Կրակոցները անհամաչափ ուժի կիրառում են եղել, ավելի հաճախ՝ ոչ տեղին. Human Rights Watch-ը հետաքննում է Ղազախստանի դեպքերը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ղազախստանի կառավարությունից պահանջում է հետաքննել Ալմաթիում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կողմից զենքի և հատուկ տեխնիկայի անհամաչափ օգտագործման դեպքերը։

80 տեսանյութ վերլուծելուց հետո իրավապաշտպանները եզրակացրել են, որ ոստիկանությունը և զինվորականները կարող էին ցուցարարների նկատմամբ չափից ավելի ուժ կիրառած լինել առնվազն չորս դեպքում։

Խոսքը Ալմաթիում արված տեսանյութերի մասին է հունվարի 4-իղ սկսած, երբ քաղաքում բողոքի ցույցերը սկսվել են, մինչև հունվարի 6-ը, երբ զինվորականները մտել են քաղաք և կրակ բացել  Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց վրա։

Տեսագրությունները ստուգվել  են, տեսարանները հաստատվել են տարածքին բնորոշ հատկանիշներով, ժամանակագրությունը սահմանվում է արևի գտնվելու վայրով, կադրում ընկած ստվերով և այլ մանրամասներով։ Իրավապաշտպանները նաև հարցազրույցներ են վերցրել ականատեսներից և ցուցարարներից:

Պաշտոնական տվյալներով՝ Ղազախստանում մոլեգնած ցույցերի ընթացքում սպանվել է 225 մարդ, այդ թվում՝ 19 զինվորական և ոստիկան։

Այն, ինչ հայտնվել է այս տեսանյութերում, պահանջում է «հրատապ, արդյունավետ, անկախ և անաչառ հետաքննություն», պնդում է  Human Rights Watch-ը:

Ուսումնասիրության թիրախում հատկապես 4 դրվագ է

Կազմակերպության հիմնական հայտարարությունը վերաբերում է չորս դրվագների. Դրանցից առաջինը և ամենաարյունալին տեղի է ունեցել հունվարի 5-ի գիշերը, երբ ուժայինները ցրել են Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող և խանութները թալանող ցուցարարներին։ Օգտագործվել են լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ, մահակներ ու գազ, որից հետո ամբոխը անցել է հարձակման և այրել ոստիկանական մի քանի մեքենաներ։

Իրավապաշտպանները եզրակացնում են, որ այս օրը առնվազն տասը մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել, թեպետ HRW-ն ընդգծում է, որ իրական թիվը կարող է շատ ավլեին լինել։

 «Բազմաթիվ ապացույցներ կան, որ անվտանգության ուժերը կրակ են բացել առանց ակնհայտ պատճառի և սպանել առնվազն 10 մարդու», - ասել  է HRW-ի կոնֆլիկտների հետազոտող Ջոնաթան Պեդնոն:

Երկրորդ դրվագը տեղի է ունեցել հունվարի 5-ին ժամը 15:00-17:30-ն Ալմաթիի նախագահական նստավայրում։ Ձայնագրությունները ցույց են տալիս, որ շենքը հսկող անվտանգության ուժերը բազմիցս ավտոմատներով կրակել են ցուցարարների վրա, որոնցից մի քանիսը զինված են եղել փայտերով կամ վահաններով: Միաժամանակ, ցուցարարներից մեկի ձեռքում ատրճանակ է նկատվել։ հենց այդ օրվա երեկոյան էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռուստաուղերձում ցուցարարներին ահաբեկիչներ է անվանել, ընդգծում է Human Rights Watch-ը։

Երրորդ դեպքը հունվարի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում ցուցարարների վրա զինվորականների կրակոցն է։ Դեպքի վայրում ներկա ականատեսները պատմել են, որ որոշ ցուցարարներ դիմել են ոստիկաններին՝ խնդրելով չկրակել։

Մեկ այլ արյունալի դեպք՝ չորրորդ դրվագը, որի մասին խոսում են HRW-ի փորձագետները, հունվարի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում ցուցարարների հավաքն է՝ «Մենք խաղաղ ցուցարարներ ենք, մենք ահաբեկիչ չենք» գրությամբ պաստառով։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը HRW-ին ասել է, որ դրանից հետո իրավապահները նախ մի քանի նախազգուշական կրակոց են արձակել օդ, ապա սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ։ Այդ պահին հիշյալ ականատեսը փորձել է թաքնվել՝ կյանքը փրկելու համար։

Ականատեսները լրագրողներին պատմել են նաև, որ այդ օրը հրապարակում գտնվողներից առնվազն մեկը հրազենային վնասվածք է ստացել գլխին, իսկ երկրորդը՝ մարմնի վերին հատվածում։

Ականատեսների վկայությունները հաստատվում են կրակոցների տակ հայտնված մարդկանց կողմից նկարահանված վեց տեսանյութերից, թեև դրանցից ոչ մեկը ցույց չի տալիս այն պահը, երբ զինվորականները կրակ են բացում: Տեսանյութերից մեկում 100-ից ավելի միաժամանակյա կրակոց է լսվում։

Ո՞վ է մեղավոր բռնության համար.

«Տասնյակ ղազախ ընտանիքներ սգի մեջ են և սպասում են կառավարության պատասխանին:

 Ղազախստանի իշխանությունների առաջնահերթությունը պետք է լինի գոնե որոշ չափով վերականգնել օրենքի գերակայությունը և պատժել նրանց, ովքեր մեղավոր են ողբերգական մահերի համար»-ասել է Ջոնաթան Պեդնոն։

Իրավապաշտպանները կոչ են անում ազգային կառավարությոններին, ԵՄ-ին և ԵԱՀԿ-ին ստիպել Ղազախստանին հետաքննել այս դեպքերը:

Ղազախստանում բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 4-ին։ Երթն ու բողոքը խաղաղ է անցել, սակայն, ըստ ականատեսների, իրավիճակը սկսել է սրվել, երբ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին խլացուցիչ նռնակներով և արցունքաբեր գազով։ Սա միայն զայրացրել է ցուցարարներին, սկսվել են ուժայինների հետ առաջին բախումները, որոնք տևել են ողջ գիշեր։

Հունվարի 5-ին Ալմաթիի փողոցներում հրազեն է հայտնվել։ Հաջորդ օրը զինվորականներն են մտել քաղաք։

Ականատեսների ու ցուցարարների խոսքով, իրենք դեռ չեն հասկանում, թե այդ գիշեր ով է հրդեհել քաղաքապետարանն ու հարձակվել նախագահական նստավայրի վրա։ Հրապարակում գտնվող ցուցարարներից ոմանք կարծում են, որ դրանք սադրիչներ են եղել և ցուցարարների հետ կապ չեն ունեցել։ Մյուսները խոսում են «ճերմակ թևկապներով, սպոտային կազմվածքով երիտասարդ տղաների» մասին, ովքեր անընդհատ հորդորում էին գնալ բնակավայր, հետո օդանավակայան կամ ոստիկանական բաժանմունք ու այնտեղ սկսել անկարգություններ:  Հարցաքննվող ցուցարարները պնդում են՝ տեղի ունեցածը պառակտման փորձ է եղել՝ ուղղորդվող ինչ-որ հատուկ խմբերի կողմից:

Տպել
1562 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը