Երեկվա երկրաշարժից հետո ունեցել ենք 165 հետցնցում․ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն

Երեկվա ուժգին երկրաշարժից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» մասնագիտական խմբերը գտնվում են մարզերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություն։ Նպատակն է պարզել երկրաշարժի հնարավոր ազդեցությունների հետեւանքը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն Սոս Մարգարյանը։

Նա նշեց, որ երկրաշարժը Շիրակի մարզում զգացվել է 6-7 բալ, Լոռու մարզում՝ 5-6, մի շարք այլ մարզերում էլ, մասնավորապես՝ Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի եւ Երեւանում, այն զգացվել է 5-4 ու 3 բալ ուժգնություններով։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ուղիղ մեկ տարի անց նույն օրը երկրաշարժի կրկնվելը՝ մասնագետը նշեց՝ ոչնչով։

«Այս պահի դրությամբ երեկվա երկրաշարժից հետո ունեցել ենք 165 հետցնցում, որոնցից ամենաակտիվը 3 բալ մագնիտուդով է եղել: Հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման ուժգնությամբ երկրաշարժերին։ Եթե նայենք նախորդ տարվա եղած երկրաշարժերի ուժգնությունը, ապա 5․2 մագնիտուդովն արդեն համարվում է չափավոր ուժեղ։ Շատ հավանական է, որ երեկվա երկրաշարժի հետցնցումները տեւեն ու լինեն ավելի շատ, քան անցյալ տարվանը»- ասաց Մարգարյանը։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենը, այս երկրաշարժը համեմատելով նախորդ տարվա փետրվարի 13-ի երկրաշարժի հետ, նշեց, որ առաջին օրը 69 հետցնցում է եղել, իսկ արդեն 40-րդ օրը հասել էր 243 հետցնցման։ «Ջավախքի այդ հատվածը ընդարձակման գոտի է, ու այդ տարածաշրջանին բնորոշ է սեյսմիկությունը, ինչը բնութագրում են այնտեղ հաճախ տեղի ունեցող երկրաշարժերը»,- պարզաբանեց Մարգարյանը։

Տպել
1636 դիտում

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան