Արցախի սրբավայրերի հարցն ու Մայր տաճարի հիմնանորոգումը. Մայր Աթոռում ավարտվել է գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը

Մարտի 7-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

«Ժողովին քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքը: Կատարված աշխատանքների վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Մայր Տաճարի վերանորոգման նպատակով կազմակերպված հանգանակությունների և անհրաժեշտ միջոցների հավաքագրման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ և հանգանակության հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

ԳՀԽ ողջունեց կատարված աշխատանքները, կարևորեց Մայր Տաճարի հիմնանորոգությանն ուղղված ջանքերը և ներդրումները՝ հույս հայտնելով, որ այն առաջիկայում դռները կբացի բարեպաշտ ժողովրդի առջև։

Ժողովի ընթացքին զեկույցով հանդես եկավ նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, ով ներկայացրեց պատրիարքության առկա կացությունը։ Ամենապատիվ Սրբազան Հայրը տեղեկություններ փոխանցեց պատրիարքության հոգևոր դասի, եկեղեցական կառույցների, ծխական համայնքների, կրթօջախների գործունեության վերաբերյալ։

Ժողովականներին Արցախի սրբավայրերի պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ ներկայացրեց Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Հայր Սուրբն ընդգծեց, որ գրասենյակի գործունեության հիմնական նպատակն է հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցների, պետական պատկան մարմինների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների և Քույր Եկեղեցիների ուշադրությունը հրավիրել Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների և դրանց պահպանությանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության վրա: Գրասենյակի գործառույթն է նաև տրամադրել գիտական աղբյուրների վրա հիմնված տեղեկատվություն՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի պատմական անցյալի և Արցախի հայկական հոգևոր ու պատմամշակութային հուշարձանների պատկանելիության վերաբերյալ փաստերի խեղաթյուրումը և կեղծ տեղեկատվության տարածումը:

Ժողովին Արշակ եպիսկոպոսի կողմից ներկայացվեց նաև Հայ Եկեղեցու հոգևորկանաց պատրաստության, թեմական և ծխական կյանքի կազմակերպման, սոցիալական, կրթադաստիարկչական, քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների, ֆինանսատնտեսական վիճակի բարելավման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման առաքելության ուղենշային փաստաթղթերի վերաբերյալ զեկույցը:

Կարևորելով ուղենշային փաստաթղթերի ձևավորումը, ԳՀԽ-ն թելադրեց խմբագրական խորհրդին, դրանք կազմող հանձնախմբերի հետ շարունակել փաստաթղթերի լրամշակման աշխատանքները:

       Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ներկայացրեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից սույն թվականի մարտի 1-6-ը կազմակերպված ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի արդյունքները, որին մասնակցում էին ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի Հայրապետական պատվիրակությունների, թեմերի և հովվությունների երիտասարդներ, թեմակալ առաջնորդներ։ Սրբազան հայրը կարևորեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի և թեմերի երիտասարդական կառույցների ջանքերը աշխարհասփյուռ հայ երիտասարդների համախմբման և առաջիկայում համահայկական ուխտագնացության կազմակերպման ուղղությամբ։

ԳՀԽ-ի անդամներին Եկեղեցի-պետություն հարաբերությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ զեկուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Արձանագրվեց, որ դեռևս 2019 թվականին Եկեղեցի–պետություն հարաբերությունների կանոնակարգման նպատակով ձևավորված հանձանախմբի աշխատանքները տակավին վերականգնված չեն և այս բնագավառում լուծման կարոտ են մնացել մի շարք խնդիրներ, մասնավորաբար կրթական, մշակութային, արարողակարգային, օրենսդրական, հարկային, մաքսային և կարևորագույն այլ որոլորտների հետ առընչված։

ԳՀԽ մտահոգությամբ անդրադարձ կատարեց ռուս-ուկրաինական հակամարտությանը և Ուկրաինայի հայության առջև ծառացած մարտահրավերներին։ Այս առնչությամբ ժողովականներին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազան հայրն ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետն այս օրերին մշտական կապի մեջ է Ուկրաինայի և Եվրոպական երկրներում Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ՝ տեղեկանալով տիրող իրավիճակին և Ուկարինայի հայ համայնքի ու Եվրոպական տարբեր երկրներում հանգրվանած հայորդիների կարիքներին։ ԳՀԽ անդամներն աղոթեցին տարածաշրջանում հակամարտության շուտափույթ ավարտի և խաղաղության հաստատման համար:

ԳՀԽ ժողովին քննարկվեցին նաև Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական հարցերին, կրթական ու սոցիալական ծրագրերին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր:

Ժողովի վերջում ներկայացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2021 թվականի գործունեության տեղեկագիրը: Դրանց շրջանակում արձանագրվեց, որ անցնող տարում իրականացվել են մշակութային, հոգևոր–քարոզչական, կրթական, սոցիալական ծրագրեր՝ ՀՀ Զինված Ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում և համայնքներում։

Քառօրյա ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
930 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է