Անչափահասների աչքից պետք է հեռու պահել. խանութ-սրահներում փակում են ծխախոտի վաճառքի ստենդերը (տեսանյութ)

Խանութներում հունվարի մեկից ծխախոտի կամ նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունն արգելված է: Փակ են դրանք վաճառվող ստենդերը, խանութի աշխատողն այն բացում է, երբ հաճախորդն ինքն է ասում, թե որ ծխախոտն է ցանկանում գնել:

Սա սահմանված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով:

Ըստ դրա՝ հունվարի մեկից նաև արգելված է վերոնշյալ որևէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

Այսօր մեր այցելության ժամանակ որոշ խանութների ծխախոտի համար նախատեսված ստենդերն արդեն փակ էին, որոշները նոր էին փակվում: Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի»՝ ծխախոտային արտադրանքի բաժնի վաճառող Լորիկ Ղուկասյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ ծխախոտային արտադրանքի և դրա էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը խանութի այդ մասնաճյուղում փակվել է հենց հունվարի մեկից: Վաճառողուհու խոսքով՝ հաճախորդներ կան, որ տեղյակ են, հաճախորդներ էլ կան, որ նոր օրենքից զարմանում են: Իրենց աշխատանքն էլ նոր օրենքը չի դժվարացրել:

«Հաճախորդներ կան, որ դժգոհ հարցնում են՝ արդեն փակե՞լ եք, հաճախորդներ էլ կան, որ զարմանում են, բայց չեն դժգոհում: Մենք արդեն տեղյակ ենք՝ որ ծխախոտը որ ստենդի վրա է տեղադրված, դրա համար մեր գործը չի դժվարացել: Հաճախորդն ասում է՝ ծխախոտի հստակ անունը, և մենք բացում ենք, տալիս: Եթե նա չգիտի՝ ի՞նչ է ծխում, մենք իրավունք չունենք բացենք ստենդն ու նրան ասենք, թե ինչ ծխի: Դրա համար հաճախորդն արդեն կողմնորոշված պետք է գա»,- նշեց նա:

Ըստ նրա՝ օրենքի միակ բացասական կողմն այն է, որ այսուհետ վաճառողը չի կարող հաճախորդին ծանոթացնել այլ ծխախոտային արտադարտեսակների հետ, այսինքն՝ ստենդը բացի և առաջարկի շուկայում հայտնված նոր ծխախոտները: Մնացած բոլոր առումներով նոր օրենքը որևէ դժվարություն չի առաջացնում:

«ՎԱՍ» սուպերմարկետի տնօրեն Մովսես Մխիթարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ ստենդը փակել են այսօր: Ըստ նրա՝ փակ լինելը վաճառքի վրա բացասական ազդեցություն կունենա, բայց օրենքը պետք է պահել. «Պետք է փակենք՝ մինչև տեսնենք՝ ինչ է լինելու: Չգիտենք էլ՝ դեռ ինչպե՞ս պետք է հաճախորդը հասկանա, թե որ ծխախոտն է ուզում: Կարող է գալ արդեն կողմնորոշված հաճախորդ, այսինքն՝ արդեն գիտի՝ ինչ ծխախոտ է ուզում գնել, բայց եթե մարդ էլ գա, որ չգիտի, թե ինչ ծխախոտ է ուզում, մենք չենք կարող բացել ստենդը և առաջարկել»:

Երևանի մի քանի խանութների տնօրեններն էլ, որոնք մեզ հետ զրույցում չցանկացան ներկայանալ, նշեցին, որ օրենքը բացասական մի քանի ազդեցություն է ունենալու. «Սա շատ սխալ որոշում է, քանի որ, միևնույն է, ծխող մարդը շարունակելու է գնել ծխախոտն ու ծխել: Միայն մեր աշխատանքն է դժվարանալու՝ բացել ստենդը, հանել ծխախոտը, տալ հաճախորդին, հետո տալ նաև կտրոնը»:

Որոշ խանութներ էլ դեռևս չէին հասցրել փակել ստենդերը, նշում էին՝ ստենդը պատկանում է ծխախոտ արտադրող ընկերությանը, նրանք պետք է գան և փակեն դրանք: Սակայն ստենդը փակ չլինելու պատճառով տուգանվելու են խանութի տնօրենները:

ՀՀ ԱԺ պատգամավոր, Առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նպատակն է ունենալ առողջ հասարակություն և նոր ծխողների չներգրավել:

«Օրենքի ընդունումը տարուկես է՝ ինչ հետաձգվել էր, այսինքն՝ խանութ-ցանցերը ժամանակ ունեին ադապտացվելու: Իրենց եկամուտը ստանալու տեսակետից բողոք կարող է լինել, քանի որ այդ ծխախոտ արտադրողներն այն դրամարկղի մոտ ցուցադրելու համար գումար էին տալիս, հիմա, ենթադրում եմ, որ չի ցուցադրվում, ուրեմն գումար էլ չեն ստանա»,- նկատեց պատգամավորը:  

Զեյնալյանը վստահեցրեց՝ օրենքը տնտեսության վրա որևէ էական ազդեցություն չի ունենա, կարող են տուժել միայն այն կրպակները, որոնք ծխախոտ են վաճառում, բայց այս պարագայում կարևորը բնակչության առողջությունն է: «Հիմնական նպատակը երիտասարդ սերնդի, անչափահասների աչքից հեռու պահելն է ծխախոտը, բայց դա ծխող մարդկանց վրա չի ազդի, քանի որ ով ծխում է, ծխում է»,- ասաց նա:

Թե՞ որքանով է օրենքը պահվելու խանութ-սրահներում, հետևելու է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Օրենքի պահանջները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 200-250.000 դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Մերի Խաչատրյան

Տպել
6054 դիտում

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ