Այս պահին Շիրակի մարզում «Սպուտնիկ Վի» պատվաստանյութ չկա. արտագնա աշխատանքի մեկնողներն անհանգիստ են

Շիրակի մարզից Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ անհանգիստ են: Տոմսերը գնելու, ճամպրուկները հավաքելու ժամանակն է, սակայն խնդիրներ են ծագել. մարզի բուժհաստատություններում, մասնավորապես՝ Ախուրյանի բժշկական կենտրոնում և Ազատանի պոլիկլինիկայում, «Սպուտնիկ Վի» տեսակի պատվաստանյութ չկա:

Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն Զավեն Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց քաղաքացիների ասածն ու նշեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ չունեն «Սպուտնիկ Վի»: Այս պահին այն հասանելի է միայն առաջին դեղաչափն ստացածների համար:

«Եթե առաջին դեղաչափն ստացած մարդը գա, երկրորդն ունենք, կպատվաստենք, սակայն առաջինը հիմա չունենք: Երևի մի շաբաթ եղավ արդեն, որ չկա, վերջացել է: Դեռ չեն հատկացրել, բայց հնարավոր է՝ այսօր կամ երկուշաբթի արդեն հատկացվի. ՀՎԿԱԿ-ին ենք դիմել»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Ազատանում ընդհանրապես չկա «Սպուտնիկ Վի» պատվաստանյութ:

«Ամբուլատորիայում հաստատեցին, որ նման խնդիր կա, այս պահին չունեն «Սպուտնիկ Վի»: Սպասում են, իրենցից կախված չէ, երբ հատկացրին, կպատվաստեն: Մարդիկ ցանկություն ունեն դրանով պատվաստվելու, քանի որ գնալու են Ռուսաստան, այնտեղ էլ դա են ընդունում: Հիմա այդ նախապատրաստությունների մեջ են, ու այս խնդիրը կա»,- ասաց Ազատանի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը:

Թե ինչո՞ւ Շիրակի մարզում չկա «Սպուտնիկ Վի» պատվաստանյութ, ՀՀ առողջապահության նախարարությունը մեր հարցին ի պատասխան՝ վստահեցրեց՝ չափաքանակը բաշխված է:

«Պարբերաբար սպառվում է պատվաստանյութը, հայտերի հիման վրա իրականացվում է բաշխումը: Այս պահին երկուսն էլ ստացել են, կարող են մարդիկ գնալ, ստանալ»,- տեղեկացրեց նախարարության պատասխանատուն:

Հարցին՝ եթե «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակը հատկացվել է, ապա ինչո՞ւ այն բուժհաստատություններ չի հասել, նախարարությունից պարզաբանեցին՝ գուցե ներքին բաշխման խնդիր է:

Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրենն էլ նշեց՝ հավանաբար ՀՎԿԱԿ-ին են տրամադրել, մինչև իրենցից էլ հասնում է պոլիկլինիկաներին, մեկ-երկու օր ուշանում է գործընթացը:

Սամսոն Մատինյան

Տպել
2053 դիտում

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում