Երևան
14 °C
Ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը ինստագրամյան իր էջի միջոցով ներողություն է խնդրել երեկ «Օսկարի» ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Դերասանը մրցանակաբաշխության ժամանակ հարվածել էր ամերիկացի կատակերգու, դերասան Քրիս Ռոքին, որը կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի՝ գլխի մազերը սափրած լինելու հետ կապված:
«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ թունավոր է ու կործանարար։ Երեկ գիշերվա իմ պահվածքը մրցանակաբաշխության ընթացքում անընդունելի է և աններելի»,- գրել է Սմիթը ինստագրամյան իր հրապարակման մեջ՝ շարունակելով. «Կատակը իմ աշխատանքի մի մասն է, բայց այլ է, երբ դու լսում ես կատակ կապված քո կնոջ առողջական վիճակի մասին: Դա էր պատճառը, որ ես այն ընդունեցի շատ էմոցիոնալ»:
Դերասանը ներողություն է խնդրել կատակերգու Քրիսից՝ նշելով, որ ամաչում է իր գործողությունների համար:
«Սիրո ու բարության աշխարհում բռնությունը տեղ չունի: Ես ուզում եմ ներողություն խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից ու բոլոր ներկաներից, ինչպես նաև՝ ամբողջ աշխարհի հանդիսատեսից»,- գրել է նա:
Ուիլ Սմիթը հրապարակումը եզրափակել է՝ ներողություն խնդրելով Ուիլյամս ընտանիքից և «Ռիչարդ արքա» ֆիլմի ամբողջական կազմից․ ֆիլմը նրան «Օսկար» է բերել «Լավագույն դերասան» անվանակարգում։
Հիշեցնենք՝ «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բեմ դուրս եկած ամերիկացի կատակերգու, դերասան Քրիս Ռոքը, որը պետք է մրցանակ հանձներ անվանակարգերից մեկում ճանաչված հաղթողին, կատակել էր Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի՝ դերերից մեկում գլխի մազերը սափրած լինելու հետ կապված: Դրանից հետո Սմիթը բարձրացել էր բեմ և ապտակել Ռոքին: Սկզբում բոլորին թվացել էր, թե բեմադրված տեսարան է, սակայն Սմիթը, վերադառնալով իր տեղը, նաև բարձրաձայն բղավել էր հաղորդավարի վրա՝ ասելով. «Չհամարձակվես կնոջս անունը տալ»:
Լրագրողի հետ զրույցում Քրիս Ռոքը, անդրադառնալով տեղի ունեցածին, կրկին կատակել էր՝ ասելով. «Մենք կրքոտ մարդիկ ենք»:
Ջադա Փինքեթ Սմիթը երկար տարիներ է՝ հիվանդ է ալոպեցիա հիվանդությամբ, որն էլ մազաթափության պատճառն է: Տևական ժամանակ է՝ նա բուժում է ստանում հիվանդության դեմ: Նախկինում ամուսինները թաքցնում էին հիվանդության փաստը, սակայն մի քանի շաբաթ առաջ Սմիթի կինը հայտարարել է դրա մասին և նշել, որ չի պատրաստվում այլևս թաքցնել:
Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր
Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը
Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային
Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան
Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ
Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)
Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան
Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան
Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում
Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված
Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր
Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին
Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին
Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)
Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ
14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում
Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը
Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին
Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է
Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու
Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ
Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն
2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան
Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը
© 2024 Հայկական ժամանակ