Այս օրն իմ կյանքում բացառիկ օր է, շնորհակալ եմ ինձ այս կարևոր աշխատանքը վստահելու համար. Դիլիջանի համայնքապետ

Այս օրն իմ կյանքում բացառիկ օր է․ 2021թ․ փետրվարի 26-ին ՀՀ Վարչապետի հրամանագրով նշանակվեցի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս նշանակումն ինձ համար կարևոր և պատասխանատու էր, քանի որ ստանձնեցի Հայաստանի ամենածաղկուն և դրան զուգահեռ բազմաթիվ խնդիրներ ունեցող համայնքներից մեկի ղեկավարումը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

«Այդ օրվանից արդեն մեկ տարի է անցել․ այս ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ ենք ունեցել, որոնք մեզ հեշտ չեն տրվել։ Դրանց հասել ենք թիմային աշխատանքի և մեծ պատասխանատվության արդյունքում։ Մինչ այս՝ իրականացրել ենք համայնքային բարեկարգման, ճանապարհների ասֆալտապատման և հարթեցման, երեկոյան նոր լուսավորության տեղադրման, կոմունալ մաքրման և աղբահանության աշխատանքներ։ Համայնքի բյուջեով և պետական բյուջեից տրամադրվող սուբսիդավորման ծրագրերով համայնքում մի քանի խոշոր ծրագրերի մեկնարկ ենք տվել, որոնց արդյունքները շուտով կերևան։

Սիրելի՛ հայրենակիցներ, 2021 թվականը նշանավորվեց նաև Դիլիջան համայնքում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրություններով, որը մեր քաղաքական թիմի համար ևս մեկ ձեռքբերում էր և Ձեր քվեի հաստատումը, որի արդյունքում էլ ես ընտրվեցի Դիլիջան համայնքի ղեկավար։ Կրկին շնորհակալ եմ բոլորիդ Ձեր ձայնն ինձ տալու, մեր քաղաքական թիմին՝ իմ ուժերին հավատալու և այս կարևոր պարտականությունն ինձ վստահելու համար։

Հավատացե՛ք, որ ինձ համար առաջնային են մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի բարեկեցությունն ու անվտանգությունը, և մեր բոլոր ծրագրերն ու անելիքները բխում են այս սկզբունքից։ Դիլիջանը զարգացող համայնք է, և մեր նպատակն է այն առավել մրցունակ, միջազգային պահանջներին համապատասխան, բարեկեցիկ և կայուն դարձնելը, որտեղ պիտի այցելեն զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից։ Շնորհակալ եմ համագործակցության և ինձ այս կարևոր աշխատանքը վստահելու համար»,-մասնավորապես հավելել է նա:

Տպել
1558 դիտում

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին