Երեւանի Մետրոպոլիտենի նախկին տնօրենն ու ընտանիքի անդամները կանչվել են ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյաններին, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանին:

Դատախազության համապատասխան ծանուցագրերը, որոնք ուղարկվել են փետրվարի 21-ին, հրապարակվել են azdarar.am կայքում:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մասնավորեցնելով. «Դատարանը բավարարել է նրանց գույքերի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու ՀՀ դատախազության միջնորդությունները, նրանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է, եւ հրավիրվել են Դատախազության համապատասխան վարչություն՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»:

Հիշեցնենք, որ Փայլակ Յայլոյանը երկար տարիներ զբաղեցրել է Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը՝ 2001-2003 թթ. եւ 2007-ից մինչև 2019 թ. մայիսի 20-ը։

2019 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ էր սկսել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում: Նախաքննական մարմինը պարզել էր, որ 2014-ին Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Փայլակ Յայոլյանը որդուն՝ Արտակ Յայլոյանին, Բաղրամյան պողոտայում գտնվող նշված տարածքն օտարել է կադաստրային արժեքից ցածր գնով՝ 75,393,360 դրամ։ Փ. Յայլոյանին մեղադրանք  առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում և իր կամ ուրիշ անձանց օգտին լիազորությունների չարաշահում, որը կազմակերպության կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մետրոպոլիտենում շուրջ 28 տարի աշխատած, ապա սեփական դիմումի  հիման վրա աշխատանքից ազատված Փ. Յայլոյանին է պատկանում Երևանի Այգեձոր փողոցի 78/1 շենքում գտնվող 2 բնակարան և Ձորաղբյուրում գտնվող հողամաս։ Վերջինս երկու որդիների հետ հանդիսանում է նաև Իսակովի պողոտայում գտնվող 50/1 շենքում գտնվող բնակարանի սեփականատեր։  Արտակ Յայլոյանը հանդիսանում է Մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասի անհատույց օգտագործող, իսկ մյուս մասի՝ բաժնային սեփականատեր։

Բացի դրանից, Արտակ Յայլոյանը բնակարան ունի Երևանի Մարգարյան փողոցի 6-րդ շենքում, երկու հողամաս Նոր Նորքի Քոչինյան փողոցում։  Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերը ևս Ա. Յայլոյանն է: Փայլակ Յայլոյանի կրտսեր որդին՝ Վահագն Յայլոյանը, որը Երևանի մետրոպոլիտենում զբաղեցրել է «Երթևեկություն» մասնաճյուղի կոմերցիոն բաժնի գովազդի գծով տնտեսագետի պաշտոնը, Երևան քաղաքի Բյուզանդի 17 նորակառույց էլիտար շենքում ունի 3 բնակարան, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերն է:

Նշենք նաև, որ Փ. Յայլոյանը Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասը որդուն վաճառելուց զատ՝ որպես վարձակալ վերջինիս է տրամադրել վարչական շենքի մեկ այլ հատված ևս։ Այսպես, 2016 թ. մայիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի և Արտակ Յայլոյանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս է տրամադրվել Բաղրամյան 76 հասցեում (Մետրոպոլիտենի վարչական շենքում) գտնվող 74 քմ տարածք՝ 148 հազար դրամ ամսական վարձավճարով: Երեք շաբաթ անց կողմերի միջև կնքվել է նոր պայմանագիր, որով ավելացվել է Արտակ Յայլոյանին հատկացվող տարածքը՝ դառնալով 78,9 քմ՝ 157 800 դրամ վարձավճարով։ Այսինքն՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար Փայլակ Յայլոյանի որդին Մետրոպոլիտենին պարտավորվել է վճարել 2000 դրամ: 

Տպել
1820 դիտում

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)