Ընդդիմությունն իր վատ աշխատանքով հիմա ավելի մեծ ռեկորդ է սահմանում, քան երբ իշխանություն էին. Լիլիթ Կիրակոսյան

ՀՀ Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի և Արփի Դավոյանի հեղինակած նախագիծը, ըստ որի՝ այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն կարողանում ընտրվել, ՀՀ վարչապետին հնարավորություն կտրվի պաշտոնակատարներ նշանակելու:

Նկատենք, սակայն, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, ինչպես միշտ, ոչ միանշանակ ընդունեցին նախագիծը՝ ընդգծելով, թե սահմանային իրադրությունը թողած, երկրորդային նշանակության հարցեր են քննարկվում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին և այս նախագծի հրատապությանը, նշեց, որ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեն, այսինքն՝ խոսեն միայն սահմանային իրավիճակից, ապա ՀՀ Ազգային ժողովը չի կարողանա իր գործառույթները լիարժեք կատարել և քննարկել այլ թեմաներ, որոնք կապված չեն սահմանային դրության հետ: 

«Ազգային ժողովն այն ինստիտուտն է, որտեղ քննարկվում են ՀՀ-ին վերաբերող բոլոր հարցերը: Եթե ամեն նախագիծ ներկայացնելիս մենք խոսելու ենք սահմանային վիճակից, այդ դեպքում իրենք ինչո՞ւ չեն բերում նախագծեր: Հայաստանը Հանրապետություն է, երկիր է, որտեղ ԱԺ պատգամավորը երկրում առաջացած կոլապսային իրավիճակներին պետք է լուծում տա»,- ասում է պատգամավորը:

Նրա խոսքով՝ բոլորին հայտնի է, թե ինչու է ընդդիմությունն այդպիսի հայտարարություններ անում: Ըստ պատգամավորի՝ նրանք իրենց վատ աշխատանքով ավելի մեծ ռեկորդ են հիմա սահմանում, քան երբ իշխանություն էին:

«Այսպիսի հայտարարությունները, մեր հեղինակած նախագծերին վարկաբեկելու փորձերը որևէ արդյունք չեն տալու: Մեր խմբակցությունը և մեր իշխանությունը ոչ մի վայրկյան չի մոռանում արտաքին խնդիրները, և ամեն ջանք գործադրում է Հայաստանի Հանրապետության խաղաղության համար: Սակայն դա չի նշանակում, որ երկիրը պետք է մոռանա բոլոր այն խնդիրները, որոնք չեն վերաբերում սահմանային հարցերին, այդ թվում՝ ՏԻՄ-ի հետ կապվածները»,- նշում է Կիրակոսյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորը ընդդիմադիրներին հիշեցնում է Վարդենիսի օրինակը, որտեղ համայնքապետ է նշանակվել ընդդիմության ներկայացուցիչը. «Ինչ վերաբերում է Վանաձորին, ապա, այո, այնտեղ կա խնդիր. դատարանը կասեցրել է ավագանու աշխատանքները, և այս հարցն օրն առաջ լուծում պետք է ստանա»:

Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեին Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժել էր ԼՀԿ-ի հայցը։ Նրանք նաև առանձին միջնորդություն էին ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։ Արդյունքում մինչ դատարանի որոշում կայացնելը Վանաձորի ավագանին հնարավորություն չունի նիստեր գումարելու:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2835 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)