Մոնթեն «այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ պատերի տակ ծվարած, կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա». Փաշինյանը՝ Ղազինյանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

«Հեղինակը Մոնթեն էր, որը, բացի խոսքից, նաև գործով ապացուցեց իր այս հայկական շահի բացահայտ ու էքսկլյուզիվ արտացոլումը: Դրանից 28 տարից անց՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, հնչեց մեկ այլ միտք՝ «Առանց Արցախ Հայաստան չկա»: Սա ևս ընկալում եմ հայկական շահի ներկայացուցչություն, սակայն, ի տարբերություն Մոնթեի, այստեղ խոսքի ու գործի միջև որոշակի տարբերություն կա, նաև հետագայում պարզվեց, որ խոսքի ու խոսքի տարբերություն կա, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 22-ին «Առանց Արցախ Հայաստան չկա» խոսքի հեղինակը, որը Նիկոլ Փաշինյանն է, հայտարարեց, որ «Արցախը մեզ համար ոչ թե տարածք է, այլ իրավունք»: Կխնդրեմ, որ պարոն Փաշինյանը վերահաստատի «Առանց Արցախ Հայաստան չկա» իր դիրքորոշումը»,- հայտարարեց Ղազինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ զգացմունքները դժվարանում է վերնագրել, սակայն կարձանագրի՝ Մոնթե Մելքոնյանն «այնքան խելացի չի գտնվել, որ Երևանի պետական համալսարանի պատերի տակ ծվարած կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա» ու շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք, ԵՊՀ ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով, 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլար կաշառքներ հավաքելով, միլիոնատեր դառնան:

«Ինչ վերաբերում է ձեր գործելակերպին, մենք մեր ասելիքն ասում ենք, մենք ասում ենք այն, ինչ նպատակահարմար ենք համարում ու այն, ինչ ասել ենք: Կառավարության ծրագրում գրած է, բացեք, կարդացեք, եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունեք, կրկնեք, անգիր արեք ու մեզ չասեք՝ «այս նախադասությունը կարո՞ղ եք ասել, թե՞ չեք կարող». մենք կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:

Արթուր Ղազինյանն էլ արձագանքեց՝ հասկանում է, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի հոգում խոր հետք է թողել, ու համալսարանի անվանումը վարչապետի մոտ առաջացնում է ոչ հաճելի ասոցացիաներ: «Դուք հիմա հրաժարվո՞ւմ եք հաստատել, որ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական»,- վարչապետին հարցրեց Ղազինյանը:

«Հայաստանի վարչապետի ու Կառավարության դիրքորոշումներն արտահայտված են ՀՀ կառավարության ծրագրում, ՀՀ վարչապետի ելույթներում: ՀՀ վարչապետը Ձեր պասի կարիքը չունի, որ ինչ-որ բան հայտարարի կամ չհայտարարի: Իսկ ԵՊՀ-ն իմ հոգում, իհարկե, շատ մեծ հետք է թողել, բայց գրպանումս ոչ մի հետք չի թողել»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Տպել
5445 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել