Տարօրինակ են Արմեն Սարգսյանի կողմից բերված փաստարկները նախագահի սահմանադրական լիազորությունների մասով. Թորոսյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյան հրաժարականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշեց՝ անակնկա՞լ էր իր համար նախագահի հրաժարականը, թե՞ ոչ, էական չէ:

«Հանրապետության նախագահն ինքն է որոշում պաշտոնավարումը շարունակելու հարցը։ Չնայած բերված փաստարկներին, այնուամենայնիվ, ես հարգում եմ Սարգսյանի որոշումը, որպես առողջապահության նախարար՝ անձամբ առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու»,- ասաց նա:

Թորոսյանի համար տարօրինակ են Սարգսյանի կողմից բերված փաստարկները՝ նախագահի սահմանադրական լիազորությունների մասով։

«Հանրապետության նախագահը փոփոխված Սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է, կարծում եմ՝ դա հայտնի էր թե՛ նախագահ ընտրվելիս, թե՛ վերջին 4 տարիներին։ Շատ տարօրինակ է, երբ դա մեջբերվում է որպես փոփոխություններ անելու խոչընդոտ։ Խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում նախագահները կա՛մ արարողակարգային, կա՛մ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու ֆունկցիա ունեն, ոչ ավելին»,- ասաց Թորոսյանը:

Դիտարկմանը՝ Սարգսյանն իր ընտանիքին թիրախավորելու մասին էլ էր խոսել, պատգամավորը նշեց՝ ընտանիքի թիրախավորման շատերն են ականատես եղել:

Արդեն նախկին նախագահն իր հայտարարության մեջ նաև նշել էր, թե չի կարողանում վետո դնել այն օրենքների վրա, որոնք վնաս են Հայաստանի համար։ Թորոսյանի խոսքով՝ ժողովրդի կողմից քվե ստացած Ազգային ժողովի օրենքը չի կարող վետոյի արժանանալ նույն ԱԺ-ի կողմից ընտրված պաշտոնյայի կողմից:

«Այստեղ կան տրամաբանական և իրավաբանական հակասություններ, սակայն նախագահի կողմից կան ՍԴ դիմելու մեխանիզմներ թե՛ մինչև օրենքի ստորագրումը, թե՛ դրա աշխատանքի ընթացքում։ Պետական շահի գիտակցումը կամ չգիտակցումը որոշվում է ժողովրդավարական այլ ինստիտուտի միջոցով՝ ընտրություններով»,- նկատեց Թորոսյանը։

Ըստ նրա՝ խորհրդարանական երկրներում նախագահի ինստիտուտն ավելի շատ արարողակարգային է կամ բալանսը պահելու համար։ «Տարօրինակ է զայրանալ կամ զարմանալ, որ դու չես կարող անել մի բան, որը ի սկզբանե գիտեիր, որ չես կարող անել»,-շեշտեց Թորոսյանը՝ հավելելով, որ երբ ինքը վերցնում էր պատգամավորական մանդատը, գիտեր, որ սահմանափակումներ է ունենալու:

Տպել
1888 դիտում

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին