Նոր տարին, առհասարակ տոնը նրա համար չէ, որ մարդիկ ուրախությունից ապուշանան. Արթուր Մանուկյան

Ռեժիսոր, դերասան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի կարծիքով՝ Նոր տարվա տոնը նրա համար է, որ եւս մեկ անգամ հիշենք, գնահատենք եւ վերարժեւորենք մեզ համար կարեւոր մարդկանց գոյությունը, նաեւ այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են զոհել այսօրվա համար:

Մանուկյանի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է անցած մեկ տարվա, 2022-ից սպասելիքների, ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո իր կյանքում կատարված փոփոխությունների եւ այլ թեմաների շուրջ.

- Պարոն Մանուկյան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուներից մեկը Դուք եք, որին առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ընտրվելու դեպքում ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք ուզում եք կյանքի կոչել:

- Հանձնաժողովի դրական եզրակացություն է ստացել իմ թեկնածությունը, հարցը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերին, փակ քվեարկություն կլինի, եւ հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի: Ես երկար տարիների փորձառություն ունեմ հեռուստատեսությունում աշխատելու, որպես ռեժիսոր՝ ոլորտին լավ ծանոթ եմ: Ինձ առաջարկ է եղել, նայել եմ, թե ինչ գործառույթ ունի հանձնաժողովի անդամը, տեսել եմ, որ կարող եմ օգտակար լինել, համաձայնել եմ: Մեր հայկական հեռուստատեսությունում մոռացված են երեխաները, պատանիները: Կրթությունն սկսվում է երեխայի ծնվելու առաջին օրվանից, եւ դրան պետք է ուշադիր լինել:

- Վերջին մի քանի ամիսներին այլեւս ակտիվ քաղաքականությամբ չեք զբաղվում: Այս ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

- Վերջին մի քանի ամիսներին փորձել եմ հասկանալ իմ սխալները, կատարած լավ ու վատ քայլերը, վերլուծել իմ բոլոր գործողությունները: Փորձում էի հասկանալ՝ որտեղ եմ ճիշտ եղել, որտեղ՝ սխալ, որտեղ եմ կիսատ թողել, որ այդտեղից շարունակեմ: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, եւ շատ դժվար էր այդպիսին չլինել: Հասկացել եմ, որ շատ հաճախ էմոցիոնալ առումով ինձ այնպես եմ դրսեւորել, որ դրա կարիքը բոլորովին չի եղել, մարդկանց ողջամիտ եմ ընդունել, որոնց գործողությունների մոտիվն անձնական շահից գեթ մեկ սանտիմետր այն կողմ չի անցնում:

- Դերասանությամբ զբաղվելուց բացի, Դուք նաեւ երաժշտություն եք գրում, զբաղվում ռեժիսուրայով: Ի՞նչ նոր ծրագրեր ունեք այս մասով, կլինե՞ն անակնկալներ արվեստը սիրող մարդկանց համար:

- Բեմադրիչ Արմեն Խանդիկյանից նոր ներկայացման մեջ խաղալու հրավեր եմ ստացել, ինչի համար շատ ուրախ եմ: Եկող տարի այն կլինի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Ֆրանսիացի գրող Ալֆրեդ դը Մյուսեի գործերից մեկն է: Այդ ներկայացման մեջ ես ե՛ւ որպես դերասան եմ զբաղված, ե՛ւ մի կտոր կա, որի համար երաժշտություն եմ գրել:

- Վերջին շրջանում քիչ չեն այն օրինակները, երբ քաղաքականության մեջ գտնվող թիմակից գործընկերները ոչ միայն դադարում են միմյանց հետ համագործակցել, այլեւ լարված եւ ջղաձգված հարաբերություններ են ստեղծվում այդ անձանց միջև: Թերևս ամենաթարմ օրինակներից մեկը Երեւանի՝ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված հայտնի իրադարձություններն էին: Ըստ Ձեզ՝ ի՞նչը նման հանգուցալուծման հանգեցրեց:

- Հասկանում եմ, որ ինչ-որ բացթողում է եղել, գուցե՝ երկուստեք, գուցե՝ միակողմանի, ես դա հստակ ասել չեմ կարող: Բայց եթե քաղաքական թիմ է, ցանկացած կարծիք, նույնիսկ՝ հակադարձ, պետք է քննարկել ու հայտարարի գալ: Կարծիքների բախումներ լինում են նույնիսկ ամենաջերմ ու սիրառատ ընտանիքներում: Մարդը հենց նրա համար է, որ խոսի դիմացինի հետ, իր կարծիքն ասի, քննարկեն, հասկանան: Բայց իրենց դեպքում իսկապես չգիտեմ, թե ով չի գնացել կոմպրոմիսի: Եթե ինչ-որ խնդիր է առաջացել, ինչո՞ւ դա չի քննարկվել, կամ ինչո՞ւ հասավ սրան՝ մանրամասներին տեղյակ չեմ: Ամեն դեպքում, ամեն ինչ չպիտի գար, հասներ այս կետին: Եթե ընդունել ես այս թիմը՝ որպես քո թիմ, պատասխանատվություն պիտի կրես: Այն պահին, երբ մտել ես այս թիմ, դու հասկացել ես, չէ՞, որ այս մարդկանց հետ պետք է հարաբերություններ կառուցես: Այդ հարաբերություններն ինչո՞ւ չեն կառուցվել, ո՞վ է մեղավոր՝ ես չգիտեմ:

- Համակարծի՞ք եք, որ կարծես մեզնում ձեւավորվում է այն, որը եթե անձը դադարում է որեւէ պաշտոնյայի կամ կառույցի հետ աշխատել, սկսում է փնովել:

- Դա նման է գիտեք ինչի, այն, որ ամուսինները երկար տարիներ միասին են ապրում, հետո բաժանվում են, ամուսինն սկսում է կնոջից բամբասել, ասում է, որ կինն անբարոյական էր: Դա ընդհանրապես շատ տգեղ երեւույթ է, ինձ համար անհասկանալի մի բան: Ամեն կերպ խորշում եմ այդ տեսակ մարդկանցից:

- Պարոն Մանուկյան, տարին մոտենում է ավարտին. ինչպե՞ս եք գնահատում 2021 թվականի անցած 12 ամիսները: Ըստ Ձեզ՝ արդյունավետ ու հայանպա՞ստ էին:

- Այս երկու տարիների ընթացքում այնքան բան է տեղի ունեցել մեր կյանքում, որ շատ դժվար է օբյեկտիվ գնահատական տալ: Շատ մեծ վերլուծություն է պետք անել եւ շատ ջանք ու եռանդ ներդնել: Իրադարձությունները շատ արագ են զարգացել, շատ բուռն ու լուրջ կերպով: Ես կարծում եմ, որ մեր կուսակցության, այս իշխանության բոլոր քայլերն ուղղված են եղել պետականության շահերն սպասարկելուն: Այս ծանր իրավիճակից դուրս գալու համար կարեւոր է հաշվի առնել մեր հարեւանների քանակն ու տնտեսությունը, բայց նաև՝ մեր փոքրությունը: Կարեւոր է այն, թե այստեղ ինչ մարտահրավերներ կան մեր առջեւ դրված, քանի որ հետագայում դրանք պետք է մեզ դարձնեն ավելի ուժեղ: Ինչպես ասում են, այն, ինչ քեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում: Այդ ֆորմուլան պետք է գործի եւ աշխատի: 

- Հայաստանում վերջին մի քանի տարիներին Նոր տարին նշել-չնշելը նախատոնական շրջանում օրակարգային թեմա է դառնում: 44-օրյա պատերազմից հետո առավել եւս ակտուալ են այդ խոսակցությունները: Նախ, ասեք, թե այս տոնն ի՞նչ է Ձեզ համար եւ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերում տոնի առնչությամբ հնչող քննարկումներին և քննադատություններին:

- Սուգն ամեն մարդ իր ձեւով է հաղթահարում: Ես որեւէ մեկին չեմ կարող ասել, թե գիտես ինչ՝ դու այսքան տարի պիտի սգի մեջ լինես, հետո նոր՝ ապրես: Ամեն մարդ ինքն է որոշում, բայց այն, որ մենք չենք կարող կյանքը կանգնեցնել, դա փաստ է: Կյանքը շարունակվում է, ասեմ ավելին՝ մենք պարտավոր ենք պատրաստ լինել այդ շարունակությանը: Գիտեք, եթե դու կյանքը չես ապրում, հետ ես մնում, այն քեզ դուրս է շպրտում իր բովանդակությունից: Սուգը մեր ազգի կյանքում շատ դոմինանտ ձեւով է առկա, եւ տարվա մեջ ունենք ընդամենը մեկ օր, որ կարող ենք լիարժեք ուրախանալ: Բայց չեմ էլ կարծում, թե տոնը նրա համար է, որ մարդիկ ուրախանան եւ ուրախությունից ապուշանան: Տոնը նաեւ նրա համար է, որ վերաարժեւորեն, գիտակցեն: Կյանքը նրա համար է, որ այն գիտակցես, իսկ եթե կյանքից հրաժարվում ես, ապա մահն էլ չես հասկանա, թե ինչ է:

Չեմ կարծում, որ եթե կան զոհվածներ, ուրեմն պետք է կյանքը կանգնի: Ի վերջո, զոհված հերոսներն իրենց կյանքը տվել են մեր կյանքի համար, ոչ թե սգի, զոհվել են, որպեսզի ինչ-որ մի կյանք շարունակվի: Եթե մենք չենք շարունակում այն կյանքը, որի համար իրենք զոհվել են, ուրեմն մենք այդ մարդկանց զոհաբերությունն ինչ-որ տեղ արժեզրկում ենք: Տոնը նաեւ նրա համար է, որ եւս մեկ անգամ հիշենք նրանց, գնահատենք զոհողությունը: Տոնը հռհռալու եւ մոռանալու համար չէ, այն եւս մեկ առիթ է հիշելու մեզ համար կարեւոր ու թանկ մարդկանց եւ եւս մեկ անգամ շնորհակալ լինելու ու սիրելու այդ մարդկանց: Իսկ եթե սրտիդ մեջ սիրո տեղ չթողնես, ինչպե՞ս պիտի ապրես:

Տպել
2991 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա