Ռուս և բելառուս մարզիկներին արգելել են մասնակցել Պեկինի պարալիմպիկ խաղերին

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) փոխել է որոշումը և արգելել ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել Պեկինի պարալիմպիկ խաղերին։ Այս մասին հայտնում է IPC-ի մամուլի ծառայությունը։

Չորեքշաբթի օրը IPC-ն թույլ էր տվել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին չեզոք կարգավիճակով մասնակցել խաղերին: Որոշումը փոխվել է IPC-ի հատուկ հրավիրված խորհրդի նիստից հետո։

Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեն անհիմն է համարում ռուսներին խաղերից հեռացնելու որոշումը:

«Վերջին 12 ժամվա ընթացքում մեծ թվով մասնակիցներ կապվել են մեզ հետ և շատ անկեղծ են եղել, ինչի համար ես շնորհակալ եմ:

Նրանք մեզ ասացին, որ եթե մենք չվերանայենք մեր որոշումը, դա հավանաբար մեծ ազդեցություն կթողնի Պեկինի խաղերի վրա ու կունենա համապատասխան հետևանքներ»,- ասել է IPC-ի նախագահ Էնդրյու Փարսոնսը՝ հավելելով, որ մի քանի ազգային պարալիմպիկ կոմիտեներ, որոնցից մի քանիսին դիմել են իրենց կառավարությունները, սպառնում են չմասնակցել խաղերին ՌԴ-ի մասնակցության դեպքում:

«Մարզիկների անվտանգության ապահովումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և օլիմպիական ավանում իրավիճակը սրվում է»,- շարունակել է Պարսոնսը:

Ըստ նրա՝ վտանգ է սպառնում մարզիկների առողջությանը, իսկ կոմիտեն հարգում է էթիկայի հիմնարար սկզբունքները: Հաշվի առնելով դա, և որպեսզի պահպանվեն այս խաղերի ամբողջականությունը և բոլոր մասնակիցների անվտանգությունը՝ կոմիտեն որոշում է կայացրել մերժել գրանցումը Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների համար:

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն խորհուրդ էր տվել միջազգային սպորտային ֆեդերացիաներին արգելել ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումների Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Պեկինում պարալիմպիկ խաղերը կանցկացվեն մարտի 4-13-ը:

Տպել
850 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է