Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է. Գարեգին Բ-ի խոսքը

Ինչպես հայտնել ենք, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված երդմամբ:

Նրա երդվելուց հետո իր խոսքն է ասել Գարեգին Երկրորդ կ աթողիկոսը՝ բերելով հՀայրապետական օրհնության խոսք և աղոթք: Կաթողիկոսի խոսքն ամբողջույամբ ներկայացնում ենք ստորև.

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,
մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,
մեծարգո վարչապետ,
մեծարգո նախագահ Ազգային ժողովի և հարգելի ներկաներ,

Այսօր մասնակից ենք հայրենական կյանքի կարևոր իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, որի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ, պարոն նախագահ, և մեր ողջ ժողովրդին։

Երեսուն տարիներ առաջ մեր ժողովուրդը հերոսական պայքարով վերակերտեց իր անկախ պետականությունը՝ անցնելով մաքառումների և փորձությունների դժվարին ուղիով։ Այդ տարիների ընթացքում մեր պետականության կայացման ճանապարհին երկրի առաջնորդությունը հանձն առան չորս նախագահներ։ Այսօր Դուք եք ստանձնում այդ պատասխանատու պաշտոնը, որ խորհրդանիշն է հայոց անկախ պետականության։

Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, և հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, և պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին:

Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով, երերուն է խաղաղությունը Հայաստանում ու Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը, և ապագան անորոշություններ է պարունակում։

Մտահոգ ենք և աշխարհը փոթորկող տագնապներով ու հակամարտություններով, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով։ Ներկայիս ծանրագույն մարտահրավերների պայմաններում հրամայական են ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, ազգային միասնականության վերականգնումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, որով կարելի կլինի հաղթահարել առկա խնդիրները, զորացնել մեր պետականությունը, հետամուտ լինել անվտանգային հարցերի լուծմանը, համախմբել համազգային ողջ ներուժը՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի։

Ցավով ենք անդրադառնում, որ երկփեղկված է մեր ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում՝ պայմանավորված հայրենիքում տեղ գտնող մտահոգիչ զարգացումներով, ինքնության ճգնաժամով և ներքին խնդիրներով։ Սփյուռքի համայնքների ու ավանդական կազմակերպությունների զորացումը նույնպես պետք է լինի հայրենի պետության առաջնահերթությունը։

Որպես պետության գլուխ՝ Հանրապետության նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինելը երկրում արդարության ու օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը, որով, պարոն նախագահ, պիտի նպաստեք մեր ժողովրդի ու հայրենիքի վերքերի ամոքմանը, պետության առաջընթացին և ապահով գալիքի կերտմանը։ Մաղթում ենք, որ Աստծո և ժողովրդի առջև կատարած Ձեր երդումը մշտապես ուժի և զորության, անմնացորդ նվիրումի աղբյուր լինի՝ արդյունավորելու պատասխանատու և դժվարին Ձեր առաքելությունը։

Հայոց Եկեղեցին, ինչպես բոլոր ժամանակներում իր կոչմանը և ծառայությանը հավատարիմ, այսօր ևս շարունակելու է հայրենի պետության հետ գործակցությունը Սահմանադրության ոգուն համահունչ՝ հանուն մեր անկախ պետականության և մեր ժողովրդի խաղաղ ու բարօր, համերաշխ ու միաբան կյանքի՝ միշտ ուսուցանելով առաքյալի հորդորը. «Նույն բանը խորհեցեք, նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ» (Փիլիպ. 2.2):

3Պատմության հոլովույթներում ազգային մեր միաբանությունը և հայրենաշեն ձեռքբերումները խարսխվել են ամենատարբեր փորձությունների դիմակայած մեր նվիրական արժեքների վրա։ Մեր ազգային արժեհամակարգը այսօր էլ պետք է սրբությամբ պահպանվի, իբրև գրավական մեր ինքնության և գոյության, և դիտարկվի ամուր հիմը, մեր ժողովրդի զավակների կրթության ու դաստիարակության։

Չափազանց մեծ է այն գինը, որը մենք վճարել ենք անկախ պետականության վերակերտման ճանապարհին։ Հայրապետական Մեր հորդորն ենք ուղղում համայն մեր ժողովրդին՝ ապրենք և առաջնորդվենք գիտակցությամբ, որ հայրենիքը Աստծո պարգևն է մեր ազգին, և յուրաքանչյուրս կոչված ենք ամեն հանձնառություն ստանձնելու, ջանք և եռանդ չխնայելու՝ հանուն մեր երկրի հզորության և պայծառության։ Հավատով նորոգվենք և մեր կյանքը շաղախենք հայրենյաց անսակարկ սիրով և բարեպաշտ ընթացքով։ Ինչպես սաղմոսերգուն է ասում, մեր աստվածահաճո արարումներով «մեծարենք Տիրոջը, բարձրացնենք Նրա անունը միասին» (Սաղմ. 33.4) և հույսով ու լավատեսությամբ զորացած՝ համատեղ գործենք հանուն մեր լուսավոր գալիքի։

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ անվտանգ ու արժանապատիվ կյանքի նոր հորիզոններ բացի մեր ժողովրդի առջև՝ խաղաղության մեջ պահելով աշխարհը համայն, Հայաստան ու Արցախ մեր հայրենիքը և համբերատարության ու տոկունության մեջ զորացնելով հավատավոր մեր բոլոր զավակներին:

Թող Երկնավոր Տիրոջ շնորհը, սերն ու ողորմությունը լինեն ամենքիս և ողջ մարդկության հետ, այսօր և հավիտյանս. ամեն:

Տպել
982 դիտում

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել