44-օրյա պատերազմում 2 ձեռքից զրկված Կարենի տունը պատրաստ է

Խոստացել էի, որ 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած մեր եղբայրը՝ Կարեն Խլոպուզյանը, որը տուն չուներ, պետք է իր առանձնատունն ունենա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ Համբուրգի հայ համայնքի նախկին ղեկավար, իր լավ բարեկամ Սերժ Անգելյանը չի մերժել խնդրանքն ու իր անձնական միջոցներով Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում կառուցել է  առանձնատունը։

«Աշխատանքները գրեթե ավարտված են։ Կփորձենք մինչև Կարենի ծննդյան տարեդարձը՝ մարտի 15-ը, տունը հանձնել Կարենին»,- գրել է Մկրտչյանը:

«Տեղեկացրել էի, որ Հայաստան համահայկական հիմնադրամի և կառավարության ջանքերով Կարենը պրոթեզավորվել էր։ Բժիշկների, վերականգնող մասնագետների հետ մշտական կապի մեջ եմ հնարավոր խնդիրների առաջացման դեպքում։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը նաև 10 մլն դրամ միանվագ գումար է փոխանցել, ևս 20 տարի ամսական 200.000 դրամ կփոխանցի Կարենին։

Կարեն ջան, եղբայր, ինչ էլ արվի քեզ համար, քիչ է, բայց դու, քո ընտանիքը, մեր զոհված, վիրավորված եղբայրների ընտանիքները մեր մշտական ուշադրության, հոգածության ներքո են գտնվելու»,- հավելել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ 18-ամյա Կարեն Խլոպուզյանի պատմությունը ներկայացրել էր «Հայկական ժամանակը»: Մենք գրել էինք, որ ժպտադեմ երիտասարդը մի քանի ամսվա զինծառայող է եղել, երբ վերսկսվել է Արցախյան պատերազմը: Հակառակորդի անօդաչու թռչող սարքից արձակված ռումբի պայթյունից երիտասարդը կորցրել է 2 ձեռքը, սակայն կյանքի նկատմամբ լավատեսությունն ու եռանդը նրան չեն լքել ոչ մի րոպե:

Մեր հրապարակումից հետո Կարենի պատմությամբ հետաքրքրվել էին շատերը, այդ ժամանակ էլ նախաձեռնել էին նրա համար տան կառուցումը, իսկ «Զինվորի տան վերականգնողական կենտրոն»-ում բուժվելու և վերականգնվելու ընթացքում տղան պրոթեզավորվել էր, նա հիմա ձեռքի բիոնիկ պրոթեզ ունի, այսինքն՝ ավելի ժամանակակից և ավելի հարմարավետ: 

Տպել
2894 դիտում

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան