Արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան. վարչապետը՝ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկության մասին

Ցանկացած գումար ցանկացած նպատակով ծախսելու դեպքում կարելի է հարց տալ՝ իսկ չարժե՞ր այդ գումարն այլ նպատակով ծախսել: Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մտադրությանը և պատասխանելով հարցին՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի՝ այդ գումարն այլ նպատակով ծախսել:

Նրա խոսքով՝ Ծառուկյանի հայտարարությանը հետևած բանավեճը կարևոր շերտեր բացեց։

«Օրինակ՝ ՀՀ-ում տեղադրվում են ինչ-որ արձաններ, հուշարձաններ, քարեր ճանապարհի եզրերին, նոր միտում է նկատվում՝ անընդհատ խաչեր են հայտնվում: Ընդ որում՝ դրանք տեղադրվում են այնպես, որ իմ՝ որպես քրիստոնյայի զգացմունքները վիրավորում են: Ով որտեղ հասցնում է, երկու երկաթ է գտնում կամ պլաստմաս, իրար է կպցնում ու տանում ինչ-որ տեղ խաչ տեղադրում: Կամ մայրուղիներին ինչ-որ քարեր են ի հայտ գալիս: Սա պետական ինստիտուտների չկայացվածության մասին է խոսում»,- կարծում է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված, և ոչ մեկը դա չի նկատել։ «Բայց հենց Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան: Կան շրջանակներ, որոնց թվում է՝ Հիսուս Քրիստոս անունն օգտագործելու սեփականության՝ կադաստրով հաստատված վկայական ունեն: 

Նախ՝ ես կարծում եմ՝ առնվազն լավ է, որ այն անձը, տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանը, ում մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնում է հանրությանը։ Օրինակ՝ ոչ մեկը չի հարցնում, չի ասում՝ հարգելի բնակիչներ, ես ուզում եմ էսինչ հանցագործի համար 5 մետրանոց մահարձան դնել, դուք ի՞նչ կարծիքի եք: Հիսուս Քրիստոսի արձանը լինի՞, թե՞ չլինի, որոշում է պետությունը: Կա օրենք, կա կարգ, կան Կառավարության որոշումներ, և երբ այդ նախագիծը կներկայացվի քննարկման, պետությունը սահմանված կարգով որոշում կկայացնի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ անդրադարձել էր Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրությանը և դրա վերաբերյալ զրուցել տարբեր անձանց հետ:

Տպել
5430 դիտում

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ