Դիմումների՝ տարեցտարի ավելացող աճը պայմանավորված է Դատախազության նկատմամբ աճող վստահությամբ. Արմավիրի մարզի դատախազ

Արմավիրի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

- Պարոն Մնացականյան, խնդրում ենք ընդհանուր գծերով ասել՝ 2021 թվականին Արմավիրի մարզում հանցավորության դեպքերն ավելացե՞լ են, թե՞ նվազել՝ ըստ ծանրության աստիճանների: Ընդհանուր առմամբ, որքա՞ն դեպք է արձանագրվել, հիմնականում ինչպիսի՞ հանցագործություններն են գերակշռել և որքա՞ն են կազմել բացահայտման ցուցանիշները:

2021 թ., նախորդող տարվա համեմատ, արձանագրվել է ընդհանուր հանցագործությունների աճ՝ 144 դեպքով (1707-1851) կամ 8,4%-ով։ 

Հանցագործությունների շարժընթացի կառուցվածքում գերակշռել են սեփականության, մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճին զուգընթաց, որպես դրական միտում, արձանագրվել է բնակարանային գողության դեպքերի նվազում՝ 7 դեպքով:

Սա պայմանավորված է Արմավիրի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականությամբ: Մասնավորապես՝ դատախազների կողմից համայնքների ղեկավարներին ներկայացվել են բազմաթիվ միջնորդագրեր, իսկ ոստիկանության ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ տեսախցիկներ տեղադրելու, բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների կոդավորման, շրջիկ ծառայություն իրականացնելու և այլնի վերաբերյալ:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճը մտահոգող է հատկապես այն տեսանկյունից, որ մարզի տարածքում աճել են ավազակության դեպքերը: Ավազակային հարձակման դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է կատարողների սոցիալական վիճակով: Օրինակ՝ դեպքերից մեկը կատարվել է նախկինում ավազակության համար դատապարտված և դեպքից կարճ ժամանակ առաջ ազատազրկման վայրից ազատված անձի կողմից: Իսկ մյուս դեպքում՝ մշտական բնակության վայր չունեցող և սոցիալապես ծանր վիճակում գտնվող անձի կողմից:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, այդ թվում՝ մեկ դեպքով ավելի քիչ սպանության դեպք է գրանցվել, քան 2020 թ. (7-6): Սպանությունների դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք պայմանավորված են նաև որոշակի խմբերի միջև նախկինից եկող թշնամական հարաբերություններով, որի կապակցությամբ մարզի դատախազության դատախազների կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ակտիվացնելու և բացահայտելու ուղղությամբ:

Նվազել են նաև սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը:

Գոհացնող չէ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի նվազումը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում զենքերի ապօրինի շրջանառությունը, որպես կանոն, աճում է: Հետևաբար, պրոֆիլակտիկ աշխատանքներն անհրաժեշտ են ակտիվացնել:

Կարևոր է, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում արձանագրվել է աճ 3%-ով: 8%-ով աճել են միջին ծանրության և 2,6%-ով՝ ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները: Փոխարենը 18,6%-ով նվազել է առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, որից հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններինը՝ 23,12%-ով: Սա խիստ մտահոգիչ հանգամանք է:

- Ինչպե՞ս եք գնահատում Արմավիրի մարզի դատախազության՝ հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև իր իրավասություններից բխող գործառույթների կատարման արդյունավետությունը:

- Արմավիրի մարզի դատախազության կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները հանցավորության դեմ իրականացվող պայքարի, ինչպես նաև իր իսկ գործառույթների կատարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նախ՝ պետք է նշեմ, որ հանցագործությունների դեպքերի աճը մասամբ պայմանավորված է նաև նրանով, որ Արմավիրի մարզի դատախազության կողմից հետևողականորեն հսկողություն է իրականացվում ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքում դեպքերի հաշվառման նկատմամբ:

Դատախազության առաջնահերթ խնդիրներից մեկը հանցագործությունները ծնող պատճառների, նպաստող պայմանների վերհանումն է և դատախազական ներգործության միջոցներով պատկան մարմիններին դրանց վերացման կոնկրետ ուղղություններ, միջոցներ մատնանշելը: Այս իմաստով վարույթում քննվող քրեական գործերով և նախապատրաստված նյութերով դատախազների կողմից պատկան մարմիններին ուղարկվել է 50 միջնորդագիր, ինչը ուղիղ 2.5 անգամ ավելի է նախորդող տարվա համեմատ: Ըստ բնույթի՝ դրանցից 2-ը վերաբերել են բնակչության առողջության, 8-ը՝ մարդու, 36-ը՝ սեփականության դեմ ուղղված և 4-ը՝ կոռուպցիոն բնույթի կոնկրետ հանցագործությունների կատարմանը նպաստած պայման-պատճառների վերացմանը: 

Բացի այդ, իրենց աշխատանքներում տեղ գտած բացթողումները, թերացումները վերացնելու, կոնկրետ ոլորտում աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պատկան մարմիններին և կազմակերպություններին մարզի դատախազության կողմից ուղարկվել է 130 հաղորդում, որոնցից 87-ը՝ նախաքննության, 38-ը՝ հետաքննության մարմիններին, 1-ը՝ Արմավիրի մարզպետին, 3-ը՝ բուժհաստատությունների ղեկավարներին, 1-ը՝ ՀՀ պետական եկամուտների  նախարարություն:

- Վերջին տարիների համեմատ հանցագործությունների տեսակները փոխվե՞լ են, թե՞ ոչ, եթե փոխվել են, ինչո՞վ եք դա պայմանավորում:

- Համեմատական վերլուծությունները ցույց են տվել, որ մարզի տարածքում հանցավորության վիճակն ընդհանուր առմամբ գնահատվում է կայուն: Կայունությունը դրսևորվել է ինչպես հանցագործության դեպքերի թվական, այնպես էլ կառուցվածքային (տեսակային) առումով։ Չնայած հանցագործությունների տեսակային ոչ էական փոփոխությունների, այդուհանդերձ, համեմատաբար նոր քրեականացված ծանր վիրավորանքի և տրանսպորտային միջոցների վարման հետ կապված (243.1-րդ հոդված) արարքներով պայմանավորված՝ վերջին 2 տարիների ընթացքում հանցագործությունների տեսակային պատկերը զգալիորեն լրացվել է նաև այդ հանցատեսակներով:

- Ինչպիսի՞ն է անչափահասների հանցավորության և դրա դեմ պայքարի վիճակը մարզում, ի՞նչ բնույթի հանցավոր արարքներ են կատարվում անչափահասների կողմից, և կա՞ն արդյոք գործեր, որոնք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Ինչպես հայտնի է, այն կապված է մի շարք պետական ու հանրային օղակների համագործակցության, սինխրոն աշխատանքի արդյունավետությունից: Ձեզ գոհացնո՞ւմ է այս առումով առկա վիճակը:

- 2021 թ. մարզի տարածքում արձանագրվել է 22 անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 27 դեպք, որոնց առթիվ հարուցվել է 26 քրեական գործ։ Այդ դեպքերը վերաբերել են գողություններին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելուն, ապօրինի կերպով սառը զենք կրելուն, ՃԵ կանոնները խախտելուն և այլն:

Հարուցված քրեական գործերից 9-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Բացի այդ՝ մարզի տարածքում գործող ավագ դպրոցներում դատախազների կողմից իրականացվել են այցելություններ, որոնց ընթացքում աշակերտների հետ անցկացվել են թեմատիկ զրույցներ։                                                                   

- Նախորդ տարիների համեմատությամբ՝ ինչպիսի՞ն են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները մարզում: Ի՞նչ բնույթի կոռուպցիոն հանցագործություններն են գերակշռել և ո՞ր ոլորտներում: Պետությանը, համայնքներին կոռուպցիայով պատճառված վնասների վերականգնում ունեցե՞լ եք:

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2021 թ. ընթացքում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կառուցվածքը էական փոփոխության չի ենթարկվել։

Այս բնույթի հանցագործությունների ծավալում գերակշիռ տեղ են զբաղեցնում ՀՀ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի դեպքերը։ Միաժամանակ, 2021 թ. նախընտրական շրջանում առաջին անգամ մարզում արձանագրվել է 154.2-ի՝ ընտրակաշառքի հատկանիշներով նախատեսված հանցագործության դեպք: Այս բնույթի հանցագործություններից 33.3%-ով նվազել է կաշառք տալու, ստանալու դեպքերի բացահայտումը, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտման ցուցանիշն աճել է 18.32%-ով:

Որպես մարզի դատախազ՝ գոհացնող չեմ կարող համարել կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի ընդհանուր թվական ցուցանիշներում դրական միտումների որոշակի նվազման հանգամանքը: Հաշվի առնելով նշված հանցագործությունների դժվար բացահայտելիությունը՝ իրավապահ մարմիններն այս ոլորտում ակնհայտորեն անելիքներ ունեն։

Այս գործերով քննությունների օրինականության նկատմամբ պատշաճ և հետևողական հսկողության մասին է խոսում այն հանգամանքը, որ 9 քրեական գործով դատախազների կողմից կայացվել է վարույթը կարճելու մասին որոշումը վերացելու որոշում այն պատճառով, որ վերջնական իրավական գնահատականներ տալու համար դեռևս անհրաժեշտ են եղել այլ քննչական, դատավարական գործողություններ։ Պետք է այս առումով հավելեմ նաև, որ դատախազները վերացրել են նաև կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին 4 որոշում, ընդ որում՝ դրանցից մեկը կայացվել է դատավարության կողմի ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում:

Ավարտված քրեական գործերով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մինչդատական վարույթի շրջանակներում վերականգնվել է 21,610,752 ՀՀ դրամ գումար՝ որպես պետությանը և համայնքներին պատճառված վնաս:

Կոռուպցիոն 13 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այս գործերով դատի տրված անձանցից 12-ը եղել են պաշտոնատար անձինք, որից 7-ը՝ համայնքի ղեկավար, 3-ը՝ դպրոցի տնօրեն, 1-ը՝ դպրոցի հաշվապահ, 1-ը՝ մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ:

- Մարզի տարածքով մի շարք կարևոր ճանապարհային հանգույցներ են անցնում, մարզում է գտնվում Հայաստանի հիմնական տուրիստական կենտրոններից մեկը՝ Մայր Աթոռ ս. Էջմիածինը: Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների պատկերն ինչպիսի՞ն է մարզում, և կոնկրետ դատախազության կողմից կամ նրա նախաձեռնությամբ իրականացվե՞լ են միջոցառումներ երթևեկության անվտանգությունը բարելավելու, հատկապես անդառնալի հետևանքներով դեպքերը նվազեցնելու ուղղությամբ:

Մարզի տարածքում ՃԵԿ կանոնների խախտման դեպքերն աճել են 17.5%-ով, որից մահվան ելքով դեպքերը՝ 15.8%-ով: Նախորդ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքներով մարզի դատախազության կողմից միջնորդագրեր են ներկայացվել Արմավիրի մարզպետին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, ՈԱՄ վարչության պետին, ՃՈ 2 սպայական գումարտակի 1 վաշտի հրամանատարին, Արմավիրի քաղաքապետին:

Երթևեկության անվտանգությունը բարելավելու, հատկապես անդառնալի հետևանքներով դեպքերը նվազեցնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին է ներկայացվել միջնորդագիր՝ կոնկրետ ճանապարհահատվածի, դրա  ինժեներական կառույցների ստանդարտների համապատասխանության հարցով: Բացի կոնկրետ դեպքերից, մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2018-2019 թվականների ընթացքում մարզի տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ դեպքերը, դրանց առաջացման և նպաստող պայմանները:

Արդյունքում պարզվել է, որ համեմատական առումով գերակշիռ դեպքերը տեղի են ունեցել «Մ5» միջպետական ճանապարհի Երևան-Արմավիր 12-32 կմ-ի հատվածում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված ճանապարհահատվածի երկու կողմերում առկա են գյուղատնտեսական դաշտային տարածքներ, և պատահարների ինտենսիվությունը մեծացել է հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակահատվածում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել մայրուղու և դաշտամիջյան ճանապարհների հատման տեղերում կահավորվածության բացակայությամբ, ճանապարհի կողմնակներում ինքնաբուխ կազմակերպվող գյուղմթերքների առևտրի գոտիների առկայությամբ:

Համապատասխան իրավասու մարմիններին ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում մասամբ լուծվել են բարձրացված խնդիրները: Միջնորդագրերը վերաբերել են նաև գծանշումներին, ճանապարհային երթևեկության նշանների տեղադրման, դրանց տեսանելիության ապահովման և այն բոլոր պայմաններին, որոնք ինքնին նպաստել կամ կարող են նպաստել ՃՏ պատահարների առաջացմանը:

Որպես մարզի դատախազ՝ ինչպե՞ս եք գնահատում մարզի դատախազության, քննչական մարմինների և հետաքննության մարմինների համագործակցության մակարդակը հանցագործությունների բացահայտման, օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի  քննությունների ապահովման ոլորտում: Եղե՞լ են դեպքեր, երբ չեք հաստատել մեղադրական եզրակացությունները, գործերն ուղարկել եք լրացուցիչ քննության, վերացրե՞լ եք, օրինակ, գործեր չհարուցելու որոշումները, կամ վարույթից հեռացվե՞լ են արդյոք քննիչներ, դատախազներ:

Համագործակցությունը ձևավորված է օրենքով կարգավորվող հարաբերությունների և յուրաքանչյուրի իրավասություններից բխող գործառույթների բարեխիղճ իրականացման վրա: Որպես առանցքային դերակատար՝ այս ոլորտում դատախազությունն ամբողջ ծավալով, իր իրավական ներգործության ողջ գործիքակազմով ներգրավված է քննությունների որակի, արդյունավետության ապահովմանը:

Նախ՝ մեր հսկողական գործառույթի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվել հանցագործության մասին հաղորդումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չգրանցելու, չքննարկելու և որոշում չկայացնելու հնարավոր դեպքերը բացառելուն: Նախորդ տարի նման երկու դեպք է արձանագրվել, մեր կողմից հայտնաբերված խախտման համար ծառայողական քննություն կատարելու միջնորդություններ են ներկայացվել ոստիկանություն, որոնց քննարկման արդյունքում խախտում թույլ տված ոստիկանության աշխատակիցները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Դեպքի մասին ուշ հայտնելու, կալանավորված անձի դիմումը պատշաճ դատավարական ընթացակարգով չստուգելու 2 դեպքի կապակցությամբ էլ «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն կատարելու 2 միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին:

Բացի այդ, առաջնայնորեն փորձում ենք դատախազական ներգործության միջոցներով օգնել քննիչներին՝ քննությունների լիարժեքությունն ապահովելու համար: Այդ նպատակով, օրինակ, միայն 2021 թ. քննվող 302 քրեական գործերով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 321 գրավոր ցուցում:

Մարզի դատախազության կողմից 2021 թ. վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին 37, իսկ վարույթը կարճելու մասին՝ 61 որոշում: Դրանք պայմանավորված են եղել նյութերը թերի նախապատրաստված լինելով, կատարված արարքներին սխալ քրեաիրավական գնահատական տալով: Ընդ որում՝ երեք նյութով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները վերացվել են կողմի ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում։

Բավական է միայն ասել, որ, օրինակ, քրեական գործ հարուցելը մերժելու դեպքերով դատախազների կողմից հարուցված քրեական գործերից 2-ի, իսկ քրեական գործի վարույթը կարճելու որոշումները վերացնելու դեպքերից 6-ի պարագայում քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան, 5-ով նախաքննությունը շարունակվում է:

Հսկող դատախազների կողմից վերացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 5, իսկ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ 9 որոշում: Վարույթը կասեցված քրեական գործերով վերացվել է 40 որոշում:

Հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող դեպքեր ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ դատախազների կողմից տրվել է 56 ցուցում, որից 8-ը՝ նախաքննության, 48-ը՝ հետաքննության մարմնին: Ստորադաս դատախազներին մարզի դատախազի կողմից տրվել է 4 ցուցում:

Անհրաժեշտության դեպքում դատախազները դիմում են նաև ավելի կոշտ ներգործության միջոցների: 2021 թ. մեղադրական եզրակացությամբ ստացված 30 քրեական գործերով մեղադրական եզրակացությունները չեն հաստատվել և ցուցումով վերադարձվել են լրացուցիչ քննության: Ընդ որում՝ 2 քրեական գործ լրացուցիչ քննության է վերադարձվել 2 անգամ: Կամ դատախազների կողմից՝ քննիչին քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին կայացվել է 63 որոշում: Իսկ 6 քրեական գործով մարզի դատախազի որոշմամբ վարույթից հեռացվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները:

Հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ներկայացվել է 57 միջնորդություն:

Այլ կերպ ասած՝ դատախազական ներգործության ամբողջ սպեկտրը կիրառվել է: Սրանք աշխատանքային, դատավարական գործընթացներ են, որոնք բխում են քրեական արդարադատության իրականացման շահերից: Դա շատ լավ հասկանում են նաև մեզ հետ գործակցող իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչները, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ մեր կողմից կայացվող դատավարական որոշումների միայն մի փոքր մասի հետ կապված են նրանք առարկություններ ներկայացրել:

- Ինչպիսի՞ն է մարզի դատախազության հետ ազգաբնակչության հաղորդակցությունը՝ Ձեր գնահատմամբ: Արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ:

Մարզի դատախազությունը օրենքով չարգելված ցանկացած եղանակով, թույլատրելիի սահմաններում բաց է և հասանելի յուրաքանչյուր քաղաքացու:

Քաղաքացիների լսված լինելու իրավունքը էական է ոչ միայն քաղաքացիների, այլ նաև մեզ համար, որովհետև այդ շփումների արդյունքում շատ հաճախ ստացվում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարևոր՝ շրջադարձային որոշումների կայացմանն են հանգեցնում, որոշակի հարցերում դատախազների մոտ ներքին համոզմունք ամրապնդում: Այդ նպատակով հաղորդակցությունը կառուցում ենք ինչպես թղթակցության ձևով, այնպես էլ անձնական ընդունելություններ իրականացնելու: Ընդ որում՝ հստակ ուղենիշ է վերցվել՝ շարունակաբար ընդլայնել այդ շփումները, քանի որ համոզված ենք՝ ուղիղ շփումների միջոցով մեր քաղաքացիները, դատավարության մասնակիցները շատ ավելի ճիշտ, ադեկվատ պատկերացումներ կկազմեն դատախազների և դատախազության գործունեության, դիրքորոշումների, կայացրած որոշումների հիմնավորվածության հարցում:

Դատախազության շենքում տեղադրված է դիմումների արկղ, որտեղ քաղաքացիները անձամբ կարող են հանձնել դիմումները, առաջարկությունները, բողոքները: Յուրաքանչյուր ուրբաթ օր քաղաքացիների ընդունելության համար սահմանված է հատուկ ժամ: Ներկայացվող հարցի հրատապությամբ պայմանավորված՝ ընդունելությունն իրականացվում է ցանկացած օր: Կրկնակի դիմումներ ներկայացրած քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է մարզի դատախազի կողմից: Հատուկ ուզում եմ ընդգծել՝ խստագույնս պահպանվում են քաղաքացիների դիմումների քննարկման համար սահմանված ժամկետները:

Միայն 2021 թ. ընթացքում մարզի դատախազությունում ստացվել է 533 դիմում-բողոք, որը 2020 թ. համեմատ ավելի է շուրջ 32%-ով:

Ընդունելություն է կազմակերպվել 131 քաղաքացու հետ, որից 113-ը՝ դատախազների նախաձեռնությամբ: Ի դեպ, այս ցուցանիշը շուրջ 15%-ով ավելի է նախորդող տարվա համեմատ: Ընդունելությունների և ստացվող դիմումների՝ տարեցտարի ավելացող քանակական աճը հակված ենք կարծելու՝ մեծ չափով պայմանավորված է դատախազության նկատմամբ աճող վստահությամբ: Եվ դա մեծ արժեք է մեզ համար:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2666 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ