Դատապարտյալներն աշխատանքի են անցել ՔԿՀ-ից դուրս. չեն հաճախել աշխատանքի, վերադարձել են կալանավայր՝ թմրանյութով

Ստուգվել են Բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների աշխատանքի անցնելու, հաճախելու, աշխատանքից ազատվելու հանգամանքները։ 

Այդ կապակցությամբ այցելություն է կատարվել բոլոր գործատուների աշխատանքային գործունեության վայրեր, հարցումներ են արվել ՊԵԿ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: 

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ առանձին դեպքերում պարզվել է, որ ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի որոշ դատապարտյալներ հիմնարկի պետի թույլտվությամբ աշխատանքային պայմանագրեն են կնքել տարբեր Ա/Ձ-երի հետ, որոնց համաձայն աշխատանքի են անցել այդ գործատուների մոտ, սակայն դատախազության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցերի ժամանակ նրանք աշխատավայրում չեն գտնվել: 

Առանձին դեպքում ստուգմամբ պարզվել է, որ դատապարտյալը աշխատավայրում չի գտնվել, իսկ ավելի ուշ ՔԿՀ վերադառնալուց հետո անձնական խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, դատապարտյալը բաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է նույն ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկ։ 

Մեկ այլ դեպքում դատապարտյալը ստացել է այլ գործատուի մոտ աշխատելու համար ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլատրություն և մի արտադրական կոոպերատիվի հետ աշխատանքային պայմանագիր կնքել այնտեղ որպես վարորդ աշխատելու վերաբերյալ։ Մինչդեռ դատախազության աշխատակիցների կատարված ստուգայցի և ՊԵԿ-ին ուղղված հարցմամբ  պարզվել է, որ նա երբևէ տվյալ ԱԿ-ի աշխատակից չի հանդիսացել, գործատուն նրա հետ կնքված պայմանագիրը չեղյալ է համարվել, երբ  պարզվել է, որ վերջինս վարորդական իրավունքի վկայական չունի։ 

Դատախազությունը կասեցրել է տվյալ դատապարտյալին ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն տալու մասին ՔԿՀ-ի պետի որոշման գործողությունը, իսկ իրավունք վերապահող բովանդակությամբ ու հատկանիշներով կեղծ փաստաթուղթ կազմելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

Այլ դեպքում ստուգմամբ պարզվել է, որ ՔԿՀ պետի կողմից որոշում է կայացվել դատապարտյալին թույլատրել հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվել և աշխատանքային պայմանագիր կնքել հենց դատապարտյալի անունով նոր բացված ԱՁ-ում աշխատելու համար, ինչի հիման վրա դատապարտյալը աշխատանքային ժամերին դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից։

Այդ որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատախազի որոշմամբ արձանագրվել է, որ քանի որ դատապարտյալի գործատուն հանդիսացել է հենց ինքը, ՔԿՀ-ի վարչակազմը զրկված է գործատուի միջոցով դատապարտյալի վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Այսինքն հայտնի չէ, թե աշխատանքային օրերին ՔԿՀ-ի տարածքից՝ իր իսկ կողմից հիմնադրած ԱՁ-ում աշխատելու պատճառաբանությամբ դուրս գալուց հետո այդ ողջ ընթացքում ինչով է դատապարտյալը զբաղված եղել։ 

Կամ՝ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը ՔԿՀ պետի թույլտվությամբ անհատ ձեռնարկատիրոջհետ կնքել է աշխատանքային պայմանագիր նրա մոտ որպես բանվոր աշխատելու համար, մինչդեռ ՊԵԿ-ից ստացված գրությամբ պարզվել է, որ դատապարտյալի կողմից այդ գործատուի մոտ աշխատելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Ավելին, պարզվել է, որ չնայած ԱՁ-ի գործունեությունը 2021թ. օգոստոսի 25-ին դադարեցվել է, սակայն դատապարտյալը միայն հոկտեմբերի 29-ին է դիմել ՔԿՀ պետին՝ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլատրությունը դադարեցնելու համար: 

Այսինքն կատարված ուսումնասիրությունները փաստել են, որ աշխատավայր մեկնելու պահից մինչև ՔԿՀ վերադառնալը բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների վարքագծի նկատմամբ որևէ հսկողություն չի իրականացվում, ինչը հակասում է պատժի կատարման և դատապարտյալի ուղղման ծրագրի իրականացմանը։ Դրա հիմնական պատճառը ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի բազամթիվ լուրջ թերություններն են և իրավական ընթացակարգերի բացակայությունը: 

Մանրամասն վերլուծելով այդ բացերը՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին՝ քննարկելու մինչև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների կատարումը, այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների կողմից աշխատանքի հաճախելու, ինչպես նաև վերջիններիս կողմից աշխատանքի ընթացքում դրսևորվող վարքագծի նկատմամբ հսկողությունն առարկայական դարձնելու նպատակով ներքին իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և գործադրելու հարցը:անցել են 

Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվում է  ոլորտը կարգավորող իրավական ակտերում անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով համակարգային վերանայումներին միտված օրենսդրական փոփոխությունների առաջարկ ներկայացնելու հարցը:

Տպել
1327 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է