիների ու քաղաքացիական օբյեկտների չեն թիրախավորում:

Տպել
3792 դիտում

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին