Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3 աշխատակցի և 2 քաղաքացու նկատմամբ

Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3 աշխատակցի և 2 քաղաքացու նկատմամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից:
 
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4‑րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրև քաղաքացին տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100.000 ՀՀ դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10.000 ՀՀ դրամով:

Այնուհետև հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու և դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, Ա. Ա.-ին տվել է կաշառք:

Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, պարեկ Ա. Ա.-ն  պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու՝ իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ: Իր հերթին հիշյալ քաղաքացին ճանապարհային երթևեկության ոլորտում Ա. Ա.-ի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու և հետագայում իր կողմից կատարվելիք իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար նշված պարեկին տվել է կաշառք:

Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում Գ. Մ.-ն հետագայում շարունակել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելը, սակայն հայտնաբերված իրավախախտումները չեն արձանագրվել ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստացած պարեկ Ա. Ա.-ի անձնական միջնորդությամբ:

14.03.2022թ.-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից Ա. Ա.-ն ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Ի դեպ, վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Նույն օրը ձերբակալվել է նաև պարեկին կաշառք տված քաղաքացի Գ. Մ.-ն, որին 15.03.2022թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

16.03.2022թ.-ին Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2‑րդ մասով /2 դրվագ/ (կաշառք վերցնելը) և 38‑314‑րդ հոդվածի 1‑ին մասով (պաշտոնեական կեղծիքը՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով) նախատեսված հանցավոր արարքների կատարման համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ կաշառքի միջնորդություն և պաշտոնեական կեղծիք կատարած մյուս պարեկների, ինչպես նաև կաշառք տված ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ (կաշառքի միջնորդություն), 314-րդ (պաշտոնեական կեղծիք) և 312-րդ հոդվածների 1-ին (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը) մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
3290 դիտում

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան