Շուրջ 600 հզր դոլար, 240 հազար եվրո, 45 հազար ֆունտ սթեռլինգ. ինչ ունեցվածք են հայտարարագրել Արմեն և Նունե Սարգսյանները

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ (03.03.2022) գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Սարգսյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2014 թ-ի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է հենց 2014-ին։

Բանկային հաշվի մնացորդի տեսքով 14 բանկերում (այդ թվում՝օտարերկրյա), որոնց հասցեները պաշտպանված են, նախկին նախագահը տարբեր արտարժույթներով դրամական միջոցներ է հայտարարագրել, մասնավորապես՝ 9 մլն 945 հազար 200 ՀՀ դրամ, 59 հազար 989 ԱՄՆ դոլար, 128 հազար 633 եվրո, 200 հազար 815 ռուսական ռուբլի, 10 հազար 598 ֆունտ սթեռլինգ, 101 հազար 339 ԱՄՆ դոլար, 2 մլն 529 հազար 37 ՀՀ դրամ, 125 հազար 834 ԱՄՆ դոլար, 61 հազար 241 եվրո, 4 մլն 929 հազար 912 ՀՀ դրամ, 64 ֆունտ սթեռլինգ, 34 հազար 975 ֆունտ սթեռլինգ, 47 հազար 398 եվրո, 312 հազար 330 ԱՄՆ դոլար։

Որպես կանխիկ դրամական միջոց Սարգսյանը հայտարարագրել է
3 հազար եվրո և 2 մլն դրամ։

Որպես եկամուտ նախկին նախագահը հայտարարագրել է նախագահի աշխատավարձը՝ 1 մլն 30 հազար 12 դրամ։ Իսկ որպես անշարժ գույք Սարգսյանը միանձնյա սեփականության իրավունքով պատկանող մեկ անհատական՝ հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով, բնակելի տուն է հայտարարագրել։

ՀՀ 4-րդ նախագահի ծախսերի հայտարարագիրն էլ ունի հետևյալ պատկերը՝ 10 հազար 751  ֆունտ սթեռլինգ, 4 հազար 308 ֆունտ սթեռլինգ, 5 հազար եվրո։ Միանվագ ծախսերի, որոնք գերազանցում են 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի բովանդակությունը պաշտպանված է, այսինքն՝ հայտնի չէ, թե ինչի՞ վրա է նախկին նախագահը այդ միջոցները ծախսել։

Որպես միայն հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախս՝ Սարգսյանը հայտարարագրել է 2 մլն 125 հազար 940 դրամ։ 

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունուֆար Սարգսյանը, որպես փոխկապակցված անձ հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Երևան քաղաքում՝ Արաբկիրում։   

Որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2006 թ․ արտադրության CADILLAC մարդատար տրանսպորտային միջոց, որը Ն․ Սարգսյանը գնել է 2014 թ-ին: 2007 թ-ի արտադրության BENTLEY, որը գնել է 2013 թ-ին: 2013-ին թողարկված HONDA, որ գնվել է նույն տարում։

Որպես բանկային հաշիվների մնացորդ (բացառությամբ ավանդների) նախկին նախագահի տիկինը հայտարարագրել է 69 հազար 640 ֆունտ սթեռլինգ, 47 հազար 398 եվրո, 312 հազար 330 ԱՄՆ դոլար։ Երեք տարբեր բանկերի հասցեները, ինչպես նաև դրանցում պահվող գումարների ծագման աղբյուրը պաշտպանված են։

Որպես կանխիկ դրամ տիկին Սարգսյանը հայտարարագրել է 3 հազար եվրո։ Նախագահի տիկինը ոչ մի եկամուտ չի հայտարարագրել։

Ո՛չ Արմեն Սարգսյանը, ո՛չ էլ նրա տիկինը էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ չեն հայտարարագրել։

Հատկանշական է, որ տիկին Սարգսյանը, 2013 թ-ից սկսած, հայտարարագրել է իր ունեցվածքը, սակայն ո՛չ 2013 թ-ի, ո՛չ էլ հետագա տարիների հայտարարագրերում 2022 թ․ հայտարարագրում ներկայացված տրանսպորտային միջոցները հայտարարագրված չեն։ Մինչդեռ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի կարգավիճակում ներկայացված հայտարարագրում նշված է, որ նախկին դեսպանը RANGE ROVER 4.4 L V8 է գնել 70 հազար ֆունտ սթեռլինգով, որը, ենթադրելի է, նույն՝ 2022 թ-ին պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագրում նշված մեքենան է։ Նկատենք, որ Ն․ Սարգսյանը 2018-ին, երբ ամուսինը ստանձնել էր ՀՀ նախագահի պաշտոնը, իր տարեկան հայտարարագրում նշել էր միայն դրամական միջոցների մասին, որոնք տարեսկզբին կազմել էին 710 հազար եվրո, տարեվերջում՝ 680 հազար եվրո։

Հարկ է նշել մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս․ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելիս՝ 2013 թ․ ներկայացված հայտարարագրում 3 անհատական բնակելի տուն է հայտարարագրել, 2 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում։ Հիշյալ 5 անշարժ գույքի գտնվելու վայրը պաշտպանված է։ Սարգսյանի՝ հետագա տարիներին ներկայացված հայտարարագրերում, սակայն, բնակելի տներից կամ բնակարաններից որևէ մեկի օտարման մասին նշում չկա։ Մինչդեռ 2019 թ․ հայտարարագրում նշված է, որ Սարգսյանին միանձնյա սեփականությամբ պատկանում է ոչ թե 5, այլ 3 անշարժ գույք՝ 2 անհատական բնակելի տուն և 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում։ Բոլոր 3 բնակարաններն էլ գտնվում են Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում։ Անհատական բնակելի տներից մեկը Սարգսյանը որպես ժառանգություն ստացել  է 2010-ին, մյուսը՝ գնել 2008-ին, իսկ բնակելի տունը ձեռք է բերել այլ եղանակով, որի մասին նշված չէ։

Թե ի՞նչ է եղել 2013-ին հայտարարագրված մյուս երկու 2 բնակարանների հետ, հայտարարագրերից պարզ չի դառնում։ 2020 թ․ հայտարարագրում որպես անշարժ գույք տարեսկզբին նախկին նախագահը կրկին հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն և 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, տարեվերջին՝ 2 անհատական բնակելի տուն։ Ենթադրաբար բնակարանն օտարվել է, մինչդեռ օտարումից ստացված եկամուտը Սարգսյանի եկամուտների ցանկում նշված չէ։

Որպես եկամուտ նշված է նախագահականից ստացած աշխատավարձը և որպես այլ եկամուտ՝ ՎՏԲ բանկից ստացած 116 հազար 132 դրամը։ 2020 թ․ տարեսկզբում որպես կանխիկ գումար Սարգսյանը հայտարարագրել է 45 հազար եվրո, տարեվերջին՝ 105 հազար եվրո, որի ծագման աղբյուրը ևս պաշտպանված է։

Ն․ Սարգսյանն իր հերթին համատեղ սեփականությամբ իրեն պատկանող՝ Արաբկիրում գտնվող 1 բնակելի տուն է հայտարարագրել 2019-ին, որը որպես ժառանգություն ստացել է 2008 թ-ին։ Նույն անշարժ գույքը տիկին Սարգսյանը հայտարարագրել է նաև 2020-ին՝ որպես արդեն միանձնյա սեփականություն։ Իսկ 2022 թ. հայտարարագրում, ինչպես արդեն վերը նշեցինք, հիշյալ գույքը վերստին նշված է որպես համատեղ սեփականություն։  

Ա․ Սարգսյանի և նրա տիկնոջ 2021 թ-ի հայտարարագրերը, նկատենք, առկա չեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։    

Հիշեցնենք՝ «Հետք»-ն իր նախորդ տարվա հրապարակումներից մեկում նշել էր, որ Արմեն Սարգսյանին փոխկապակցված ֆրանսիական «VH Estate» ընկերությունը 2010 թ. Փարիզի Ելիսեյան դաշտերի հարևանությամբ 7,5 մլն եվրո ընդհանուր արժեքով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել: 2010-2019 թթ. «VH Estate»-ի տնօրենը, ըստ պարբերականի, եղել է հենց Արմեն Սարգսյանը:

Պարբերականի հարցմանն ի պատասխան՝ 2021 թ. հուլիսին նախագահական աշխատակազմից հայտնել էին, որ «VH Estate»-ը չի զբաղվել և չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Արմեն Սարգսյանը երբեք չի վարձատրվել որպես «VH Estate»-ի տնօրեն: Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել նաև ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել վերջինս նախագահի մասին հիշյալ հրապարակումից հետո: ԿԿՀ-ից հայտնել էին, որ նախնական վերլուծության արդյունքում առաջացել էին պարզաբանման ենթակա հարցեր, որոնք այս տարվա հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել էին Ա. Սարգսյանին: Վերջինս պատասխանել էր հունվարի 24-ին: Նկատենք, որ դրա նախորդ օրը նախագահը հայտարարել էր իր հրաժարականի մասին:

Հանձնաժողովին Սարգսյանը հայտնել էր, որ ինքը «VH Estate»-ում հասարակական հիմունքներով տնօրեն է եղել մինչև 2018 թ.: «Սա կարևոր է նրանով, որ մինչև 2018 թ. ներառյալ հայտարարագրերը ներկայացվում էին հին ձևանմուշով, որտեղ նշում չէր արվում տվյալ անձի կողմից ոչ առեւտրային կազմակերպություններին անդամակցելու և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված լինելու մասին:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց հունվարի 23-ին։

Հեղինե Մանուկյան

Տպել
1993 դիտում

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)