Ադրբեջանում նոր աղմկահարույց օրենք է ընդունվել 7 ամիս թաքուն մշակվելուց հետո. երկրում բարդանում է լրագրողների կյանքը

Ադրբեջանի նախագահն ստորագրել է օրենք, որը, ըստ փորձագետների, մեծապես կբարդացնի երկրում աշխատող լրագրողների կյանքը։ Այժմ նրանք պարտավոր են գրանցվել մեկ գրանցամատյանում, նշել իրենց տվյալները և չեն կարող ֆինանսավորում ստանալ արտասահմանից: Այս օրենքի նախագիծը յոթ ամիս թաքցվել էր հանրությունից։

Ավելի հստակ պատկերացում կազմելու համար նշենք, որ, լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն, Ադրբեջանում պետք է հայտնվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր՝ ներառելով լրագրողների բոլոր անձնական տվյալները, այդ թվում՝ ընտանեկան, առողջական, մասնագիտական ու կրթական վիճակի մասին:

Որոշ հոդվածների համաձայն՝ բարձրագույն կրթություն չունեցող, անաշխատունակ, նախկինում ծանր հանցագործությունների և «հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների» համար դատապարտված անձինք չեն կարող գրանցվել այդ ռեգիստրում, ստեղծել զանգվածային լրատվության միջոցներ և մասնակցել դրանց աշխատանքներին:

Քաղաքական կուսակցությունները կարող են ստեղծել միայն տպագիր մամուլ, իսկ տեղական մամուլն իրավասու չէ օտարերկրյա ֆինանսավորում ստանալ։

Բացի այդ, լրատվամիջոցը միասնական ռեգիստրում գրանցվելիս գործադիր իշխանություններին պետք է տրամադրի հիմնադրի, խմբագրի և բոլոր լրագրողների հասցեները, անձը հաստատող փաստաթղթի համարները և կոնտակտները: Անհրաժեշտ է լինելու նաև լրագրողների հետ պայմանագրեր կապել, որտեղ ներառվելու են նրանց հարկային տվյալները, կրթության վկայականը և քրեական անցյալ չունենալու հավաստագիրը: 

Այս գաղափարը մեծ իրարանցում ու բուռն քննարկումներ է ստեղծել համացանցում և փորձագետների շրջանում, որոնք կարծում են՝ լրագրողներին ուղղված պահանջները գերագնահատված են, բացի այդ՝ նրանց վրա ճնշումներ գործելու մեծ պատճառ կարող է լինել:

Եթե լրագրողներից որևէ մեկը որոշի չգրանցվել այդ միասնական ռեգիստրում և գործի անկախ, ապա, ենթադրենք, հանրահավաքի ժամանակ ոստիկանների կողմից ծեծվելու դեպքում իշխանությունն ու իրավապահ համակարգը կարող են հայտարարել, թե լրագրողի աշխատանքային իրավունքները չեն ոտնահարվել, քանի որ ծեծվածը լրագրող չի համարվում, պետական գրանցում չունի:

Այս նախագիծը հատկապես վրդովեցրել է ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատակիցներին, որոնք իշխանությունների գաղափարը ճնշում ու բռնություն են որակում:

Միասնական պետական համակարգում գրանցվելուց հետո բոլոր լրագրողները ստանալու են պետական վկայական, որը հնարավոր է կրել համազգեստի վրայից, և, ըստ օրենքը մշակողների, հենց դա է լինելու լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պետական մակարդակով պաշտպանություն:

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի նախագահի հրամանագրով մշակված օրենքը խորհրդարանն ընդունել է 2021 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Ամանորի տոներից անմիջապես առաջ։ Իսկ մինչ այդ օրենքի ընդունումը պահանջում է 7 ամիս մշակման համար, ու բոլոր ամիսների ընթացքում այս նոր օրենքի նախագիծը չի հրապարակվել:

Դեկտեմբերի սկզբին միայն օրենքի նախագիծը հայտնվել էր խորհրդարանի կայքում, ընդ որում՝ կային էլ ավելի սահմանափակող կետեր։

Ադրբեջանցի իրավաբանների հետ խորհրդարանականների հանդիպումից հետո այդ կետերից մի քանիսը (օրինակ՝ ինտերնետային հեռարձակողների պարտադիր լիցենզավորումը) անհետացան։

Նոր օրենքը, նույնիսկ մինչ այն կընդունվեր խորհրդարանի կողմից, քննադատության էր ենթարկվել «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից:

Օրենքը, ըստ այն մշակողների, ունի նաև իր առավելությունները. գրանցամատյան մուտք գործած և պետությունից վկայական ստացած լրագրողներին կտրվեն սպորտային միջոցառումների անվճար տոմսեր, նրանք արտոնություններ կստանան թանգարաններ այցելելիս և բանկային վարկեր ստանալիս։

Դեկտեմբերի վերջին մոտ երկու տասնյակ լրագրողներ հավաքվել էին խորհրդարանի մոտ՝ բողոքելու ԶԼՄ-ների մասին օրենքի դեմ: Նրանցից շատերը նախկինում խնդիրներ են ունեցել իշխանությունների հետ, նրանց արգելել են լքել երկիրը, տարբեր մեղադրանքներով բերման են ենթարկել։

Ակցիային մասնակցել է հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլը։ 2014 թվականին նա ձերբակալվել է, մեղադրվել հարկերից խուսափելու համար, մեկուկես տարի անցկացրել է բանտում, իսկ իրավապաշտպանները նրան համարում էին քաղբանտարկյալ։

Նրա որոշ գործընկերներ և ընկերներ նախորդ տարիներին լքել են Ադրբեջանը, օրինակ՝ Աֆղան Մուխթարլին, որը, ըստ իրավապաշտպանների, առևանգվել է Վրաստանում ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից, մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել Ադրբեջան, մեղադրվել սահմանն ապօրինի հատելու համար և ազատազրկվել երեք տարի ժամկետով։ Իսկ հետո իշխանությունները նրան ուղարկել են Գերմանիա՝ թույլ չտալով հանդիպել որևէ մեկի հետ։

Առհասարակ, Ադրբեջանում, ինչպես և նրա եղբայր Թուրքիայում, լրագրողների նկատմամբ ճնշումները չափազանց շատ են: Որոշ լրագրողներ, բռնաճնշումներից խուսափելու համար լքելով երկիրը, շարունակում են աշխատել արտերկրից։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանն ավանդաբար ամենացածր տեղերում է:

Տպել
1351 դիտում

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան