Որքան աշխատավարձ է ստանում ԵՊՀ-ից Արթուր Ղազինյանը և ինչ է հայտարարագրել ընդդիմադիր պատգամավորը

Օրերս համացանցում տարեկան ստացած աշխատավարձի հաշվետվության լուսանկարներ տարածվեցին, որտեղ ներկայացված էր, թե ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ դասախոս Արթուր Ղազինյանը 2017 և 2018 թվականներին որքան աշխատավարձ է ստացել Մայր բուհից:

Ըստ թերթիկներում եղած տեղեկատվության՝ 2017 թվականին Ղազինյանը ստացել է 36 միլիոն, իսկ 2018-ին՝ 41 միլիոն դրամ աշխատավարձ: Ստացվում է, որ 2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ԵՊՀ դասախոս Ղազինյանը ստացել է շուրջ 77 միլիոն դրամ աշխատավարձ:

«Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցմամբ դիմեց Երևանի պետական համալսարան՝ նախ պարզելու՝ արդյոք տարածված տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ և որքա՞ն աշխատավարձ է ստանում Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Մայր բուհից հայտնել են, որ Ղազինյանն աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում որպես դոցենտ՝ համատեղությամբ (0.25 դրույքաչափով), և ԵՊՀ դոցենտի պաշտոնային դրույքաչափը կազմում է 266.000 ՀՀ դրամ:

«ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողները գիտական (գիտահետազոտական) աշխատանք են կատարում նաև Երևանի պետական համալսարանում իրականացվող բազմաթիվ գիտական դրամաշնորհային ծրագրերում, պետական ֆինանսավորմամբ բազային և թեմատիկ գիտական ծրագրերում, որի դիմաց ստանում են վարձատրություն:

Արթուր Ղազինյանը նաև Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է»,- հավելած է ԵՊՀ պատասխանում:

Սակայն համալսարանից չեն մանրամասնել, թե մատնանշված ծրագրերի համար որքա՞ն է վարձատրվում Արթուր Ղազինյանը՝ պատճառաբանելով. «ԵՊՀ աշխատողների ամսական աշխատավարձի կոնկրետ չափի վերաբերյալ տեղեկատվություն երրորդ անձանց կարող ենք տրամադրել միայն տվյալ աշխատողի գրավոր համաձայնությամբ»:

Այսպիսով՝ ստացվում է, որ ԵՊՀ դասախոս Ղազինյանը վարձատրվել է բավականին խոշոր գումարներով հիմնականում դրամաշնորհային ծրագրերի միջոցով, սակայն, թե կոնկրետ ո՞ր աշխատանքի համար որքա՞ն է վարձատրվել, բաց տեղեկատվություն չկա:

Ստորև ներկայացնում ենք նաև Արթուր Ղազինյանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը:

Ղազինյանն ունի 2 անշարժ գույք՝ 1 շինություն Արաբկիր թաղամասում և 1 հողամաս՝ Երևանի կենտրոնում:

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2016 թվականի արտադրության «Jaguar XJL 3.0» մակնիշի ավտոմեքենա:

Որպես փոխառություն պատգամավորը հայտարարագրել է 300 հազար դոլար: Ղազինյանը նաև ներկայացրել է ժամացույց՝ 8 հազար դոլար արժողությամբ:

Որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 185 հազար դոլար, 200 հազար եվրո և 21 միլիոն դրամ, որպես կողմնակի եկամուտ՝ 30 միլիոն դրամ:

Ստացված վարկերի և փոխառությունների բաժնում էլ նա ներկայացրել է 173 հազար 164 եվրո, ինչպես նաև՝ 281 հազար 325 դոլար:

Համացանցում տարածված տարեկան աշխատավարձի թերթիկների լուսանկարները

273463077_1319549158549444_557349540136213132_n.jpg (121 KB)

Տպել
3898 դիտում

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին