#վիրավոր զինծառայող

44-օրյա պատերազմի որոշ զինծառայողներ, որոնք վիրավորում են ստացել, շարունակում են բուժումը արտերկրում. նախարար

44-օրյա պատերազմից և դրանից հետո մարտական գործողությունների ընթացքում կարիք ունեցող բոլոր զինծառայողներն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Տեղ համայնքում վիրավորված զինծառայողները դուրս չեն գրվել. նրանք դեռևս շարունակում են բուժումը

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար:

«Դեպի ապաքինում ենք գնում». Ավանեսյանը՝ Տեղ գյուղում վիրավորված զինվորների առողջական վիճակի մասին

Հարցին՝ լարվա՞ծ են արդյոք իր և նախկին նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները, Ավանեսյան պատասխանեց․ «Ամենևին, շատ լավ են»:

Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր

Ապրիլի 13-ին իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Մանրամասներ Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հռոմի պապը Սուրբ Զատկի ողջույնի խոսքում խաղաղություն է մաղթել Ռուսաստանին և Ուկրաինային

Նա հիշեցրել է, որ այսօր աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները, որոնց ժամանակ մարդիկ են զոհվում և հորդորել է հավատացյալներին աղոթել բոլոր զոհվածների ու վիրավորների համար:

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել այսօր վիրավորված զինծառայողի մասին. նախաձեռնվել է քրեական վարույթ

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Զինծառայող է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո շարունակվող լարված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել պատերազմի հետեւանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ:

ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահին է ներկայացրել Տեղ գյուղի սահմանային գոտում կատարված ադրբեջանական սադրանքը

ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:

«Իզմիրլյան»-ը կաջակցի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին

Ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:

ԱՄՆ-ն պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի. Ֆրենկ Փալոնը՝ Տեղի միջադեպի մասին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնը երեկ Տեղ գյուղի սահմանայի միջադեպը որակել է ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանք Հայաստանի դեմ։

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը Տեղի սահմանային գոտում իրականացված ադրբեջանական հարձակման վերաբերյալ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ և 10 վիրավոր:

ԵՄ դիտորդները Տեղում Ադրբեջանի հարձակման պահին տվյալ տարածքում չեն եղել, կրակոցների մասին իմացել են ՀՀ իշխանություններից

Հայաստանում ԵՄ առաքելությունը իր մանդատի շրջանակներում Տեղ և Կոռնիձոր գյուղերի հատվածում պարբերական պարեկությունը իրականացրել է ապրիլի 11-ի առավոտյան։

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը՝ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին. «Լուրեր» (տեսանյութ)

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, կայուն վիճակում է գտնվում:

Քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների սպանության և վիրավորվելու դեպքերի առթիվ. ՔԿ

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Մանրամասներ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի առողջական վիճակից

Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է:

Միջազգային գործընկերներին ներկայացնում ենք ադրբեջանական ագրեսիայի մանրամասները. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ:

Իրադրությունն առաջնագծում՝ ժամը 23:00-ի դրությամբ

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Իրադրությունն առաջնագծում՝ ժամը 22:15-ի դրությամբ

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ադրբեջանը՝ որպես ագրեսոր պետություն, չի արժանացել միջազգային հանրության կողմից պատժամիջոցի. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ևս մեկ գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու տեղի ունեցող իրադարձություններին:

Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը, վերադառնում է Հայաստան. ՊՆ

Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան:

Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ

Ադրբեջանական կողմի այս ագրեսիվ գործողություններն իրականացվել են ի հեճուկս հայկական կողմի՝ տեղում առկա խնդիրները կառուցողական բանակցություններով լուծելու նախորդիվ հայտնած պատրաստակամությանը:

Ինչ իրավիճակ է Ջերմուկում

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել:

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողներից 3-ի անունները

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Վիդադի Զալովը, Էլշադ Հասանովը և Սաբուհի Թաղիևը։

4 զոհ, 6 վիրավոր. իրադրությունն առաջնագծում՝ ժամը 20:30-ի դրությամբ. ՊՆ

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ադրբեջանը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանում ծավալվող իրադարձություններին ու մասնավորապես գրել.

Սա Ադրբեջանի հստակ ագրեսիան է ժողովրդավարական Հայաստանի դեմ. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

Իրադրությունն առաջնագծում՝ ժամը 19:55-ի դրությամբ. ՊՆ

Նշվում է, որ հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգան լրացուցիչ հաղորդագրությամբ:

«Սահմանին մարտ է, ունենք զոհեր, Երևանի կենտրոնում՝ հանրահավաք». Անի Խաչատրյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Կրակոցների ինտենսիվությունը որոշակի նվազել է. իրավիճակը սահմանին

Հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը պահպանվում է:

ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ. ՊՆ

ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:

Ադրբեջանական կողմը հրետանիով հարվածում է հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հրետանիով հարվածում է հայկական դիրքերի ուղղությամբ:

Կրակ է բացվել Տեղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող զինծառայողների ուղղությամբ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Զինծառայողների կյանքին և առողջությանը հասցված վնասի հատուցման օրենքում փոփոխություններ են եղել

Այս փոփոխության հետևանքով 44-օրյա պատերազմի մասնակից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամներ:

«ՈՒԱԶ»-ը ձորն է սահել ձնաբքի պայմաններում, երբ շտապել է օգնել այլ զինծառայողների. ՊՆ-ն մանրամասնում է ողբերգական վթարը

Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են:

Ադրբեջանական կողմի կրակոցից տուժած զինծառայողը վիրավորում է ստացել ուսի շրջանում. հարուցվել է քրեական վարույթ

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ պարզվում են դեպքի ամբողջական հանգամանքները։

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը բավարար է. ՊՆ

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։

Նորաբակի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ-ն նախնական տեղեկություն է հայտնել

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ՀՀ ու ԼՂ պաշտպանության համար զոհված և գերեվարված երևանցիների ընտանիքները հարկ չեն վճարի

Ընդհանուր գումարը կազմում է 9.5 մլն դրամ։ Արտոնությունը տրամադրվելու է 1739 քաղաքացու։

Պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնության պատճառով բռնություն են գործադրել, հետո կրակել զինծառայողի ոտքին․ ՔԿ

Ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու վարույթով 2 անձ կալանավորվել է։

Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է դիրքի ավագի օգնականը․ ՔԿ

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, ձերբակալվել է դիրքի ավագի օգնականը․ ՔԿ

Իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել․ ՊՆ-ն նախնական տվյալներ է հայտնել

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է հայրենիքի պաշտպանների՝ «Զինվորի տուն» (լուսանկարներ)

Չարաշահման դեպքի վերաբերյալ քրեական վարույթին նայում եմ 44-օրյա պատերազմի պրիզմայով՝ այդ չարաշահումների արդյունքում պատճառված վնասը փոխակերպելով զենքերի, կյանքեր փրկող զրահաբաճկոնների։

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ

Մյուս երկու զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Զորամասի հրդեհից տուժած երկու զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր

Ինչպես վերակենդանացման բաժանմուքնում գտնվողների, այնպես էլ հիվանդասենյակ զինծառայողի մոտ կա դրական դինամիկա։

Հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. Այրվածքաբանության ազգային կենտրոն

Երրորդ զինվորի վիճակը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ի սկզբանե համեմատաբար ծանր չի եղել:

Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողի վիճակը կայուն ծանր է

Նրանք դեռևս գտնվում են կայուն ծանր վիճակում, նրանցից մեկը միացվել է արհեստական շնչառության ապարատին:

Ալեն Սիմոնյանն այցելել է Գեղարքունիքի զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին

Բժիշկները Սիմոնյանին տեղեկացրել են, որ 2 զինվորների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։

Հակառակորդի կողմից զինծառայողի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ե. Շ.-ն հակառակորդի կողմից արձակված կրակոցից աջ ազդրի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

Երասխում վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. նա վիրահատվել է

Հակառակորդի կրակոցից այսօր առավոտյան Երասխում վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները վիրահատել են:

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Երասխի դիրքերի ուղղությամբ. զինծառայողներից մեկը ծանր վիրավոր է

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Զորամասի հրդեհը սկսվել է վառարանն ավտոբենզինով վառելու ընթացքում, կա 7 վիրավոր. դատախազությունը մանրամասներ է հրապարակել

Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են:

4 նոր պաշտոնանկություն՝ Ազատ գյուղի զորամասում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ պաշտոնից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի մի մասը, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը:

Հրդեհ Գեղարքունիքի զորամասերից մեկի կացարանում. զոհվել է 15 զինծառայող, կան վիրավորներ

Զոհեր են եղել՝ չնայած նրան, որ դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ. նրանց տվյալները ճշտվում են:

Մենք ձեզ արժանին պիտի հատուցենք, ձեր քաջությանը՝ համարժեք պատասխան տանք. Ֆրանսիայի ԱԺ նախագահն այցելել է Զինվորի տուն

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Զինվորի տուն:

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կանադայում բուժումն ավարտած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին

Հանդիպմանն Արթուր Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանը և թեմակալ առաջնորդներին իր բուժումն ու ապաքինումը Կանադայում կազմակերպելու և հոգատար վերաբերմունքի համար:

Զինվորականի կյանքը գեղեցիկ կյանք չէ, և այդ պակասը եղել է մեր մեջ. «Զինվորի տանը» թիթեռներին հավերժական կայքն են տալիս

Ի սկզբանե այն արտ-թերապիա էր՝ պատերազմից հետո տղաների կենտրոնացման, մատների մոտորիկայի, նյարդերի և մկանների զարգացման համար, սակայն հետագայում դարձավ «Զինվորի տան» առաջին բիզնես նախագիծը:

Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 7 ադրբեջանցի

Դեպքը տեղի է ունեցել Քարվաճառի շրջանի Չիրագ գյուղի մոտ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով։

Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի մոտ դրական դինամիկա է նկատվում․ նա Կենտրոնական զինվորական հոսպիտալում է

«Վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայունացել է, և նկատվում է որոշակի դրական դինամիկա»,- նշեց նա:

ԶՈՒ զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջոցներ են ձեռնարկվում կատարվածի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Զինծառայող է հրազենային վիրավորում ստացել. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

ՊՆ մամուլի խոսնակը հավելել է, որ զինծառայողը հոսպիտալում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

2021-22թթ. 1 մլրդ 300 մլն դրամ է հատկացվել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժման համար

Առողջապահության նախարարությունը 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժման համար։

Հայ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց զոհված տղաներին. Աննա Հակոբյան

Պետք էր բացատրել երեւի, որ մենք ունենք թեմաների խիստ սահմանազատում, իրար չենք խառնում. հաշմանդամություն ստացած զինվորների համար այլ արցունքներ ունենք, զոհվածների համար այլ։

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել բարեգործական համերգի՝ հաջակցություն «Զինվորի տանը» բուժվող զինվորների (լուսանկարներ)

Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Շարքային Սևակը վիրավոր վիճակում աննահանջ շարունակել է մարտը, ցուցաբերել բացառիկ խիզախություն

Ապաքինվելուց հետո Սևակ Ավդալյանը վերադարձել է շարք ու միացել զինակից ընկերներին:

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:

500․000 դրամ կտրվի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

500 հազար դրամ միանվագ աջակցություն՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին:

Հայ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող հրազենային վիրավորում է ստացել․ ՊՆ

Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

500 հազ. դրամ միանվագ աջակցություն՝ սեպտեմբերի 13-ից վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

Աջակցությունը կտրամադրվի միանվագ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին։

ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 7-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Հաշմանդամություն ունեցող զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ

Հերթական խումբը Երուսաղեմ կմեկնի նոյեմբերի 15-ին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Երեկ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է:

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Զոհված զինծառայողների հետ կապված կազմվում են եզրակացություններ, փոխանցվում՝ համապատասխան իրավապահ մարմիններին. Ավանեսյան

Հարցին վերջինս անդրադարձավ այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ:

Հոսպիտալներում չկա վիրավոր զինծառայող, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր. ՊՆ

Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին՝ հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար:

Երեկ տարածված տեսանյութի հայ ռազմագերիներին ադրբեջանական զինծառայողները խոշտանգել են Վերին Շորժայի դիրքերի բունկերում

Զինծառայողները նույնականացված են։ Նրանք հաստատված գերիների մեջ չեն, գնդակահարվել են։

Գերիների ծանր վիրավորում ստացած չլինելու, չխոշտանգվելու տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում․ ՔԿ (հերքում)

որ հրապարակված և զինծառայողների` ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում

Հայրենադարձված գերիներից 10-ն այս պահին հարցաքննվում է, 7-ը` բուժում ստանում. ՔԿ

Նրանցից ոչ մեկը ծանր վիրավորում չի ստացել, խոշտանգված չէ, միայն բեկորային վնասվածքներ են։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 101 զինծառայողից 61-ը դուրս է գրվել. չկան ծանր վիճակում գտնվողներ

Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար:

Ադրբեջանի հարձակումից վիրավորված, զոհված և անհետ կորած անձանց ընտանիքներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ

Նախագծերն այս պահին շրջանառվում են շահագրգիռ գերատեսչությունների շրջանակում․ ամփոփելուց հետո կներկայացվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Զինվորի տանը վիրաբուժական բաժանմունք է բացվել

3 վիրասրահով նոր բաժանմունքը կամբողջացնի տղաների բուժման ողջ ցիկլը՝ վիրահատությունից մինչև վերականգնողական բուժում:

Բուժում ստացող զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջական վիճակներում դրական դինամիկա կա․ Ավանեսյան

Քաղաքացիական մեկ անձի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում

նախարարն ու մարզպետը եղել են նաև Ջերմուկի առողջության կենտրոնում, զրուցել բուժսպասարկում ստացող զինծառայողների հետ։

Առողջապահական համակարգը հագեցած է բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով. ԱՆ

Գերատեսչությունը վստահեցնում է, որ համակարգը հագեցած է բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:

Սուրեն Պապիկյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին (լուսանկարներ)

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Շիրակի մարզպետը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին

Ընդհանուր առմամբ, տղաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է։

Պատերազմում վիրավորված զինվորները Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ աջակցությամբ կապաքինվեն նոր շենքում (տեսանյութ)

Նոր բաժանմունքի հիմնանորոգման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 120 մլն դրամ:

Չնայած հրետակոծության ինտենսիվության նվազմանը՝ շարունակվում են առաջխաղացման փորձերը, իրավիճակը ծայրահեղ լարված է. ՊՆ

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

5 վիրավոր զինծառայողի ԲԿ են տեղափոխել փրկարարները. ԱԻՆ-ը 3 մարզերում անցել է ուժեղացված ծառայության

Հրետակոծության թիրախ են հանդիսացել Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր։

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտեր են ընթանում․ իրավիճակը ժամը 5։00-ի դրությամբ

Հայ-ադրբեջանական սահմանում ժամը 5։00-ի դրությամբ իրավիճակը չի փոխվել։

Ռազմական կցորդներին ներկայացվել է սահմանային իրադրությունը

Ընդգծվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Երուսաղեմի հայ պատրիարքն ընդունել է 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների խմբին

Զինվորների հետ պատրիարքարան են այցելել նաև Ազգային Ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու այլ պաշտոնյաներ:

Այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի վիճակում գրանցվել է դրական տեղաշարժ

Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով:

Առցանց եղանակով ընդունվում են 2020թ․ պատերազմում վիրավորում (վնասվածք) ստացած զինծառայողների աջակցության դիմումները

Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ունենք 19 վիրավոր, 2 զոհ. Արցախի առողջապահության նախարարը վիրավորների վիճակի մասին տեղեկություններ է հայտնել

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը հասել է 19-ի։

Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը. Ջուլհակյան

Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իր մանդատին համապատասխան:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայողը վիրավորում է ստացել. ԱՀ ՊՆ

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

«Մաման ինչո՞ւ չի ուզում, որ ես նորից վերածնվեմ»․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված 18-ամյա Արշամ Մանուկյանի քույրը

Արշամի զինակիցներն ու ծառայակիցները ընտանիքին պատմել են, որ վերջիններիս որդին անձնվիրաբար պայքարել է հայրենիքի համար:

Երբ և որ դեպքերում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կարող է փոխհատուցում տրամադրել. պարզաբանում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հաշվի առնելով շահառուների շրջանում առկա մտահոգությունները, կհամագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Պատերազմի ժամանակ հայ զինվորն իր ուժով էր պայքարում, այսօր մենք ենք փորձում աջակցել. Նազ Բաշքիջյան-Աթիկյան

Նազ Բաշքիջյան-Աթիկյանը շեշտում է՝ միշտ է լինելու զինվորների կողքին և շարունակելու է օգնել:

«Զինվորի տան» տղաների թիմը պատրաստվում է ջրագնդակի մրցաշարին

Վաղը՝ հունիսի 17-ին, տեղի է ունենալու 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի հուշամրցաշարը: Մասնակցելու է նաև «Զինվորի տան» թիմը:

Երևանի գինու օրերի ընթացքում հաշմանդամություն ունեցող զինծառայողները կվաճառեն իրենց ձեռքի աշխատանքները

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Հակառակորդի կրակոցից երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ

Մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, կրակ էին հայկական դիրքերի ուղղությամբ:

Երուսաղեմի հայոց պատրիարքն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին

Որոշվել էր, որ առաջին խումբը Երուսաղեմ է մեկնելու մայիսի 26-ին, ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի ուղեկցությամբ:

Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. խումբը Դիլիջանում է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը։

Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

Առաջիկայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ճամբարի կազմակերպում:

Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Ամենածանր պահն այն է, երբ մարդ, վերակենդանացման բաժանմունքում արթնանալով, տեսնում է՝ ձեռքը, ոտքը, կամ մարմնի այլ մաս չկա

Այսինքն, եթե մենք մեր բաժին գործը չենք անում, այն կուտակվում է մեզնից հետո եկողի վրա. դա բոլոր դեպքերում է այդպես:

Սուրեն Պապիկյանը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հանդիպել է ապաքինվող զինծառայողների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։

Խաչատուր Սուքիասյանը 50 միլիոն դրամ է նվիրաբերել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն:

Փառուխում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, վիրավորվել է մեկ զինծառայող. ՌԴ ՊՆ

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ բնակավայրի տարածքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։

Ուղիղ 3 տարի առաջ մեր երկրում ներդրվեց կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան. Թորոսյան

44-օրյա պատերազմի ընթացքում 85 վիրավոր զինծառայող սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:

Կառավարությունը կապահովի 38 զինվորի ստորին վերջույթների պրոթեզավորումը

Կառավարությունը 13 միլիոն 530 հազար դրամ կտրամադրի Զինվորի տանը 38 վիրավոր զինվորների ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով։

Արցախում վիրավորում ստացած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 6-ինը՝ բավարար

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

ՀՀ նախագահն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է կենտրոնում բուժում ստացողներին արժանապատիվ և բնականոն կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը:

Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել, կրակ բացել հայկական ստորաբաժանումների վրա. փոխհրաձգության հետևանքով կա վիրավոր

Ավելին՝ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ՝ հարվածային ԱԹՍ:

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած ոստիկաններից մի քանիսը ցանկություն են հայտնել շարունակելու աշխատանքը

Ոստիկանությունը ուշադրության կենտրոնում է պահում նաեւ 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության ծառայողների ընտանիքներին՝ ցուցաբերելով հնարավոր աջակցություն:

Գուրգեն Արսենյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում գոյացած ամբողջ աշխատավարձն ուղղել է Զինվորի տուն. Մինասյան

Ամենաառանցքային մարդկանցից մեկն է եղել վիրավոր զինվորների թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ առարկայական խնդիրների լուծման հարցում:

Զինվորի տան տղաները սիրով, ժպիտով ու քաջությամբ շնորհավորել են նոր կյանք պարգևած մայրերի Մարտի 8-ը (տեսանյութ)

Զինվորի տան տղաները սիրով, ժպիտով ու քաջությամբ շնորհավորում են նոր կյանք պարգևած մայրերին:

44-օրյա պատերազմում 2 ձեռքից զրկված Կարենի տունը պատրաստ է

Կարեն ջան, եղբայր, ինչ էլ արվի քեզ համար, քիչ է, բայց դու, քո ընտանիքը, մեր զոհված, վիրավորված եղբայրների ընտանիքները մեր մշտական ուշադրության, հոգածության ներքո են գտնվելու։

Զինվորի տունը նոր բաժանմունք ունի. ծառայությունները կրկին անվճար կմատուցվեն

Ինչպես Զինվորի տան մնացած բոլոր ծառայությունները, այս մեկը նույնպես անվճար է մատուցվելու:

«Զինվորի տան» տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի մարմին, վիրավորների վիճակը կայուն է. ՊՆ

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում կատարել Սոչիում և Բրյուսելում ստանձնած հանձնառությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել հունվարի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:

Իրենց կատարումներով հաճելին են մատուցել տղաներին. «Զինվորի տանը» հյուրընկալվել են կոմպոզիտորները (տեսանյութ)

Գյանջումյանն իր հին ու նոր երգերով, հավատալու եւ չհուսալքվելու պատգամներով է այցելել տղաներին:

Ծնողներն աղջկա որոշմանը որևէ կերպ չեն միջամտել. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած զինվորը նշանադրվել է

103 օր էր մնացել ծառայությունս վերջացնելուն, վիրավորվեցի:

Տիկնիկային թատրոնն այսօր հյուրընկալել էր զոհված զինծառայողների, վիրավորների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին

Կառավարությունը տեղեկացնում է, որ նրանք դիտել են «Ձմեռ պապի գործակալը» ներկայացումը:

«Զինվորի տան» տղաների պատրաստած թիթեռների վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի վիրավոր զինվորների խնդիրների լուծմանը

«Զինվորի տան» տղաների պատրաստած թիթեռները ցուցահանդես-վաճառքի են ներկայացվել։

Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության, 2 զինծառայողի վիրավորումների գործով կալանավորվել է նրանց ծառայակիցը

Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության և երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին:

Համածառայակցի արձակած կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ ժամկետային զինծառայող, կան վիրավորներ. ՊՆ

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Հայաստանը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից․ ԱԳՆ

Մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի Հանրապետության առաջարկին, որը նոյեմբերի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել նաև գրավոր:

Վարդենիսում բողոքի ակցիա իրականացնողները չեն թողել վիրավոր զինծառայող տեղափոխող մեքենային անցնել. ՊՆ

Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։

Համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, վիճակը ծայրահեղ ծանր է

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել. ԶԱՀ

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Պատերազմից հետո կյանք կա. Արցախյան 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած ու անվասայլակի վրա հայտնված հերոսները շարունակում են պայքարել ու հաղթել ամեն օր։

Եվս 28 հերոս զինծառայող կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»

Մինչև օրս ԶԱՀ-ը հավաքել է 130 միլիոն ԱՄՆ դոլար, որից 107 միլիոնը՝ պարտադիր վճարների տեսքով և 23 միլիոնը՝ նվիրաբերությունների տեսքով՝ աշխարհի ավելի քան 70 երկրներից։

«Զինվորի տան»-ը բուժված Աշոտը ՊԵԿ-ից ստացած իր առաջին աշխատավարձի 50 տոկոսը նվիրաբերել է Կենտրոնին

Առաջին աշխատավարձի 50 տոկոսը զինհաշմանդամը նվիրաբերել է Վերականգնողական կենտրոնին:

Սիմոն Մարտիրոսյանը այցելել է «Զինվորի տուն», այնտեղ թողել աշխարհի առաջնության իր գավաթը

Սիմոն Մարտիրոսյանը «Զինվորի տանն» է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ նվաճած իր առաջին գավաթը:

Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանն է նվիրել Երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ նվաճած առաջին գավաթը

«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Երբ ուզում ես ապացուցել, որ կարող ես բեմում միանգամից մերկանալ, հետաքրքիր չէ, պիտի գա-հասնի դրան. Տաթեւ Հովակիմյան

Եթե դու ուզում ես ապացուցել, որ կարող ես միանգամից մերկանալ բեմի վրա, դա հետաքրքիր չէ:

Ուկրաինայի հայ բժիշկներն իրենց ներդրումն են ունենալու վիրավոր հայ զինծառայողների վերականգնման և բուժման գործում

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՈւՀԲՄ-ի բժիշկներն Ուկրաինայի հայկական համայնքի Երևանի գրասենյակի շրջանակներում օգնություն էին ցուցաբերում պատերազմի ժամանակ վիրավորվածներին։

Արցախում հրադադարից հետո 11 մարդ է զոհվել, 68-ը՝ վիրավորում ստացել. Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը

Դրա համաձայն՝ մեկ տարվա ընթացքում Արցախի հայկական բնակավայրերի մոտ տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել է 56 հանցագործություն, որոնցով հարուցվել է 43 քրեական գործ։

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը հասցված վնասի հատուցման համար կուղղվի 34.7 մլրդ դրամ

Ըստ նրա՝ ներկայացվել է 579.9 մլրդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 մլրդ դրամով:

Մարտական հենակետում նռնակի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար:

Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդության. Կամո Վարդանյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ

Գեներալ-մայոր Վարդանյանը, այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք:

Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է. Արտակ Բեգլարյանը տեսակցել է երեկ վիրավորված զինծառայողներին (լուսանկարներ)

Տեղում տվել եմ համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Բոլոր վիրահատություններն անցել են հաջող, վիրավոր զիծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Բեգլարյան

Բոլոր վիրահատություններն անցել են հաջող, վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի․ Արցախի ՄԻՊ

Այս պահին մարտական գործողություններ չեն ընթանում։

ՊԲ-ն ունի 6 վիրավոր․ միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը

ՊԲ-ն կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, երկուսի վիճակը ծանր է․ ՄԻՊ

Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է։

Երասխի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից վիրավորում է ստացել հայ զինծառայող․ ՊՆ

Այս մասին հայտնումե ն ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նոր վերելակներ են տեղադրվում առաջին հերթին այն շենքերում, որտեղ վիրավորում ստացած զինծառայողներ են ապրում. քաղաքապետարան

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած երևանցիներին աջակցելու սոցիալական ծրագրերը տարբեր են, նպատակը դրանց շրջանակը ընդլայնելն է: Քաղաքային իշխանությունն իր ողջ ներուժով ու ենթակառուցված

Մի խումբ պատգամավորներ հանդիպել են 44-օրյա պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների հետ

Ներկայացված խնդիրները հիմնականում առնչվում էին կրթական, սոցիալական և պաշտպանական ոլորտներին։

Ադրբեջանանը պատասխանատվություն են կրում Կութ գյուղի մոտակայքում զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՄԻՊ

Նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները խաթարում են մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը:

Զոհված կամ հաշմանդամություն ստացած ևս 26 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

ՄԻՊ-ը զինծառայողների արտոնությունների վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկել ԱԺ ու ՊՆ

Նախագծերի փաթեթն ուղարկվել է վերոհիշյալ հաստատություններ՝ հաշվի առնելով, որ նոր են ձևավորված Կառավարությունն և ԱԺ-ի մարմինները։

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի սահմանում. հայկական կողմը վիրավոր ունի

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը:

Ուզում եմ զոհված ընկերոջս նորից տեսնել․ գերությունից վերադարձած 19-ամյա Կարենն ուզում է աշխատել ու նպատակներն իրագործել

Ասում է՝ հիմա պետք է ապրի նաև զոհված տղաների փոխարեն, փորձի իր ներկայությամբ մահացած ընկերների բացը լրացնել։

Ադրբեջանը երեկ կրակ է բացել Թաղավարդի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»,-ասվում է հաղորդագրությունում:

Խնդիր ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոնի» օգնությամբ

Գրանցած արդյունքների ուսումնասիրությունից հետո կդիտարկվի նաև անհատական օգտագործման տրամադրելու հնարավորությունը:

Այս գիշեր զոհված 38-ամյա սպան 44-օրյա պատերազմի մասնակից էր, ունի երկու անչափահաս երեխա

38-ամյա սպան ամուսնացած էր, ունի երկու անչափահաս որդի:

Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից մեկնել իմ զորամաս և շարունակել ծառայությունս․ վիրավորված զինծառայող (տեսանյութ)

Նշում է, որ հակառակորդի կիրառած նռնականետից վիրավորվել է, որից հետո աչքերի առաջը մթնել է, չի կարողացել շատ կրակել։

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Սահակ Օհանյան (տեսանյութ)

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը «Զինուժին» հայտնել է, որ մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսի վիճակը՝ բավարար, մեկինը՝ միջին ծանրության։

Կորյունը շատ քաջ էր. այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված 18-ամյա զինվորը 6 ամսվա ծառայող էր

18-ամյա տղան 15 օր առաջ մեկ շաբաթով եկել էր արձակուրդ: Նրա հետ կապ հաստատել հարազատները չեն կարողացել երեկ գիշերվանից:

Լայնամասշտաբ գործողությունները չեմ բացառում, բայց տարվա այս եղանակին դա քիչ հավանական է. ռազմագետ

- Ամեն ինչ կախված է ավելի բարձր ռազմաքաղաքական ղեկավարությունից: Իրենք պետք է սկսեն եւ համապատասխան հրահանգներ իջեցնեն ՊՆ-ից, որ սկսեն գործել:

Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. 1lurer

Արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում:

Մի պապիկ եկավ, ասաց՝ հիվանդանոցում զինվորների մազերը կկտրե՞ս. լիբանանահայ Գրիգորը դա չնչին փոխհատուցում է համարում

Դժվար օրեր էին Հայաստանի համար, որի ժամանակ ինքն էլ էր փորձում իր չնչին օգնությունը ցուցաբերել պատերազմի հետեւանքով տուժած անձնաց եւ առհասարակ իր հայրենակիցներին:

ՔԿ-ն հրապարակել է փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողների անունները

Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:

Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է եղել. ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող թեթեւ վիրավոր է, Ադրբեջանն ունի 1 զոհ

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

20-ամյա Արամը Արցախի նախագահի ֆինանսավորմամբ բուժման համար տեղափոխվեց Մոսկվա, սակայն ընտանիքը դեռևս գումարի կարիք ունի

Մոսկվայի հիվանդանոցում պետք է դեռ հավելյալ հետազոտություններ անեն, բայց նախապես ասել էին, որ 20-ամյա տղայի վիճակը հնարավոր կլինի վերականգնել հինգ ամսում:

Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենն արդեն պրոթեզավորվել է

«Զինվորի տան վերականգնողական կենտրոն»-ում Կարենը անցնում է վերականգնողական փուլ, որտեղ նրան օգնում են սովորել կառավարել ձեռքի պրոթեզը:

Հի­մա ես ապ­րում եմ, կամ ու պետք է ապրեմ. պատերազմին մասնակցած 19-ամյա Լեւոնը կռվի դաշտում պատերազմի մասին գիրք է գրել

Հիմա նա ունի միայն ողնուղեղից բեկորային վիրավորում, ասում է՝ պետք է մեկնի արտերկիր՝ վիրահատության, բայց դեռևս հոգեպես պատրաստ չէ:

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել. կա 1 թեթև վիրավոր

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:

Պատահել է՝ տղաների հետ շփվել ենք «Գուգլի» թարգամանության միջոցով. ԱՄՆ-ից ժամանած բժիշկը օգնում է վիրավոր զինծառայողներին

Զինվորների հետ եղել է, որ շփվել ենք Google-ի թարգամանության միջոցով, այն երբեմն սխալ է թարգմանում, բայց իրենք ինձ հասկանում էին։

Արամը սա էլ կհաղթահարի. արդեն ութ ամիս հիվանդանոցում գտնվող երիտասարդը արտերկրում բուժման կարիք ունի

Բժումը, տեղափոխելը, օպերացիան արժեն 5 միլիոն 250 հազար ռուբլի։ Ֆինանսական բավարար միջոցներ չունենալով՝ ընտանիքը հանրությունից օգնություն է խնդրում:

Ասում էին՝ ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես ու չես մեռել, հա՛, հայ եմ. 8 ամիս գերությունից հետո Նարեկն արդեն տանն է

Հայրն ասում է՝ Քաղսիում Նարեկին բոլորն են ճանաչում, բոլորն են սպասել նրա վերադարձին: Ընտանիքի անդամներն էլ մատաղ են արել:

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 ուղևորի դին, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ