Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան

Սույն թվականի հունվարի 5-ին, ՀՀ կառավարության ղեկավարի որոշմամբ, Առնակ Ավետիսյանը նշանակվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար:

«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը կոմիտեի նորանշանակ ղեկավարի հետ՝ ստորև:

- Պարոն Ավետիսյան, հանրությունն այնքան էլ տեղեկացված չէ, թե ի՞նչ կառույց է Պետական գույքի կառավարման կոմիտեն, որո՞նք են դրա գործառույթները: Դուք պատրաստվո՞ւմ եք առավել ակտիվ լուսաբանել Ձեր և կոմիտեի գործունեությունը:

- Այո, կարող ենք արձանագրել, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության մասով կա հանրային ընկալման խնդիր: Մենք այդ ուղղությամբ փորձում ենք քայլեր ձեռնարկել՝ ավելի հանրայնացնել մեր կատարած աշխատանքը, քանի որ այն գործառույթները, որոնք իրականացնում է կոմիտեն, հետադարձ կապի կարիք ունեն: Հանրայնացումը միայն կնպաստի արդյունավետ գործունեությանը՝ թե՛ պետական գույքի մասնավորեցման ծրագրերի, թե՛ դրանց արդյունավետ կառավարման առումով: Պետական գույքը հանրային սեփականություն է, և հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչպես է կառավարվում իր սեփականությունը: Եվ մեր կառույցը չի զբաղվում միայն պետական գույքի պահպանմամբ, այլ նաև շատ կարևոր գործառույթներ է իրականացնում, որոնք առնչվում են երկրի տնտեսական քաղաքականությանը:

- Թեպետ մեկ ամիս է, ինչ ստանձնել եք Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը, սակայն կցանկանայինք, որ գնահատեք կառույցում կատարված աշխատանքները: Այս կարճ ժամանակահատվածում արդյոք բախվե՞լ եք որևէ խնդրի, որի պատճառը եղել են նախկինում արված աշխատանքները:

- Ես բարձր եմ գնահատում Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարների կատարած աշխատանքը, մասնավորապես՝ այն ուղենիշները, որոնք դրել են կոմիտեի ղեկավարները: Կարծում եմ՝ շատ լավ հիմքեր են դրված թե՛ Նարեկ Բաբայանի, թե՛ Գարիկ Սարգսյանի կողմից՝ նոր բարեփոխումների իրականացման համար: Բավականին մեծ աշխատանք արդեն կատարվել է ոլորտում առկա ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:

- Կոմիտեում կադրային փոփոխություններ արե՞լ եք, թե՞ ոչ: Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, երբ որևէ կառույցի ղեկավար փոխվում է՝ իր հետ բերելով նոր աշխատակիցների, ասել է թե, յուրայինների: Արդյոք դրա պատճառով չե՞ն տուժում կառույցների աշխատանքների արդյունավետությունը:

- Ես այս հարցում ավելի պահպանողական եմ: Կադրային փոփոխություններ արել եմ շատ քիչ, հիմնականում՝ հայեցողական պաշտոններում: Հետագայում հնարավոր է, որ լինեն փոփոխություններ արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Սակայն կադրային մեծածավալ փոփոխությունների նախագծեր այս պահին չունեմ: Ամեն բան կախված է աշխատողի արդյունավետությունից:

- Իսկ ի՞նչ կասեք այն մասով, որ բավականին հաճախ փոփոխվում են կառույցների ղեկավարները: Ըստ Ձեզ՝ դա չի՞ ազդում տարված աշխատանքների արդյունավետության վրա:

- Պետական մարմինների աշխատանքի հիմքում մենք չպետք է դնենք ղեկավարների կատարած աշխատանքը: Ղեկավարները որոշում են քաղաքականությունը, ուղենիշը, բարեփոխումների տեմպերը: Պետական համակարգը պետք է աշխատի՝ անկախ ղեկավարի անձից ու նրա փոփոխությունից: Դա բնական է, որ քաղաքական թիմի քաղաքական որոշումների արդյունքում ղեկավարները փոխվում են, այն կապված է նպատակահարմարության հետ՝ քաղաքական և կառավարչական: Մեր երազած պետությունում պետական մարմինների աշխատանքի վրա էական բացասական ազդեցություն չեն կարող ունենալ ղեկավարների փոփոխությունները:

- Համաձա՞յն եք այն պնդումների հետ, որ իշխանությունը կադրերի պակաս ունի, և դա է պատճառը, որ նույն անձը մի քանի տարվա մեջ նշանակվում է տարբեր պաշտոնների, թե՞ սրանք անհիմն ենթադրություններ են՝ հերթական անգամ գործող իշխանությանը անհարկի մեղադրելու համար:

- Մեր Կառավարության կադրային պոտենցիալը ես բարձր եմ գնահատում: Փոփոխությունները բնականոն գործընթաց են: Կախված տվյալ պաշտոնում տվյալ մարդու արդյունավետությունից, հետագա պաշտոնավարման տարբերակներից՝ քաղաքական թիմը կայացնում է որոշումներ: Համաձայն չեմ այդ պնդման հետ, թե մեր Կառավարությունում կա կադրերի պակաս: Արդեն նշեցի, որ կառույցի ղեկավարի փոփոխությունից կառույցի աշխատանքը չի խաթարվում, քանի որ նա առաջնորդ է, աշխատանքներին ընթացք տվողը, իսկ աշխատանքը դրված է կառույցի աշխատակիցների ուսերին:

- Պարոն Ավետիսյան, վերադառնանք Պետգույքի կառավարման կոմիտեի աշխատանքներին: Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը կրկին աճուրդի է հանվել։ Քաղաքացիների շրջանում հետաքրքրություն կա, թե ինչո՞ւ հենց պետությունը չի գործարկում այն:

- Տնտեսության պետական կառավարման մոդելով եթե մենք առաջնորդվենք, միգուցե քաղաքացիների այս հարցադրումը քննարկվեր: Պետությունը, օրինակ, եթե ունի մեկ հյուրանոց, վարում ենք գնային քաղաքականություն՝ շուկայական գնից 50 տոկոս էժան ենք վաճառում փաթեթները, այս դեպքում արդեն խնդիր է առաջանում: Մենք պահանջարկն ամբողջությամբ բերելու ենք մեզ մոտ, բայց բավարար տեղեր չենք ունենալու: Օրինակ՝ ունենք 100 տեղ, բայց՝ 1000 հոգի հանգստանալ ցանկացող: Շուկայական համակարգում պետության մասնակցությունը պետք է լինի կարգավորող, ոչ թե մասնակից: Կարող է լինել մասնակից բացառիկ դեպքերում, երբ լուծում է ազգային անվտանգության խնդիր, կամ ռազմավարական նշանակություն ունի: Սակայն շուկայի բնականոն աշխատանքի համար շատ ավելի արդյունավետ է այն, որ տնտեսվարողները կարողանան նորմալ մրցակցային պայմաններում աշխատել: Մենք կատարում ենք շուկայական գնի գնահատում: Գույքի շուկայական գնահատման արդյունքներով ներկայացնում ենք առաջարկ, և եթե լինում է հետաքրքրություն, քաղաքացիները և կազմակերպությունները մասնակցում են տվյալ մրցույթին:

Գույքը բացառիկ է և օրինաչափ, որ դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն չկա: Հյուրանոցի վրա մեծ ներդրումներ են նախատեսվելու, հնարավոր մասնակիցների շրջանակը նեղ է, քանի որ քիչ կազմակերպություններ կամ անհատներ կան, որ կարող են միանգամից այդ չափ ներդրում կատարել:

- Կխնդրեինք նաև անդրադառնալ պատմամշակութային և կոլորիտային շենքերի վաճառքին: Երբ պետությունը վաճառում է այդպիսի շենքերը, ինչպե՞ս է վերահսկում, որպեսզի գնորդը չփոխի դրանց արտաքին տեսքը: Կա՞ արդյոք ֆիքսված որոշում, որ, օրինակ, այդպիսի շենքերը վաճառվելու են միայն այն դեպքում, երբ ծառայելու են հստակեցված գործունեություն ծավալելու համար:

- Օտարման ներկայացնելու ժամանակ մենք կարող ենք հստակ պայմաններ դնել, որ մենք վաճառում ենք այս գույքը, բայց կոնկրետ որևէ գործունեություն ծավալելու համար: Հետո կոմիտեն հսկողություն է իրականացնում ներդրումային պարտավորությունների կատարման ուղղությամբ: Եթե դրանք չեն պահպանվում, կախված պայմանավորվածության բովանդակությունից, կարող են լինել տուգանքներ, կարող է խզվել պայմանագիրը, և գույքը կրկին դառնա պետության սեփականությունը: Գործիքակազմը լայն է, և մենք այն ամբողջությամբ կիրառում ենք:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2735 դիտում

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին