Մահացել է Հունաստանի նախկին նախագահ Սարձետակիսը, նա մեծ ավանդ ուներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում

Մահացել է Հունաստանի նախկին նախագահ Սարձետակիսը, ով մեծ ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Այս մասին Հունաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան հետևյալ հրապարակումն է արել.

«Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը ցավով ու ափսոսանքով տեղեկացավ` Հունաստանի նախկին նախագահ (1985-1990 թթ) Խրիստոս Սարձետակիսի մահվան մասին: Անմոռանալի է Խրիստոս Սարձետակիսի դերակատարությունն ու ավանդը` որպես  արդարության և ժողովրդավարության ջատագով` այդ թվում և Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչման գործում:

2005 թվականի հունիսի 6-ին հայտնի «TIME» ամսագրին կից շրջանառության մեջ էր դրվել նաև Թուրքիայի Զբոսաշրջության նախարարության չորս էջանոց գովազդային «Թուրքիա, մշակույթների խաչմերուկ» վերնագրով հավելված` մի կոմպակտ սկավառակով:

Տարածված նյութը ապատեղեկատվություն էր տարածում` ներկայացնելով ցեղասպանության ժխտողականության հայտնի թեզերը։

Դեպքի վերաբերյալ Խրիստոս Սարձետակիսը նամակ է գրել  «TIME» ամսագրի ղեկավարությանը` Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդներին պատճառած թուրքական ավերածությունների եւ սպանդերի մասին։ Նա ընդգծել է, որ սկավառակը  մեկուկես ժամ անդրադառնում է Հայկական հարցին ու առանց որևէ ամոթի պնդում է, որ թուրքերն են եղել ցեղասպանության զոհ "ապստամբ հայերի" կողմից` ամբողջովին խեղաթյուրելով և կեղծելով պատմական ճշմարտությունը։ Նա նաեւ անդրադարձ է կատարում թուրքական պատմագիտության խեղաթյուրման այլ արտառոց դեպքերի` բացարձակապես անընդունելի որակելով դրանց տարածումը եվրոպական եւ ամերիկյան մամուլում։

Հունաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է Խրիստոս Սարձետակիսի ընտանիքի անդամներին, ընկերներին եւ բարեկամներին։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։

Տպել
807 դիտում

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում