Մարդու վրա հարձակվող գազանը մեղավոր է, բայց գազանի տիրոջ մեղավորությունն ավելի շատ է. փաստաբանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

Ուշադրությունը հիմնականում կուզենայի հրավիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործի վրա, որը համալրվել է մեր գանգատով՝ պայմանավորված ՍԴ-ի որոշմամբ։

Գանգատի էությունն այն է, որ ՀՀ-ն, ըստ էության, հրաժարվել է կյանքի իրավունքի խախտման գործով արդյունավետ քննություն ապահովելու իր պարտականությունից, ինչով խախտվել են տուժողների իրավահաջորդների ընթացակարգային իրավունքները, և նաեւ՝ պետությունը՝ մինչեւ 2018 թվականը գործած իշխանությունը, գործել է դատարանի դեմ՝ կեղծելով ապացույցները, ձախողելով Մարտի 1-ի գործով քննությունը։ Սա չափազանց էական պրոցես է:

Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների շուրջ ընթացող իրավական գործընթացին՝  այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նա մանրամասնեց, որ խոսքը մարտի 1-ի դեպքերի հետեւանքով զոհված 9 անձանց ազգականների, ինչպես նաեւ այլ տուժողների իրավունքների մասով ՄԻԵԴ ներկայացված գանգատի մասին է։

Հարցին՝ ե՞րբ կլինի ՄԻԵԴ-ի վճիռը, փաստաբանն ասաց․ «Դեռ ակնկալում ենք անցյալ տարի ներկայացված գանգատի կապակցությամբ կոմունիկացիան, եւ կարծում եմ՝ բավական սեղմ ժամկետում Եվրոպական դատարանը կավարտի գործի քննությունը»:

Անդրադառնալով հարցին՝ ՄԻԵԴ-ի վճռի հրապարակումից հետո ներպետական դատական ատյաններում հնարավո՞ր է տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի եւ այլ պաշտոնատար անձանց նախկինում առաջադրված (սահմանադրական կարգի տապալում) մեղադրանքի վերաորակում՝ փաստաբանը ձեռնպահ մնաց կանխատեսում անելուց։ «Այս փուլում չեմ ցանկանում որեւէ վերլուծություն անել, քանի որ թեման ինքնին բավական ծավալուն խոսակցություն է ենթադրում։ Վճռից հետո կխոսենք, կախված նաեւ վճռի բովանդակությունից»,- ասաց Եգորյանը։

Դիտարկմանը, որ «Մարտի 1»-ի գործով հանրությանը առավելապես հուզող հարցը զոհերի մահվան հանգամանքների բացահայտումն է, Եգորյանն ասաց. «Ես ուզում եմ, որ բոլորը մի բան հստակ պատկերացնեն՝ նրանք, ովքեր հղում են կատարում եւ կոչ անում զբաղվել միայն սպանություններն անմիջականորեն կատարողների բացահայտմամբ եւ, այսպես ասած, պաշտպանում են այն պաշտոնյաներին, ովքեր մինչեւ ՍԴ-ի որոշումը մեղադրվում էին սահմանադրական կարգի տապալման համար, որի առաջացրած ծանր հետեւանք էլ  արձանագրած սպանություններն էին, երկու հենարան ունեն։ Առաջինն այն է, որ նախորդ տասնամյակի ընթացքում քրեական գործի քննությունն այնպես է ձախողվել, աղավաղվել, որ այլեւս հնարավոր չի լինելու եղած ապացույցների հիման վրա պարզել սպանությունները կատարողներին եւ մեղադրանք առաջադրել, եւ երկրորդ, որ՝ այնքան էֆեկտիվ են գործել նախկին իշխանությունները, որ այլեւս հնարավոր չի լինելու ապացուցել այդ սպանությունների հնարավորությունը ստեղծած, այդ սպանություններն անմիջականորեն կատարողների հետեւում թաքնված բարձրաստիճան պաշտոնյաների մեղավորությունը»։

Եգորյանը պատկերավոր համեմատություն արեց՝ «այն գազանը, որը հարձակվում է մարդու վրա, մեղավոր է, սակայն շատ ավելի բարձր է այդ գազանին բաց թողած տիրոջ պատասխանատվությունն ու մեղավորությունը։

Ըստ փաստաբանի՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարդու կյանքի իրավունքի երաշխիքները վերացնողները, որոնք անմիջականորեն իրենց պաշտոնների եւ գործառույթների բերումով պարտավոր էին այդ իրավունքը ապահովել, չեն կարող պաշտպանվել այդ իրավունքը անմիջականորեն խախտած, այսինքն՝ սպանությունը գործած անձանցով կամ այս պահին այդ անձանց անհայտ լինելու կամ նրանց հայտնաբերելու անհնարինությամբ։

«Սրանք պատասխանատվության տարբեր մակարդակներ են, եւ ես հենց դրա համար կուզեի այս պահին շեշտադրումը պահել եւ չշեղվել ամենակարեւոր օղակներից։ Եվ հենց այս մասին է, ըստ էության, լինելու Եվրոպական դատարանում քննվող գործը, այն մասին, թե ինչպես է ՀՀ-ն նախորդ տասնամյակի ընթացքում՝ մինչեւ 2018 թվականը, բարձրագույն իշխանության մարմինների միջոցով քողարկել սպանությունները եւ ձախողել «Մարտի 1»-ի գործի արդյունավետ քննությունը՝ կեղծելով, ոչնչացնելով, ստեղծելով կեղծ ապացույցներ»,- եզրափակեց փաստաբանը։

Հեղինե Մանուկյան

Տպել
1895 դիտում

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով