Շիրակի մարզպետը Ամասիայի համայնքապետին հորդորել է լիազորությունները ստանձնել լիարժեք. խնդիրներ ընտրությունից 4 ամիս անց

2021 թվականին Շիրակի մարզում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված խոշորացված համայնքներից գույքի և փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են միայն Ախուրյանում և Աշոցքում: Արթիկ խոշորացված համայնքում գործընթացն ավարտին է հասել միայն Արթիկ քաղաքում, իսկ մյուս բնակավայրերում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հանձնման-ընդունման գործընթաց Ամասիայում ընդհանրապես չի եղել:

Այս մասին այսօր հայտարարվեց Շիրակի մարզային խորհրդի նիստում:

Հիշեցնենք, որ Ամասիա խոշորացված համայնքում դեռևս չեն կարգավորվում Արփի համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանի և նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանի հարաբերությունները: ՏԻՄ ընտրությունից շուրջ 4 ամիս անց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու եղած Մերգել Ղարիբյանը դեռ ընդդիմանում է՝ չի հանձնում իր տնօրինության տակ մնացած գույքը և դիմել է դատարան՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում:

Ամասիայում կարգավորման ենթակա խնդիրներ կան, որոնց իրականացումն անհնար է դարձնում ստեղծված իրավիճակը:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանին կրկին հորդորեց համայնքի ղեկավարի լիազորությունները լիարժեք ստանձնել:

«Ձեր լիազորություններն իրականացրեք ամբողջ ծավալով: Եթե որևէ տեղ անհատներ կփորձեն խոչընդոտել ձեր լիազորությունների իրականացմանը, դիմեք իրավապահներին: Ես կրկին շեշտում եմ, որ որպես համայնքի ղեկավար՝ ընդունման-հանձնման բոլոր գործընթացները, որոնք կապված են համայնքի տարբեր բնակավայրերի հետ, պետք է իրականացնել ամբողջ ծավալով: Եթե որևէ մեկը կփորձի օրենք խախտել, ապա ՀՀ օրենսդրությունը, իրավապահները և Շիրակի մարզպետն այս առումով ձեր կողքին են»,-ասաց Բաղդասարյանը:

Ընդհանուր առմամբ Գյումրիում և 4 միավորված համայնքներում համայնքապետարանների աշխատակազմերում առկա 1019 հաստիքի փոխարեն ներկայում նախատեսված է 785 հաստիք:

Նոր միավորված համայնքների կազմում ընդգրկված 97 բնակավայրերից վարչական ղեկավարների նշանակում նախատեսված է 93-ում։ Այս պահին նշանակված են 88-ը:

Սամսոն Մատինյան

Տպել
2543 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)