Հայաստանը կարող է հաջողության օրինակ լինել. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է կոռուպցիայի ինդեքսը՝ ըստ երկրների

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ այսօր հրապարակած 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը ցույց է տալիս, որ կոռուպցիայի մակարդակն ամբողջ աշխարհում մնում է այն կետում, ըստ որի՝ երկրների 86 տոկոսը վերջին 10 տարում քիչ առաջընթաց է գրանցել կամ ընդհանրապես չի արձանագրել:

Ըստ կառույցի հրապարակման՝ քանի որ իրավունքներն ու ազատությունները քայքայվում են, իսկ ժողովրդավարությունը՝ աշխարհում նվազում, ավտորիտարիզմը գրավում է իր տեղը՝ նպաստելով կոռուպցիայի է՛լ ավելի բարձր մակարդակի:

Ինդեքսում դասակարգված են 180 երկրներ և տարածքներ՝ ըստ հանրային հատվածի կոռուպցիայի մակարդակի ընկալման՝ զրոյականից (խիստ կոռումպացված) մինչև 100 (շատ մաքուր) սանդղակով: Սա նշանակում է՝ որքան բարձր է տվյալ երկրի ցուցանիշը, այնքան քիչ է տվյալ երկրում կոռուպցիայի մակարդակը:

Տարբեր գործոնների ազդեցության հետևանքով աշխարհի 131 երկրներում կոռուպցիայի նվազեցման համար էական առաջխաղացում չի գրանցվել, 27 երկրներ կոռուպցիայի ընկալման առումով անցած տասնամյակում իրենց ամենացածր միավորներն են գրանցել:

Ինդեքսի առաջատար երկրներն են Դանիան (88), Ֆինլանդիան (88) և Նոր Զելանդիան (88), որոնք բոլորն էլ զբաղեցնում են աշխարհի լավագույն 10 տոկոսը Ժողովրդավարության ինդեքսի քաղաքացիական ազատությունների վարկանիշով:

Սոմալին (13), Սիրիան (13) և Հարավային Սուդանը (11) շարունակում են մնալ ինդեքսի վերջին հորիզոնականներում: Սիրիան վերջին տեղում է նաև քաղաքացիական ազատություններով (Սոմալին ու Հարավային Սուդանը չեն գնահատվել):

27 երկրներ, այդ թվում՝ Կիպրոսը (53), Լիբանանը (24) և Հոնդուրասը (23), այս տարի պատմական ամենացածր մակարդակի վրա են:

Վերջին տասնամյակում 154 երկիր կա՛մ անկում է ապրել, կա՛մ էական առաջընթաց չի գրանցել:

2012 թվականից ի վեր 23 երկրներ զգալիորեն անկում են ապրել վարկանիշային աղյուսակում, այդ թվում՝ առաջադեմ տնտեսություններ, ինչպիսիք են Ավստրալիան (73), Կանադան (74) և Միացյալ Նահանգները (67), վերջինս առաջին անգամ դուրս է մնացել ինդեքսում առաջին 25 երկրներից:

25 երկրներ զգալիորեն բարելավել են իրենց միավորները, այդ թվում՝ Էստոնիան (74), Սեյշելները (70) և Հայաստանը (49):

Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից դրական արդյունքներ է արձանագրել, 2017 թվականից սկսած՝ Հայաստանը բարձրացնում է իր միավորները: Ընդհանուր առմամբ, ստանալով 14 միավոր՝ Հայաստանի միավորների ընդհանուր թիվը հասել է 49-ի:

Հայաստանում ամրապնդվել են քաղաքացիական ազատությունները, դա ճանապարհ է հարթում ավելի կայուն քաղաքացիական ներգրավվածության և հաշվետվողականության համար: Չնայած արձանագրած առաջընթացին՝ Հայաստանում բարեփոխումների օրակարգը վերջին մեկ տարում կանգ է առել, ուստի կառույցը նշում է, որ ՀՀ կառավարությունը պետք է վերահաստատի կոռուպցիայի խնդիրը լուծելու իր հանձնառությունը և շարունակի բարեփոխումները:

Անդրկովկասում Հայաստանից ավելի լավ դիրքում է միայն Վրաստանը, որն ունի 55 միավոր: Հայաստանին տարածաշրջանում հաջորդում են Թուրքիան՝ 38 միավոր, Ադրբեջանը՝ 30 միավոր, Ռուսաստանը՝ 29 միավոր և Իրանը՝ 25 միավոր:

Քանի որ հակակոռուպցիոն ջանքերը լճանում և նվազում են, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը հարվածի տակ են: Սա պատահական չէ։ Կառավարությունների կողմից COVID-19 համաճարակի դեմ կիրառվող սահմանափակումները ապագայում կարող են նաև հանգեցնել ավելի կտրուկ անկման ամբողջ աշխարհում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը կառավարություններին կոչ է անում գործել հակակոռուպցիոն և մարդու իրավունքների դեմ իրենց ստանձնած պարտավորությունների հիման վրա և հորդորում, որ ամբողջ աշխարհի մարդիկ միանան՝ պահանջելով փոփոխություններ:

Կոռուպցիայի ընկալման ինդեքսն իր ստեղծման օրվանից՝ 1995 թվականին, դարձել է պետական հատվածի կոռուպցիայի առաջատար համաշխարհային ցուցանիշը: Ինդեքսը գնահատում է աշխարհի 180 երկրներ և տարածքներ՝ հիմնվելով պետական հատվածի կոռուպցիայի ընկալման վրա՝ օգտագործելով 13 արտաքին աղբյուրների տվյալները, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսության:

Տպել
1230 դիտում

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած