Ոնց կարող ես որդի կորցրած մորն ասել՝ մոռացել ես նրան. որդեկորույս ծնողները՝ իրենց հասցեին հնչող քննադատությունների մասին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի 26-ին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատերազմում անմահացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել: Որոշ շրջանակներ, ոտնահարելով բոլոր մարդկային և բարոյական արժեքները, պիտակավորում են որդի կորցրած կանանց, արժանացնում վիրավորական քննադատությունների:

Արևիկ Միքայելյանը, որը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է իր երկու զավակներին, նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը: Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը մասնակցելուց հետո ինքը ևս քննադատությունների թիրախում է: Ստանում է անձնական նամակներ, որտեղ իրեն կշտամբում կամ վիրավորում են:

«Ովքեր ինձ գրում և մեղադրում են, առաջին հերթին իրենք չեն հարգում մեզ: Միջոցառումն ուշադրություն էր մեր հանդեպ: Տիկինը ցանկանում էր ուղղակի մեր վիշտը կիսել մեզ հետ, բայց չհասկացանք, թե ինչո՞ւ քննադատվեցինք, ինչո՞ւ մոռացան մեր երեխեքին»,- ասաց որդեկորույս մայրը:

Երկու որդիներին կորցրած մոր խոսքերով՝ միջոցառման նպատակն այն է եղել, որ զավակ կորցրածները զգան՝ իրենք միայնակ չեն: Նա նաև նշեց՝ միջոցառմանը ոչ մի պահ ծնողները չեն մոռացել իրենց որդիներին:

«Ես իմ երկու տղաներին եմ կորցրել, բայց այսքան չեմ չարացել, ինչպես այդ մեկնաբանություններ գրող անձինք: Ո՛չ նվեր ենք ստացել, ո՛չ գումար: Միայն ինձ են ծաղկեփունջ նվիրել՝ որպես հղի կնոջ: Բոլոր սևազգեստ մայրերը լալիս էին միջոցառման ընթացքում: Մեր տղաներին էինք հիշում, պատմում իրենց մասին: Մեր ցավն ենք փորձել կիսել: Իսկ այսօր լսում ենք, թե մեր երեխաներին փոխել ենք ինչ-որ միջոցառման համար: Որդի կորցնողները չչարացան, բայց մարդիկ շատ չարացան»,- հուզված ասում է տղաներին կորցրած մայրը:

Տիկին Արևիկի խոսքով՝ մարդիկ գոնե մեծարեն իրենց զավակներին, խոսեն նրանց հերոսությունների ու սխրանքների մասին, անհիմն քննադատում ու վարկաբեկում են նրանց ծնողներին:

«Մեր տղաների մահից հետո ոչ ոք մեր դուռը չի բացել, չի հարցրել՝ մնացել եք միայնակ, տիկին Արևիկ, ձեր տան ճրագները մարել են, ո՞նց ենք լույս գտնում: Ոչ ոք այդ քննադատողներից ինձ կամ մյուսներին չեն այցելել: Մեր սեղանին նստած 12 ծնողներով չկարողացանք անգամ մի կտոր հաց ուտել, մեզ համար շատ դժվար է առանց մեր տղաների: Իրենք չեն պատկերացնում մեր ցավը: Ո՞նց կարող ես զավակ կորցրած մորն ասել՝ որդուդ մոռացել ես»:

Միջոցառման ընթացքում մայրերը նաև չեն պարել, ասում է մայրը, իսկ լուսանկարներում երևացող կանայք, որոնք պարում են, կազմակերպիչներն են:

Իր և մյուս որդեկորույս ծնողների հասցեին միջոցառմանը մասնակցելուց հետո քննադատություններ ու կշտամբանքներ է լսում նաև որդեկորույս Գալինա Բաբայանը: Մեզ հետ զրույցում նա նշեց՝ ցավալի է նման քննադատություններ լսելը: Մեկ տարի աշխարհից նեղացած մայրերը հավաքվել էին՝ մի փոքր թեթևացնելու իրենց ցավը՝ չմտածելով անգամ, որ կարող են նման քննադատությունների արժանանալ:

«Մեղադրում են մեզ, ասում են՝ մոռացել եք ձեր երեխաներին: Շատ է ցավ պատճառում հատկապես այն, որ նման խոսքերը հերոսի մայրեր էլ են գրում: Ես ոչ մի ուրախության չեմ մասնակցել այս մեկ տարվա ընթացքում, բայց այդ երկու ժամը ինձ սփոփեց, որ ես միայնակ չեմ իմ ցավով: Քննադատողները չեն էլ պատկերացնում, թե ինչ սթրեսի ու ցավի միջով ենք մենք անցել մեր զավակներին կորցնելուց հետո»,- ասաց նա:

Որդեկորույս մայրը շեշտեց՝ միջոցառման միակ նպատակը այն էր, որ իրենք հասկանան՝ կյանքը շարունակվում է, ու պետք է ապրել, որպեսզի իրենց հետ ապրի նաև իրենց երեխաների հիշատակը. «Ոչ մի ծնող իր երեխային երբեք չի մոռանա ու չի կարող պարել նրան կորցնելուց հետո»:

Միջոցառմանը մասնակցել էր նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը նույնպես քննադատությունների ու վիրավորանքների թիրախում էր հայտնվել: Երգչուհին իր զայրույթն արտահայտել էր՝ գրառում անելով ֆեյսբուքյան էջում:

«Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել՝ ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»,- շեշտել էր Սիլվա Հակոբյանը:

Մերի Խաչատրյան

Տպել
3436 դիտում

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ու՞ժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի նոր կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է