Շատ զգայուն էր, բայց նրան «բոբո» էին պատկերացնում. Ռոմիկ Մխիթարյանը՝ Վազգեն Սարգսյանի և նրա ծննդյան օրվա հուշերի մասին

«Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են:

Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ՝ ինչ չեմ ունենա՝ ժողովրդին ասելու՝ ա՛յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար»:

Վազգեն Սարգսյան

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 63 տարեկան:

ԵԿՄ կենտրոնի բաժանմունքի ղեկավար, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հիշելով Վազգեն Սարգսյանի կերպարը, նկատում է՝ սպարապետը շատ զգայուն հոգի ուներ, նրբազգաց էր, բայց նրան «բոբո» էին պատկերացնում:

«1996 թվականին պատրաստվում էինք շքերթին, դրանից մի քանի օր առաջ մեծ եղբայրս մահացավ: Ես ու Ռոլանդը (- հեղ. Ռոմիկ Մխիթարյանի եղբայրը) եղբորս հիշատակի համար որոշեցինք, որ շքերթին անպայման պետք է մասնակցենք: Ես երկրապահական շարքերում էի, եղբայրս՝ Արարատի գնդի հրամանատարն էր: Երբ սպարապետը շրջայց էր կատարում շարքերով, ես էլ դրոշակակրի օգնականն էի, մոտեցավ մեր շարքին, ինձ տեսավ և մի րոպե սառեց, հետո սկսեց արտասվել, ես էլ նայեցի իրեն ու սկսեցի արտասվել: Նա շատ նրբազգաց մարդ էր, զգայուն»,- վերհիշում է Մխիթարյանը:

Վազգենի Սարգսյանի մասին հուշերից խոսելիս նա առանձնացնում է 1999 թվականին տեղի ունեցած մի դեպք, երբ սպարապետին որոշել էին ամուսնացնել:

«Մարտի 5-ին՝ իր ծննդյան օրը, երկրապահական ընտանիքով որոշեցինք նշել սպարապետի ծնունդը հենց երկրապահի շենքում: Նախօրոք պայմանավորվել էինք, որ իր ամուսնության հարցը պետք է բարձրացնենք: Սասուն Միքայելյանը հարցը բարձրացրեց, ու ինքը (Վազգեն Սարգսյան) բոլորի ներկայությամբ խոսք տվեց, որ անպայման ամուսնանալու է այդ տարի: Դե քանի որ նախօրոք պայմանավորվել էինք, ես էլ մեքենայիս մեջ պահել էի իմ հարսանիքի տիկնիկը: Հենց Սասուն Միքայելյանն այդ խոսակցությունը բացեց, վազելով գնացի, մեքենայիս միջից տիկնիկը բերեցի ու դրեցի Վազգենի կողքի աթոռին: Վազգենն էլ թարսուշիտակ նայեց վրաս, թե՝ էս ինչ սարքեցիք գլխիս (- հեղ. ծիծաղում է): Ցավոք, այդպես էլ չհասցրեց ամուսնանալ»,- պատմում է Ռոմիկ Մխիթարյանը:

Պահեստազորի փոխգնդապետը նկատում է՝ Վազգեն Սարգսյանը շատ էր սիրում երեխաների ու երբ ազատ ժամանակ էր ունենում, նրանց հետ էր զբաղվում ու չէր սիրում իր ծննդյան օրերը ճոխ նշել, ասում էր՝ ընտանիքիս հետ եմ լինելու. «Չէր սիրում, որ իր մասին կենացներ էին խմում: Ծննդյան օրերին ասում էր՝ երեխեքի հետ եմ գնում մնամ»:

Նրա խոսքով՝ սպարապետի հիշողություններով միշտ վերածնվում է մեր ոգեղեն ոգին. «Երկրապահն միշտ առաջնորդվում է սպարապետի գաղափարախոսությամբ: Երկրապահը Վազգեն Սարգսյանի ավագ զավակն է, բանակն էլ՝ կրտսեր: Երկրապահը երբեք չի շեղվել նրա բռնած ուղուց: Երիտասարդ երկրապահներն էլ դասավանդվում ու մեծանում են նրա ոգով»:

Ռոմիկ Մխիթարյանը վստահ է՝ սպարապետի ողջ մնալու դեպքում ՀՀ-ում ամեն բան այլ կլիներ:

«Նա հենց այնպես չթողեց բանակը ու դարձավ վարչապետ: Նա գնաց վարչապետության, քանի որ տեսնում էր՝ կարիք կար զարգացնելու տնտեսությունը, դրանով էր բանակը ու պետությունը: Եթե սպարապետը ողջ լիներ, մենք հիմա այլ պետություն կունենայինք՝ հզոր բանակով, աշխարհի հետ կխոսեինք բարձր գլխով: Բայց, միևնույն է, այդպես էլ լինելու է: Մենք այնպիսի սերունդ ունենք, որը, սպարապետի դրոշը բռնած, տանելու է մինչև վերջ՝ մինչև մեր երկրի ծաղկումը»,- վստահ է Մխիթարյանը:

Նշենք, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը գնդակահարվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1644 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին