Ձեթի ու շաքարավազի թանկացումը խուճապ է առաջացրել Վրաստանում. իսկ ինչ իրավիճակ է մեր խանութներում

Հայաստանում շաքարավազն ու ձեթը թանկացել են: Մասնավորապես՝ Երեւանի խանութներում մեկ լիտր տարողությամբ ձեթը 890 դրամից հասել է 1100-ի, որոշ տեղերում 1200 եւ 1300 դրամի: Փոքր խանութներում շաքարավազի արժեքը 400 դրամից հասել է 480-ի: Գնային այս փոփոխությունը, բնականաբար, տարածվել է նաեւ մեծ խանութների ու սուպերմարկետների վրա: Շաքարավազը «Երեւան սիթի»-ում, օրինակ, 380 դրամից հասել է 447 դրամի:

Փոքր խանութների մի քանի վաճառողներ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ շաքարավազը, հնարավոր է, էլի թանկանա: Այսօր մեր շրջայցի ժամանակ կային խանութներ, սակայն, որ գնային փոփոխություններ դեռ չէին արել: Վաճառողուհիներից Ս. Գ.-ն մեզ հետ զրույցում հայտնեց՝ հաճախորդները զարմանում են, որ իրենց խանութում վերոնշյալ ապրանքները չեն թանկացել:

«Ես դեռ վաճառում եմ որոշ ժամանակ առաջ ստացած ապրանքը, առայժմ գնային փոփոխություն չեմ կատարի միայն նրա համար, որ որոշ խանութներ արդեն սկսել են: Բայց տեղյակ եմ, որ որոշ ապրանքների պաշարների սղություն է նկատվում, օրինակ՝ ասում են՝ «Սլոբոդա» տեսակի ձեթը մեր պահեստներում այլեւս չկա, սպառվել է»,- ասաց զրուցակիցը:

Նկատենք՝ անկախ թանկացման մասին խոսակցություններից՝ մեր քաղաքացիները խուճապի չեն մատնվել, նրանք հանգիստ իրենց առօրյա գնումներն են կատարում:

Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների՝ հարեւան Վրաստանում պատկերն այլ է. տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի մեծ սուպերմարկետներում շաքարավազի եւ ձեթի պաշարները սպառվել են։ Վերջին մի քանի օրերին՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, Վրաստանում պարզապես «խուճապային գնումներ» են անում. Թբիլիսիի որոշ խանութների դարակները դատարկվել են:

«Խուճապային գնումները կհանգեցնեն եղած պաշարների սպառմանը, քանի որ Լարսի լեռնանցքը վատ եղանակի պատճառով փակ է, ապրանքը չի կարող առաքվել, հնարավոր է՝ 3-4 օր ուշացում լինի։ Եթե խուճապային գնումները շարունակվեն, ձեթ այլևս չի մնա»,- ասել է Վրաստանի դիստրիբյուտորների (Ապրանքները առևտրական կետերին մատակարարող, ձեռք բերելով մեծաքանակ ապրանքներ՝ առաքում, բաժանում է այլ խանութների) ասոցիացիայի ղեկավար Իվա Ճկղոնիան:

Նշենք, որ Վրաստանում բնակչության մի մասը սկսել է շաքարավազի, ձեթի և այլ ապրանքների պաշարներ կուտակել: Վրաստանի խանութներում 1 կիլոգրամ շաքարավազի գինը 2,5 լարիից դարձել է 3 լարի (մոտ 100 դրամով թանկացել է): Բացի շաքարավազի գնի փոփոխությունը, թանկացել են նաեւ պարենային ապրանքները՝ հնդկաձավարը, ձեթը եւ մակարոնեղենը:

Հայաստանում պարենային ապրանքների եւ առհասարակ սպասվելիք գնային փոփոխությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

Բաբկեն Պիպոյանը շեշտեց՝ այսօր աշխարհի շուկաներում են տեղի ունենում գլոբալ փոփոխություններ, եւ պարզ է, որ դրանք ազդեցություն են ունենալու նաեւ մեզ վրա: Ըստ մասնագետի՝ մեզ հարկավոր է առաջին հերթին լինել գերզգայուն, հասկանալ եւ գնահատել բոլոր հնարավոր ռիսկերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել:

«Մենք հիմա խոսում ենք ձեթի եւ շաքարավազի գներից, բայց եկեք չմոռանանք, որ գալու է նաեւ հացահատիկի խնդիրը, որովհետեւ հացահատիկի գինը կտրուկ թանկանում է ամբողջ աշխարհում, իսկ մենք գիտենք, որ ներմուծող պետություն ենք: Եթե շաքարավազի արտադրություն մենք ունենք, ապա ձեթի պարագայում պատրաստի արտադրանք պիտի բերենք: Վերջին 10 տարում ես պարբերաբար կրկնում եմ՝ պարենային ապահովությունը պետք է բերել առաջին պլան»,- ասաց նա:

Ըստ Պիպոյանի՝ նորմալ է, երբ մեր շուկան արձագանքում է աշխարհում կատարվող գործընթացներին, սակայն շատ կարեւոր է, որ այդ բնական արձագանքը երաշխավորված բնական լինի: Այսինքն՝ համապատասխան կառույցները պետական վերահսկողության արդյունքում երաշխավորեն, որ չկա չարաշահում. էկոնոմիկայի նախարարությունն իր մոնիթորինգային գործիքով վերահսկի, որպեսզի շուկան արձագանքի համարժեք. «Եթե կա գնաճ, բնականաբար, դա չի կարող մեզ վրա չտարածվել, բայց այնպես էլ չլինի, որ պայմանական 5 տոկոս գնաճի փոխարեն ունենաք 20 տոկոս»:

Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ այժմ ամենաանշնորհակալ գործերից մեկը կլինի կանխագուշակումներ անելը գնային փոփոխությունների չափի վերաբերյալ, որովհետեւ խոշոր խաղացողներն առնվազն դեռ չեն խոսում դրա մասին:

«Այնուամենայնիվ, մենք չպետք է մոռանանք, որ չի բացառվում՝ պարենային ապահովության համար որոշ երկրներ ընդհանրապես որոշեն պարզապես դադարեցնել իրենց պարենային ապրանքների արտահանումը: Հնարավոր է՝ որոշեն, որ իրենց ապրանքը պիտի պահեստավորեն: Չի բացառվում՝ ունենանք այնպիսի իրավիճակ, որ պարենային ապրանքների անգամ բուն տեղափոխման գործընթացը խնդիր դառնա, որովհետեւ ցամաքով տեղափոխելու համար մի երկիրը մյուսի նկատմամբ սանկցիա կիրառի, եւ ապրանքը չկարողանանք տեղափոխել»,- նշեց Պիպոյանը:

Նա նաեւ նկատեց՝ գնային կանխագուշակումներ անելը ճիշտ չէ նաեւ այն պայմանով, որ չի բացառվում՝ ամեն ինչ կարող է ընթանալ այնպես, որ մեկ-երկու օրերի ընթացքում որոշակի խնդիրներ հանգուցալուծում ստանան, եւ մասնակի վերադառնանք կյանքի նախկին հունին:

«Շատ բարդ իրավիճակ է ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ տարածաշրջանում: Ուստի նման պարագայում չի կարելի սպասել, որ ինչ-որ բան լինի, նոր արձագանքենք: Մենք առնվազն մեկ ոտք շուտ պիտի հասկանանք, թե տեսականորեն ի՞նչ կարող է լինել, որի պարագայում ո՞ր գործիքն ենք կիրառելու: Այս իրավիճակում առնվազն հաղորդակցման տեսանկյունից այսօր մեր տնտեսությանն ու սոցիալական հարցերին առնչություն ունեցող բոլոր պետական գերատեսչությունների բարձրախոսները պիտի լինեն միացված: Ոչ թե պիտի սպասեն, որ այս կամ այն գերատեսչությունը կամ լրատվամիջոցը դիմի իրենց, ու իրենք արձագանքեն, այլ պիտի լինեն նախաձեռնող ու մշակեն համապատասխան ռազմավարություն»,-եզրափակեց Պիպոյանը:

Տպել
11026 դիտում

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են