Որոշ ֆակուլտետներում կա՛մ առհասարակ դիմորդ չկա, կա՛մ քիչ. բնագիտական առարկաների ուղղությամբ իրավիճակը խիստ մտահոգիչ է

ՀՀ-ում կրթական ոլորտում մտահոգիչ հարցերից է շարունակում մնալ բնագիտական առարկաների հանդեպ բուհ ընդունվող դիմորդների հետաքրքրվածության պակասը: Այս խնդրի շուրջ խոսում են ոլորտի գրեթե բոլոր պատասխանատուները: Սակայն դիմորդները, միևնույն է, ընտրում են այն մասնագիտությունները, որոնք, ըստ իրենց, ավելի խոստումնալից են, նաև՝ ֆինանսական առումով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նույնպես անդրադարձել էր բնագիտական առարկաները քիչ ընտրելու խնդրին՝ այն համարելով խիստ մտահոգիչ։ Ըստ Անդրեասյանի՝ վերջին 5 տարվա կտրվածքով մանկավարժական կրթություն ստանալու համար դիմորդների թիվը կազմում է նրանց ընդհանուր թվի շուրջ 4,2 տոկոսը։ Մեծ մասը նախընտրում է դիմել անգլերեն, հայոց լեզու և գրականություն, պատմություն ուղղություններով։

Կրթության ոլորտի պատասխանատուն նշել էր՝ ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը մանկավարժական բուհերում չի հասնում մեկ տասնյակի։

Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց՝ այսօրվա շրջանավարտը բարձրագույն կրթություն ստանալուց առաջ մտածում է՝ մասնագիտական որ ուղղությամբ գնա, որպեսզի կարողանա աշխատանք գտնել: Սա պատճառներից մեկն է, որ բնագիտական ոլորտը վատ վիճակում է, դիմորդների քանակը՝ քիչ:

«Այսօր բավականին բարդ է ապրելը, և ուսանողն ուզում է երկրորդ, երրորդ կուրսից աշխատանք ունենալ: Այսինքն՝ անմիջապես կապում է իր մասնագիտությունը աշխատաշուկայի հետ, որպեսզի կարողանա սոցիալական խնդիրները լուծել: Պետք է փաստել, որ ֆիզիկա, քիմիա ուղղությամբ դիմորդների հետաքրքրվածությունը նվազել է»,- ասաց Սարգսյանը:  

Մասնագետի խոսքով՝ հիմա հանրապետությունում լուրջ խնդիր է հատկապես այն, որ բնագիտական ուղղության մասնագետների կարիք կա ոչ միայն մարզերում կամ հեռավոր գյուղերում, այլ նաև Երևանում: Խնդիրը լուծելու համար կարևոր է, որ դպրոց-պետություն-բուհ եռյակը ընդհանուր համագործակցության գա:

«Այս հարցի լուծումը միանգամից չենք կարող գտնել, բայց քայլեր հիմա էլ ձեռնարկվում են: Օրինակ՝ Ֆիզիկայի ֆակուլտետը խմբեր է ձևավորում դպրոցական երեխաների և նրանց հետ շաբաթը երեք օր կազմակերպում ֆիզիկա առարկայի պարապմունք: Մեծ դեր ունի աշխատաշուկան. բուհ դիմող երեխան մտածում է, որ մասնագիտությամբ ավելի արագ աշխատանք կգտնի, մեր աշխատաշուկան էլ փոքր է: Տարվա կտրվածքով մեր բուհը մոտավորապես 4000 շրջանավարտ է ունենում, այս ամենին գումարած այլ բուհերի շրջանավարտները, ստացվում է, որ հազարավոր շրջանավարտներ ենք ունենում տարվա վերջում, իսկ այդքան աշխատատեղ հնարավոր չէ ունենալ ՀՀ-ում»,- ընդգծեց մասնագետը:

Ամեն բան կազմակերպվում է բնագիտամաթեմատիկական ճյուղի նկատմամբ դիմորդների հետաքրքրությունը շարժելու համար, ընդգծում է ԵՊՀ մասնագետը, սակայն նաև շեշտում՝ այստեղ կարևորն արդեն դիմորդի ցանկությունն է: Ոլորտի հանդեպ խթանող քայլերից մեկը, օրինակ, պետության կողմից այս ուղղությամբ նախորդ տարվա համեմատ անվճար սովորելու տեղերը 41-ով ավելացնելն է:

«Օրինակ՝ Ֆիզիկայի ֆակուլտետում տարիների կտրվածքով տարբերությունը շատ է դիմորդների թվի հետ կապված, որովհետև կրթական ծրագրերի փոփոխություն է եղել: Ուսանողների թիվը նախկինում 30-ի շրջակայքում էր, հիմա 70 է, սակայն այդ ֆակուլտետում մասնագիտություններ են ավելացել, դրա համար ուսանողների թիվն էլ է ավելանում: Միջուկային ֆիզիկայի ուղղությամբ հետաքրքրվածություն չկա, արդեն երկրորդ տարին է՝ դիմորդ չունենք: Օրինակ՝ քիմիայի ֆակուլտետում երկու կրթական ծրագիր է. 4-րդ կուրսում կա 55 ուսանող, իսկ 1-ին կուրսում՝ 36 ուսանող: Համեմատած 2020-ի՝ այդ ֆակուլտետում աճ ունենք: 2020 թվականին ուսանողների թիվը 15 էր: Քիմիայի մագիստրատուրայում 12 դիմորդ է 1-ին կուրսում, 2-րդ կուրսում սովորում է 14 հոգի»,- ներկայացնում է ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչը:

Մասնագետի խոսքով՝ բնագիտական առարկաների մասնագիտություններ ընտրելու ուսանողի կողմնորոշմանը նպաստում են նաև բուհի հնարավորությունները: Այսինքն՝ բուհ ընդունվելիս դիմորդը հաշվի է առնում, թե տվյալ մասնագիտությամբ ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ: Այդ նպատակով Մայր բուհը համագործակցում է տարբեր կազմակերպությունների  հետ:

«Մենք 200-ից ավելի մասնավոր կազմակերպությունների հետ պայմանագրեր ունենք: Շատ դեպքերում հենց այդպես էլ ուսանողները գտնում են իրենց աշխատանքը: Ունենք, օրինակ, ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, որը համագործակցում է մասնագիտացված կազմակերպությունների հետ: Երրորդ կուրսից ուսանողները այդ ուղղությամբ մասնագիտանում են, բոլորը մագիստրատուրայում աշխատանքով ապահոված են լինում»,- ասաց Սարգսյանը:

Բնագիտական ուղղության մեջ քիչ թվով ուսանողներ ունի քիմիայի ֆակուլտետը՝ 36, ամենաբարձրը՝ ինֆորմատիկա ու կիրառական մաթեմատիկան է՝ 260: Հումանիտար թևում ամենացածրը ռուսբանասիրության ֆակուլտետում է՝ 16 ուսանող, ամենից շատը՝ եվրոպական լեզուների ու հաղորդակցության ֆակուլտետում է՝ 293: Սակայն այս թվերի տարբերությունը կապված է այդ ֆակուլտետներում առկա կրթական ծրագրերից: Դիմորդների առումով ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ունեցել է 430 դիմորդ, որից ընդունվել է 296 ուսանող, իրավագիտություն ֆակուլտետը՝ 309, որից ընդունվել է 154-ը, միջազգային հարաբերություններ ֆակուլտետը՝ 407, որից 276-ն է ընդունվել:

Այս ամենին զուգահեռ մասնագետը նշում է, որ քիչ դիմորդների խնդիր կա նաև հումանիտար հոսքում: Օրինակ՝ աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսում ուսանողների թիվը 10 է, երրորդում՝ 7, առաջին կուրսում՝ 26 ուսանող:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ բնագիտական առարկաների հետ կապված խնդիրը գուցե կարգավորվի նաև բուհ ընդունվելու նոր կարգով, երբ դիմորդը բուհ ընդունվելու համար պետք է պարտադիր հանձնի երկու միասնական քննություն:

Մերի Խաչատրյան

Տպել
6356 դիտում

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն