Թուրքիայի հայերը ողջունում են երկու երկրների՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը. «Ակոս» թերթի խմբագիր

«Հայկական ժամանակ»-ը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի հետ:

- Պարոն Էստուկյան, հունվարի 14-ին տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը: Կողմերը դրական եւ կառուցողական են գնահատել այն: Որպես լրագրող եւ խմբագիր՝ ի՞նչ կանխատեսում ունեք այս՝ անչափ կարեւոր եւ զգայուն գործընթացի վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ այն կարո՞ղ է հաջողություն ունենալ եւ ի՞նչ հանգրվանի կհասնի:

- Հայաստանի Հանրապետութիւնը հիմնարկութեան օրէն սկսեալ ցանկացած է աշխարհի բոլոր երկիրներու նման հարեւան երկրի՝ Թուրքիոյ հետ ալ հաստատել բնականոն դիւանագիտական յարաբերութիւններ եւ ունենալ բաց սահմաններ: Անցնող երեք տասնամեակներուն երկու երկիրներու յարաբերութեան չգոյութիւնը Թուրքիոյ՝ Հայաստանի հանդէպ թշնամական վերաբերումին հետեւանքն է: Թուրքիա ցեղային ու մշակութային հիմքերու վրայ հենելով՝ «եղբայր» կոչած Ատրպէյճանի պարտութեան դէմ փորձեց պատժամիջոցի եւ շրջափակեց Հայաստան երկիրը: Սակայն պէտք չէ շփոթենք երկու գործընթացները:

Նախքան պատերազմ պարտինք յիշել թէ Թուրքիա արդէն յայտարարած էր դիւանագիտական յարաբերոթենէ խուսափելու մասին իր կամքը: Մօտաւորապէս երկու տարի անց էր, որ դիմեց սահմանները փակելու որոշումին: Այս պահուն ալ բանակցութիւնները կ'ընդանան դիւանագիտական յարաբերութիւն հաստատելու հեռանկարով: Առհասարակ, չի խօսուիր փակ սահմանները բանալու կամ ընդհանրանէս շրջափակումը վերացնելու մասին: Թռիչքներու վերսկսումը քաղաքական որոշոմ մը չէ, քանի որ անոնք արդէն կը շարունակուէին անցեալին «Հայկական Աւիաուղիներ» եւ ««Արմաւիա» ընկերութիւններու կողմէ: Այդ երկու ընկերութիւններու սնանկացումով գիծը զբաղեցուց թրքական «Ատլաս Կլոպըլ» ընկերութինը: Թռիչքները կանգ առին այս վերջինին ալ սնանկացումով: Միայն կարելի է ենթադրել թէ առաջին քայլին պիտի յաջորդեն անլուծելի մնացած այլ խնդիրներու ալ վերաքննարկումը:

Գործընթացի յաջողոթիւնը կախեալ է ակնկալութիւններու յստակ ու իրաւատես ըլլալէն: Անցեալին կողմերու համար անգործադրելի նախապայմանները նման երկխօսութիւնը խափանող գործօններ էին: Այժմ լաւ է, որ թրքական կողմը հրաժարած է նախապայմաններ առաջադրելէ եւ համաձայնած հայկական կողմի ընդմիշտ պահանջած «առանց նախապայմանի» հանդիպումին: Հայաստանի այս ձեռքբերումը իսկ որոշ հանգրուանի մը հասնիլ կը նշանակէ:

- Թուրքիան մշտապես հայ-թուրքական հարաբերություների կարգավորման հարցը պայմանավորել է Արցախյան խնդրով: Դրա վառ վկայությունն է ՀՀ նախկին իշխանության օրոք մեկնարկած եւ տապալված «ֆուտբոլային դիվանագիտությունը»: 44-օրյա պատերազմից մեկ տարի անց կրկին մեկնարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դուք հավատո՞ւմ եք Թուրքիայի իշխանության անկեղծությանը՝ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ:

- Միամտութիւն է ցանկացած պետութեան, ի միջի այլոց Թուրքիոյ անկեղծութեան հաւատալ: Միջպետական յարաբերութիւններու ընթացքին իշխանութիւնները նկատի կ՚ունենան իրենց երկրի շահերը, այլ ոչ թէ բարոյական սկզբունքներ: Մենք հայերս պատմութեան մէջ այս իրողութիւնը բազում անգամներ եւ շատ ծանր հետեւանքներով փորձած ժողովուրդ որպէս, պարտինք լաւ իմանալ մեզմէ բխող կամ մեզի վիճակող շահերը: Նախորդ շաբաթ «Ակօս»-ի տուած հարցազրոյցին լրագրող Թաթուլ Յակոբեան կը նշեր թէ Թուրքիա երկխօսութեան համար հրաժարեցաւ նախապայմաններէն: Սա չի նշանակեր թէ իբրեւ նախապայնման ձեւաւորած պահանջները բոլորովին վերացան նաեւ անոր յիշողութենէն: Անշուշտ որ այդ բոլոր նիւթերը հետզհետէ կրկին օրակարգի պիտի գան, բայց ոչ թէ արդէն բացակայ կապը խզելու' այլ համապատասխան լուծումներ որոնելու համար:

- Ինչպե՞ս է Թուրքիայում ապրող հայությունը վերաբերում մեկնարկած գործընթացին: Դրակա՞ն է տրամադրված, թե՞ բացասական: Տեղի Հայ եկեղեցին ի՞նչ դիրքերից է հանդես գալիս այդ գործընթացի հետ կապված՝ ողջունո՞ւմ է, թե՞ ոչ:

- Թուրքիոյ հայութեան մէջ կան տարրեր, որոնք իրենց միտքով ու հոգիով կապուած են հայրենիք համարած Հայաստանին եւ ուշի ուշով կը հետեւին Հայաստանի բոլոր զարգացումներուն: Արբանեակային դրութեամբ կը հետեւին Հայաստանի հեռոստահաղորդումներուն: Սակայն կայ նաեւ հատուած, որ այլասերած է իր ինքնութենէն, հայութիւնը սահմանելով քրիստոնէութեան հետ: Եւ սակայն երկու հատուածներն ալ կը քաջալերէն հայ-թրքական երկխօսութիւնը: Եկեղեցին նոյնպէս կ՚ողջունէ երկու պետութիւններու միջեւ յարաբերութիւններու բնականոնացումը:   

- Հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումներին՝ հայ-թուրքական գործընթացի հետ կապված: Ի՞նչ գնահատական կտաք հայ պատգամավորների կեցվածքին: Արդյո՞ք այս թեմայով ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնում ընթացող քննարկումներին անդրադառնում է թուրքական մամուլն ու ի՞նչ լույսի ներքո:

- Որոշ դժուարութիւններով ալ ըլլայ, անշուշտ կը հետեւինք Հայաստանի ներքին քաղաքականութեան զարգացումներուն: Այս պահուն շատ մտահոգիչ երեւոյթ է համազգային բնոյթ ունեցող խնդրին քաղաքական կամ կուսակցական շահարկումներով քննարկումը: Հիմնադրութենէ ետք պաշտօնավարած երեք նախագահներ եւ այժմու վարչապետը բոլորովին հետեւողական կերպով պաշտպանեցին բաց սահմանները եւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատումը: Իսկ երբ այս անգամ առաջին քայլը եկաւ հակառակորդէն, հիմա խուճապի մէջ զիրար մեղադրելը անիմաստ է: Պարտինք ազգային շահերը նկատի ունենալով եւ բազմակողմանի կերպով քննարկենք հաւանական զարգացումները եւ կանխատեսենք անոնց դրական կամ բացասական հետեւանքները: Ընկերական եւ հասարակական գետնի վրայ եթէ ոչ, համոզուած եմ որ Թուրքիոյ պետական որոշ մարմիններու, արտաքին գործոց նախարարութեան պաշտօնեաներու կողմէ կը քննարկուին Հայաստանի խորհրդարանի մէջ բարձրաձայնած բոլոր ելոյթները:

- Հետաքրքիր է իմանալ նաեւ հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ թուրք քաղաքացիական հասարակության, քաղաքական գործիչների վերաբերմունքի մասին. կա՞ արդյոք որոշակի կանխատրամադրվածություն թուրք ժողովրդի մոտ հայ ժողովրդի հետ հաշտվելու, բարեկամանալու, անցյալից ժառանգված խնդիրները դիվանագիտական կապեր հաստատելու միջոցով լուծելու: Մասնավորապես՝ թուրք քաղաքացիական հասարակությունն ի՞նչ դերակատարում ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ընթանո՞ւմ են արդյոք քննարկումներ, բանավեճեր այս ուղղությամբ:

- Թուրքիոյ ընկերա-քաղաքական օրակարգի նիւթերու ցանկին վրայ առայժմ տեղ չէ գտած սոյն նիւթի վերաբերեալ քննարկումներ: Երկիրը ունի հրատապ խնդիրներ: Յաջորդ տարի կայանալիք ընտրութիւններու ընդառաջ գործող իշխանութիւնը իր համակիրներու շարքերը ամուր պահելու համար յաճախ կը գտնէ երկրէ ներս բեւեռացումը հրահրող նոր ճգնաժամեր: Այս պայմաններու տակ խնդրին չարծարծուիլը աւելի նպաստաւոր է, քան կողմերու իրար հալածման գործիք դառնալը:

Հեղինե Մանուկյան

Տպել
2736 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից