Նշանակություն չունի՝ քանի գարուն ես տեսել, երբ հայրենիքդ օգնությանդ կարիքն ունի․ Ալ. Խաչատրյանը՝ «Գարուն ա...»-ի մասին

Մարտի 1-ին հանրությանը կներկայացվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը։ Այն պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին է երեք սերունդների աչքերով։ Նշենք, որ ֆիլմի թրեյլերն արդեն իսկ հասանելի է համացանցում։

«Հայկական ժամանակ»-ի զրույցը ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, դերասան Ալեքսանդր Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս առաջացավ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը և ո՞ր պատերազմն է արծարծվում այս ֆիլմում։

- Արցախյան պատերազմի մասին ֆիլմ ստեղծելու գաղափար վաղուց կար, քանի որ ես և իմ թիմակիցները կարծում էինք, որ անհրաժեշտություն կա ներկայացնել առկա խնդիրը, ինչպես նաև կարևոր մեսիջներ ուղղել հանրությանը։ Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է ինձ մոտ վեց տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ընթացքում։ Այդ ժամանակ բոլորս առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես է ամբողջ ազգը ոտքի կանգնում և համախմբվում բարդ իրավիճակներում։ Ֆիլմն անդրադարձ է կատարում Ապրիլյան պատերազմին և այդ օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Այդ ծանր և ողբերգական դեպքերը մեզ ստիպեցին անդրադառնալ այս թեմային։

Ֆիլմի աշխատանքները սկսվել էին մինչև 44-օրյա պատերազմը։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո այդ ամենն ավելի վերաիմաստավորվեց։ Մենք հասկացանք, որ պարտավոր ենք ստեղծել «Գարուն ա․․․» ֆիլմը՝ ներկայացնելու հանրությանը մի ամբողջ ազգի ողբերգություն՝ մեկ ընտանիքի աչքերով։ Ֆիլմն արծարծում է շատ կարևոր խնդիրներ։ Նախ՝ ցույց է տալիս այն իրականությունը, որում ապրում ենք ընդամենը մեկ ընտանիքի օրինակով։ Ցույց է տալիս, թե որքան իրարամերժ կարծիքներ ու հայացքներ ունեն միևնույն ընտանիքում ապրող մարդիկ հայրենիքի, հայրենասիրության, պետական մտածողության մասին։ Այն մեր իրականության արտացոլումն է, քանի որ ընդամենը երեք սերնդի աչքերով ցույց է տալիս մի ամբողջ հասարակության մտքերը։

Մեր ֆիլմում կոչ է արվում լրջորեն խորհել պետական մտածողության, պետության պահպանման, ազգային գաղափարախոսության ստեղծման մասին, որում յուրաքանչյուրի դերն առավել քան կարևոր է։ Սա է մեր հիմնական ասելիքը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր եմ համարում նման ֆիլմի ստեղծումը։

- Ովքե՞ր են ֆիլմի հերոսները:

Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է, մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը․․․

Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգության՝ մի ընտանիքի պատմության միջոցով․․․

- Իսկ ովքե՞ր են կյանքի կոչել, այսինքն՝ ստեղծագործական անձնակազմը:

- Ֆիլմի ռեժիսորն է Ռոման Մուշեղյանը, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

Դերերում են Ալեքսանդր Խաչատրյանը, Լևոն Հախվերդյանը, Արմեն Մարգարյանը, Մարջան Ավետիսյանը, Եվա Զոհրաբյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալիս Կապլանջյանը, Վահագն Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Նարինե Պետրոսյանը, Թումաջ Դանեշ Բեհզադին և այլք։

Առանձնահատուկ հուզմունքով պետք է նշեմ, որ ֆիլմի նախնական տարբերակը հասցրել են դիտել նաև այլ ազգերի ներկայացուցիչներ և առանց տեքստը հասկանալու, առանց երկխոսություններն ընկալելու հուզվել են ու խնդրել պատմել մեր երկրի ու պատերազմի մասին։

- Ի՞նչ կասեք այն հերոսի մասին, որին մարմնավորում եք այս ֆիլմում։

- Ֆիլմն ընդգրկուն կերպով կներկայացնի տարբեր հերոսների հոգեբանական աշխարհը, նրանց քայլերի հիմնավորումներն ու մղումները։ Ֆիլմում իմ կերտած հերոսը պատրաստ է հրաժարվել խաղաղ, հաստատուն ու հարմարավետ գոյությունից՝ հանուն ազատության ու ինքնուրույնության: Հերոսն իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքին, բանակ ստեղծելուն, ծառայել պետությանը: Նա համոզված է՝ հայրենիքի համար արված զոհաբերությունն արտասովոր բան չէ, հատկապես, եթե դա արվում է մարտի դաշտում։ Ու նշանակություն չունի, թե քանի գարուն ես տեսել, երբ հայրենիքդ օգնությանդ կարիքն ունի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր ֆիլմի մասին:

Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ:

Տպել
3520 դիտում

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»