Ինչ իրավիճակում են Դոնբասի և Լուգանսկի հայերը, իրավիճակի սրման դեպքում ինչ քայլեր են ձեռնարկվում նրանց օգնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը տարատեսակ հարցեր ու մտավախություններ է առաջ քաշել: Շատերի կարծիքով՝ շուտով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կսկսվեն ռազմական բախումներ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ մշտական կապի մեջ են Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ։

Ըստ նրա՝ Լուգանսկում հայերի թիվը մոտ 2-3 հազար է, Դոնեցկում ապրում է մոտ 25 հազար հայ։ Ներկայումս մարզում պարետային ժամ է հայտարարվել, խնդիրներ կան ինտերնետի, ջրամատակարարման, վառելիքի հետ կապված: Համայնքում տուժածներ չկան, շատերը նախօրոք լքել են հակամարտության գոտին։

«Ռուսաստանում շատ դեպքերում որպես ժամանման վայր են ծառայել Վորոնեժ և Դոնի Ռոստով քաղաքները։ Մոտակա գոտում գտնվում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ հնարավոր է լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները, գլխավոր հյուպատոսությունում գործում է թեժ գիծ (+7 863 207 67 51): Ռուսաստանի Դաշնությունում գործում է նաև Հայ իրավաբանների ասոցիացիայի թեժ գիծը, որն իրավաբանական օգնություն է ցուցաբերում կարիքավորներին (+7 495 294 02 11): Անհրաժեշտության դեպքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել +37410 589155 հեռախոսահամարով»,- տեղեկացրեց Կարապետյանը:

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ արդեն մշակել են Դոնբասից և Լուգանսկից հայերի տարհանման անվտանգ երթուղիներն ու ապահովել ապաստարանները, եթե իրավիճակը մարզում լարվի:

«Մենք դեռ փետրվարի 16-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենն ասաց՝ այդ օրը կարող է ռմբակոծեն Ուկրաինան, կապ հաստատեցինք մեր հայրենակիցների հետ՝ Դոնեցկի 6 համայնքապետերի ու Լուգանսկի մեր ներկայացուցչի: Եթե լայնամասշտաբ բան լինի, ունենք տարբեր ցուցակներ՝ կազմված անապահով ընտանիքներից և ապահովված ընտանիքներից: Ցուցակագրել ենք, թե քանի ավտոմեքենա կա, որ ճանապարհներով պետք է դուրս գան: Ունենք 2-3 համայնք, որոնք պատրաստ կլինեն առաջին ընտանիքներին ընդունել և օգնություն ցուցաբերել»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ նրա՝ այս ծրագիրը Դոնբասի՝ Ուկրաինայի վերահսկողության ներքո գտնվող հատվածում ապրող հայերի համար է: Փոխնախագահի խոսքով՝ որոշվել է՝ եթե կապի միջոցները պատահաբար կորեն, հայերը կոնկրետ որտեղ պետք է հավաքվեն, ինչ մեքենաներ են տրամադրվելու և այլն:

«Մարդկանց մի մասը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի, որովհետև 30 տարի այստեղ ապրող մարդը չէր պատկերացնի, որ մի օր կարող է տարհանվել: Փորձում ենք նաև նրանց օգնել: 2014-2015 թվականների գործողությունների ժամանակ ասում էին՝ մեզ ուղարկեք Հայաստան: Պլանավորել ենք միջոցառումներ, կետեր ենք գծել քարտեզի վրա, որտեղ մեկ-երկու ժամը մեկ մարդիկ կկարողանան գալ ու ինֆորմացիա ստանալ: Այն հատվածում մնացած հայերը պետք է հարցերը կարգավորեն իրենց հասանելի դեսպանության հետ: Ուկրաինայի հայկական դեսպանատան ներկայացուցիչներին չեն թողնում այցելել այնտեղ»,- ասաց Մկրտչյանը:

«Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի խոսքով՝ Ուկրաինայում հայկական դեսպանությունը իրենց հետ կապը պահում է, քննարկումներ են ունենում, կոնսուլտացիաներ: «Ամեն ինչ անում ենք կանոնավորված ու օրենքի շրջանակում: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ մասսայական դիմումներ չկան մեր քաղաքացիներից, բայց 2014-15 թվականներին շատ մարդիկ էին դիմում»,- նշեց նա:

Մինչև 2014 թվականը Ուկրաինայի հայերի միությունը Ռուսաստանի հայերի միության հետ կապը պահում էին, ասում է Մկրտչյանը: Այժմ թեպետ անձնական միջոցներով կապ կա, սակայն պաշտոնապես Ուկրաինայի միության հայերն ու ՌԴ հայերի միությունը միմյանց հետ չեն շփվում:

Մերի Խաչատրյան

Տպել
1288 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ