Երեկ լրացավ Անգլիայի թագուհու գահակալության 70-ամյակը. Քորնուոլի դքսուհի Կամիլան կդառնա թագուհի-կոնսորտ

Արքայազն Չարլզը, շնորհավորելով իր մորը՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն, նրա գահակալության 70-ամյակի կապակցությամբ, «Ինստագրամ»-ի իր էջում գրել է. «Ես խորապես գիտակցում եմ այն պատիվը, որը տրվել է մայրս ինձ՝ սիրելի կնոջս՝ Կամիլային շնորհելով թագուհի-կոնսորտ տիտղսոսը»:

Չնայած այն հանգամանքին, որ 2005թ-ին Չարլզի հետ ամուսնությունից հետո թագավորական ընտանիքի կողմից որոշում է կայացվել, որ Կամիլան արքայադստեր տիտղոս չի կրի արքայադուստր Դիանայի նկատմամբ հարգանքի պատճառով, բայց իրադարձություններն այլ ընթացք են ստացել:

Այնուհանդերձ, անցած օրը՝ փետրվարի 6-ին՝ ուշ երեկոյան, հրապարակված պլատինե հոբելյանի պատմական հայտարարության մեջ 95-ամյա թագուհին մեկընդմիշտ վերջ է դրել այդ հարցի շուրջ տարիների անորոշությունը:

MyCollages (48).jpg (119 KB)

Հայտարարության մեջ Էլիզաբեթ 2-րդը հռչակում է, որ Քորնուոլի դքսուհի Կամիլան կդառնա թագուհի-կոնսորտ, երբ Չարլզը դառնա թագավոր:

«Ես բախտավոր եմ, որ ունեցել եմ իմ ընտանիքի անսասան և սիրառատ աջակցությունը, ես օրհնված էի, որ արքայազն Ֆիլիպն էր իմ կողակիցը, որն անշահախնդրորեն կատարել է այն զոհաբերությունները, որոնք կապված են իմ կառավարման հետ:

Դա մի դեր է, որը ես տեսել եմ նաև իմ իսկ մոր կատարմամբ՝ հորս օրոք:

Եվ երբ ժամանակի ընթացքում իմ որդին՝ Չարլզը, թագավոր դառնա, ես գիտեմ, որ նրա կինը՝ Կամիլան, կցուցաբերի նույն աջակցությունը և կշարունակի իր հավատարիմ ծառայությունը: Իմ անկեղծ ցանկությունն է, որ երբ գա այդ ժամանակը, Կամիլան ընդունվի ձեր կողմից որպես թագուհի կոնսորտ»:

Էլիզաբեթ Երկրորդը գահ է բարձրացել իր հոր՝ թագավոր Ջորջ VI-ի մահից հետո՝ 1952 թվականի փետրվարի 6-ին: Այդ ժամանակ նա 25 տարեկան էր: Թագադրումը տեղի է ունեցել 1953-ի հունիսի 2-ին և առաջին անգամ հեռարձակվել հեռուստատեսությամբ:

2022 թվականի հունիսի 2-ին Լոնդոնը պատրաստվում է մեծ հանդիսությամբ նշել Էլիզաբեթ Երկրորդ թագուհու գահակալության 70-ամյակը: Նախատեսված է համավարակից հետո առաջին անգամ շքերթ անցկացնել, որին կմասնակցի 1,4 հազար զինծառայող տարբեր ստորաբաժանումներից, 200 նժույգ և 400 երաժիշտ: Թագավորական ընտանիքի անդամները կմասնակցեն ձիերով կամ կառքերով:

Թագուհու թագադրման օրը փետրվարի 6-ն է, բայց շքերթը տեղի կունենա հունիսին, որ կհամընկնի թագուհու պաշտոնական ծննդյան օրվա հետ: Տոնական արարողությունը կտևի 4 օր:

MyCollages (49).jpg (143 KB)

Պլատինե հոբելյանի առթիվ Եղիսաբեթ 2-րդ թագուհու նկարները ցուցադրվում են Լոնդոնի հայտնի շինությունների վրա:

Տպել
1835 դիտում

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան